ԿԱՆԱՅՔ ԿԼԻՄԱՅՈՒՄ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅՈՒՄ


ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ՀԱՆՈՒՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ

«Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ն շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը գործում է 2018 թվականի ապրիլից և համախմբում է ոլորտում գործունեություն ծավալող ավելի քան 100 կանանց և աղջիկների (շուրջ 50% Երևան քաղաքից, 50% տարբեր մարզերից)։

Մեր արժեքները և մոտեցումները

Բաց երկխոսություն և

մասնակցայնություն

Կայուն զարգացում

Կանանց և տղամարդկանց հնարավորությունների հավասարություն

Նպատակներ

  • աջակցել և միավորել էներգետիկայի և կլիմայի փոփոխության ոլորտներում գործունեություն ծավալող կանանց, երիտասարդներին՝ հանուն կայուն զարգացման,

  • աջակցել ոլորտի կանանց մասնագիտական և «կանաչ» հմտությունների զարգացմանը,


  • մշակել, աջակցել և իրականացնել կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման և հարմարվողականության զարգացման ծրագրեր


  • բարձրացնել իրազեկվածությունը ոլորտի զարգացումների, վերականգնվող էներգիայի օգտագործման և էներգախնայողության առավելությունների, առկա ֆինանսական գործիքների վերաբերյալ,


  • կազմակերպել և անցկացնել սոցիալական, առողջապահական, կրթական, մարզական, բնապահպանական և այլ հասարակական նշանակություն ունեցող ծրագրեր և այլն

Գործունեությունը


  • Կայուն զարգացման նպատակներին համապատասխանող ծրագրերի մշակում և իրականացում

  • Էներգետիկայի և կլիմայի փոփոխության ոլորտներում ուսումնասիրություններ

  • Դասընթացներ, սեմինարներ, իրազեկության բարձրացման և կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումներ կապված շրջական միջավայրի, կլիմայի փոփոխության և ազդեցության մեղմման կամ հարմարվողականության վերաբերյալ

  • Էներգետիկայի և կլիմայի ոլորտում աշխատող կանանց մասնագիտական զարգացմանն ուղղված ծրագրեր և միջոցառումներ

  • Կանանց և երիտասարդների կարիերայի աջակցման և առաջնորդության հմտություններին ուղղված ծրագրեր և այլն