Առաջադրող՝ Լոռու մարզի Շամլուղի միջնակարգ դպրոց
Ալմաստ Մամաջանյան
Լոռու մարզի Շամլուղի միջնակարգ դպրոց,
«Հասարակագիտություն» առարկայի ուսուցչուհի, «Շամլուղի կանաչ դպրոց» ծրագրի հեղինակ
Շամլուղի կանաչ դպրոց
10/2023 - 11/2023
«Երիտասարդները կլիմայական գործողություններում» անվանակարգ
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի ընդհանուր նպատակն է զարգացնել աշակերտների կարողությունները՝ իրականացնելու դպրոցի շենքի էներգաօգտագործման գնահատումը, ձևավորել էներգախնայող վարքագիծ, բարձրացնել հարմարավետության մակարդակը՝ նվազեցնելով էներգասպառման և CO2 արտանետումների քանակը: Ծրագրի նպատակին հասնելու համար սահմանված խնդիրներն են.
Բացահայտել դպրոցում էներգիայի օգտագործման աղբյուրները,
Բացահայտել դպրոցում էներգիայի օգտագործման նվազեցման ներուժը,
Կազմել/մշակել դպրոցում էներգիայի օգտագործման նվազեցման ծրագիր,
Իրականացնել շենքի էներգխնայողության և էներգաարդյունավետության միջոցառումներ՝ ժամանակակից էներգաարդյունավետ տեխնոլոգիաների և լուծումների ներդրմամբ,
Սեփական կարիքների համար վերականգնվող էներգետիկ աղբյուրների օգտագործում,
Ձևավորել դեռահասների եւ երիտասարդների մոտ էներգաարդյունավետ վարքագիծ,
Նվազեցնել CO2 արտանետումների քանակը:
Ծրագրի նպատակին հասնելու համար նախանշված խդիրներն ամբողջությամբ իրականացվել են: Միջին և ավագ դասարանների աշակերտները, ուսուցիչները, մասնակցել են ուսուցողական և գործնական դասընթացներին, այնուհետև՝ դպրոցի շենքի էներգախնայողության և էներգաարդյունավետության միջոցառումների իրականացմանը: Անմիջական մասնակցությունը գործընթացներին թույլ է տվել բացահայտելու պատճառահետևանքային կապերն ու ձեռք բերել որոշակի հմտություններ, ինչն էլ խթանել է շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը։
Ծրագրի իրականացման արդյունքում դպրոցահասակները և երիտասարդները դարձան առավել իրազեկ կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված գործողությունների անհրաժեշտության մասին, փոխվեց նրանց վերաբերմունքն ու վարքագիծը տանը, դպրոցում, համայնքում, նրանք դարձան ակտիվ նախաձեռնող, բարձրացավ դպրոցի 5 դասասենյակների հարմարավետության մակարդակը։
Ծրագրի վերաբերյալ ամփոփ տեսանյութ` https://www.facebook.com/shamlugh.dproc/videos/1005300917218196
Կլիմայական
ազդեցություն
Իրականացվել է դպրոցի շենքի էներգետիկ գնահատում
Էներգաարդյունավետ պատուհաններով են փոխարինվել շենքի թվով 5 դասասենյակների պատուհանները
Շիկացման լամպերը փոխարինվել են ԼԵԴ լուսատուներով
Դպրոցի կարիքների համար տեղադրվել է 3,15 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգ
Տարեկան շուրջ 3780 կՎտ/ժ մաքուր էլեկտրաէներգիայի արտադրություն
Կանաչ միջավայրի ստեղծում
Համադպրոցական և հանրային իրազեկման միջոցառումների անցկացում
Սովորողների վարքագծային փոփոխությունը և իրականացված էներգախնայողության միջոցառումները նպաստել են ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը
Գենդերային
բաղադրիչ
Ծրագրի իրականացմանը մասնակցել են միջին և ավագ դասարանների 30 աշակերտներ՝ 17 աղջիկ և 13 տղա
Մասշտաբայնություն,
կրկնօրինակելիություն
Lուծումը/փորձը կրկնօրինակելու ներուժը մեծ է, կարող է այն ներդրվել և կիրառվել այլ դպրոցներում ու այլ հաստատություններում ևս:
Մասնակիցների մոտ շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունք ձևավորելուց հետո, համադպրոցական իրազեկման գործընթացից զատ՝ բնակավայրում ևս դպրոցականներն իրականացրել են բնակիչների վարքագծային փոփոխությանն ուղղված գործողություններ՝ տարածելով թռուցիկներ
Կոնտակտային տվյալներ՝
mamajanyanalmast@mail.ru
Ծրագրի իրականացման վայր՝
Լոռու մարզ, ք. Շամլուղ
Համագործակցություն՝
«Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագիր, ՅՈՒՆԻՍԵՖ, Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ), «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ