Քրիստինե Տեր-Մաթևոսյան
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ
լրագրող
Ազդակիր համայնքները և ՔՀԿ-ները՝ Հայաստանի էներգետիկայի և կլիմայի փոփոխության քաղաքականություններում սոցիալ-էկոլոգիական մշակույթի ներդրման մասնակից
01/2023 - 08/2024
«Կլիմայական խնդիրների լուսաբանում» անվանակարգում հաղթող
Ծրագրի նկարագրություն
«Ազդակիր համայնքները և քաղաքացիական հասարակական կազմակերպությունները՝ Հայաստանի էներգետիկայի և կլիմայի փոփոխության քաղաքականություններում սոցիալ-էկոլոգիական մշակույթի ներդրման մասնակից» խորագիրը կրող ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի էներգետիկայի և կլիմայի փոփոխության ոլորտների քաղաքականություններում սոցիալական և բնապահպանական պատասխանատու գործելակերպի մշակույթի ներդրմանը պետական մարմինների, ազդակիր համայնքների, քաղաքացիական հասարակության երկխոսության միջոցով, կլիմայական խոցելի համայնքներում վերհանել և գնահատել համայնքների պատրաստակամությունը կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության միջոցառումների նկատմամբ՝ հաշվի առնելով համայնքների կարիքները և ներկայացնել առաջարկությունների փաթեթ Կառավարությանը: Ծրագրով նախատեսված նպատակներին հասնելու համար իրականացվել է կլիմայական և էներգետիկ քաղաքականությունների վերլուծություն, կազմակերպվել են հանդիպումներ կլիմայական խոցելի համայնքներում՝ խնդիրների վերհանման նպատակով, պատրաստվել է առաջարկությունների փաթեթ, կատարվել է լուսաբանում, այդ թվում՝ տեսանյութերի պատրաստում:
Կլիմայի փոփոխության մարտահրավերների մասին հարցերի առնչությամբ տեսանյութերի հղումներն են՝
Կլիմայական
ազդեցություն
Ստեղծվել է կատալոգավորված տեղեկատվական 4 մոդուլ Լոռու մարզի Փամբակ, Վայոց ձորի մարզի Եղեգիս, Արագածոտնի մարզի Թալին, Տավուշի մարզի Դիլիջան թիրախային համայնքների համար, որոնք պարունակում են կլիմայական ազդեցության վերաբերյալ վերլուծություն, վեր են հանվել նաև կլիմայի փոփոխության վերաբերյալ խնդիրները:
Հայաստանի էներգետիկայի և կլիմայի փոփոխության ոլորտների քաղաքականություններում սոցիալական և բնապահպանական պատասխանատու գործելակերպի մշակույթի ներդրման համար պատրաստվել է առաջարկությունների փաթեթ լիազոր մարմինների համար՝ ՀՀ 4 խոշորացված համայնքների, պետական մարմինների, փորձագետների և քաղաքացիական հասարակության երկխոսության միջոցով:
Պատրաստվել է 8 տեսանյութ, որում ներկայացվում են թիրախային համայնքներում առկա կլիմայական մարտահարվերներն ու դրանց լուծմանն ուղղված տեղի բնակիչների, ՏԻՄ-երի ներկայացուցիչների և քաղաքացիական հասարակության տեսակետներն ու դիրքորոշումները
Գենդերային
բաղադրիչ
Ծրագրի շրջանակներում իրականացված հանդիպումներին 50%-ից ավելին ներգրավվել են կանայք
Մասշտաբայնություն/
կրկնօրինակելիություն
Ծրագրի շրջանակում իրականացված մարզային հանդիպումներին 200-ից ավելի տեղի բնակիչների և ՏԻՄ-երի ներկայացուցիչների ներգրավում:
Ծրագրի շրջանակում համայնքներում կլիմայական ու էներգետիկ խնդիրների վերհանման նպատակով ներդրված մեթոդոլոգիան կիրառելի է կլիմայական տեսանկյունից խոցելի այլ համայքններում
Կոնտակտային տվյալներ՝
kristinatmjour@gmail.com
Ծրագրի իրականացման վայր՝
Լոռու մարզի Փամբակ,
Վայոց ձորի մարզի Եղեգիս,
Արագածոտնի մարզի Թալին,
Տավուշի մարզի Դիլիջան համայնքներ
Համագործակցություն՝
ՄԱԶԾ ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագիր, «ԵՄ կլիմայի համար» տարածաշրջանային ծրագիր