Առաջադրող՝ Վանաձորի համայնքապետարան
Լիլյա Դավթյան
Վանաձորի համայնքապետարանի Զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և ՏՏ բաժնի պետ
Էներգախնայողության ու էներգաարդյունավետության բարձրացում
01/2023 – 12/2023
«Կլիմայական համայնքային գործողություններ և քաղաքականություն» անվանակարգում հաղթող
Ծրագրի նկարագրություն
Վանաձորի համայնքապետարանը՝ որպես առաջնային ուղղություն, կարևորում է կլիմայի փոփոխության մեղմանն ու հարմարվողականությանը, աղետների ռիսկերի կառավարմանը, արտանետումների կրճատմանն ուղղված ծրագրերի իրականացումը։ Էներգախնայողությանն ու էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման նպատակն է մեղմել Վանաձոր համայքում կլիմայի փոփոխության ազդեցությունը։ 2023թ․ սուբվենցիոն ծրագրերի մեծ մասը ուղղված էր կլիմայի փոփոխության զադեցության հարմարվողականությանը։ Ծրագրերի շրջանակում համայնքում իրականացվել է
թվով 10 բազմաբնակարան շենքերի տանիքների ջերմամեկուսացում,
Վանաձորի տիկնիկային թատրոնի հիմնանորոգում՝ նոր ջեռուցման համակարգով, փոփոխված տանիքով, պատուհաններով, արտաքին վիտրաժներով։ Այն կնպաստի ջեռուցման ծախսի կրճատմանը և արտանետումների կրճատմանը։
համայնքի գլխավոր փողոցների լուսավորության արդիականացում LED լամպերով, որը ապահովում է բյուջետային միջոցների խնայողություն և արտանետումների կրճատում։
ծառատունկի կազմակերպում Դարպաս համայքնում․ սողանքավտանգ գոտում տնկվել է 1500 ծառ
Դարպաս համայնքի վարչական շենքում 15ԿՎ ունեցող ֆոտովոլտային կայանի տեղադրում։
Կլիմայական
ազդեցություն
Հիմնանորոգվել են ծայրահեղ վատ վիճակում գտնվող 10 բազմաբնակարան շենքերի տանիքներ՝ կիրառվելով էներգաարդյունավետ միջոցներ։
Հինանորոգվել է Վանաձորի տիկնիկային թատրոնը, միացվել է նոր ջեռուցման համակարգ, փոխարինվել է տանիքը, պատուհանները, արտաքին վիտրաժները՝ նպաստելով ջեռուցման ծախսի կրճատմանը և արտանետումների կրճատմանը։
Արդիականացվել է կենտրոնական փողոցների արտաքին լուսավորությունը՝ դնատ տեսակի լապերը փոխարինելով էներգաարդյունավետ լամպերով, ինչն ապահովում է բյուջետային միջոցների խնայողություն և արտանետումների կրճատում։
Դարպաս համայնքի սողանքավտանգ գոտում տնկվել է 1500 ծառ: Ծառատունկը սողանքի պահպանման գլխավոր լուծումն է։
Գենդերային
բաղադրիչ
Բոլոր այն ծրագրերը, որոնք իրականացվել են Վանաձոր համայնքում, որպես գլխավոր կոմպոնենտ հաշվի է առնվել շահառու կանանց, հաշմանդամների, երեխաների ներգրավվածությունը։
Փողոցային լուսավության ծրագրի շահառուների թիվը շուրջ 50 000 մարդ, տիկնիկային թատրոնինը՝ շուրջ 5000, շենքերի բնակիչների թիվը ավելի քան 10 000 է։
Մասշտաբայնություն/
կրկնօրինակելիություն
Իրականացված ծրագրերն ունեն կրկնօրինակման ներուժ, քանի որ հանրապետության գրեթե բոլոր գոտիներն ունեն սողանքավտանգ հատվածներ։ Փոքր դրամական միջոցներով իրականացվող ծառատունկը լուծում է արտանետումների, թթվածնի հարցը և, իհարկե, աղետների ռիսկերի կառավարման հարցը։
Շենքերը էներգիայի ծախսի և արտանետումների գլխավոր աղբյուրներից մեկն են։ Շենքերում իրականացվող էներգաարդյունավետության ծրագրերը կրճատում է ՋԳ արտանետումները, այն կարող է կրկնօրինակման ներուժ ունենալ և օգարածվել հանրապետության բոլոր համայնքներում:
Կոնտակտային տվյալներ՝
lilyaddv@gmail.com
Ծրագրի իրականացման վայր՝
Լոռու մարզ, ք. Վանաձոր
Համագործակցություն՝
ՀՀ Կառավարություն, Վանաձորի համայնքապետարան, ՄԱԿ-ի Զարգացման Ծրագիր