Տաթևիկ Դովմալյան
Կենսաբանության ուսուցչուհի
Սողանքի տիրակալները
08/2022 - մինչ այժմ
«Երիտասարդները կլիմայական գործողություններում» անվանակարգում հաղթող
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի նպատակն է մշակել լուծումներ, որոնք ուղղված են կլիմայական փոփոխությունների հետևանքով առաջացած տարերային աղետներին, մասնավորապես՝ սողանքներին։ Գաղափարի տեսլականն է՝ ձևավորել անվտանգ և դիմակայուն պետություն ու անվտանգության մշակույթ՝ աղետների ռիսկից ապահովելով անհատի, համայնքի և հասարակության անվտանգությունը և նպաստելով ռիսկի գիտակցմամբ պայմանավորված կայուն զարգացմանը։
Նախագծով սահմանվում է սողանքային գոտում հարմարողական հատուկ միջոցների կիրառում, որն էլ իր հետթին ընձեռնում է հետագա տարածումը կանխելու հնարավորություն։ Սողանքները կարող են ուղեկցվել մարդկային զոհերով, վնաս հասցնել մարդկանց առողջությանը և/կամ շրջակա բնական միջավայրին, պատճառել զգալի նյութական կորուստներ և խախտել մարդկանց բնականոն կենսագործունեության պայմանները։ Իրականցված ծրագիրը փորձել է լուծել երկրում առկա մի շարք խնդիրներ, ինչպես օրինակ՝
կանխարգելել, հարմարվել և դիմակայել սողանքներին,
օգտագործելով թափոն անիվները նպաստել՝ համաշխարհային թափոների կրճատմանը,
օգտագործելով մշակաբույսերը՝ նպաստել լոկալ էկոհամակարգի բարելավմանը,
ճիշտ ընտրված մշակաբույսերը հնարավորություն են տվել լուծել ստորջրյա ջրերի խնդիրը և նպաստել հողի ամրեցմանը։
Այսօր աշխարհում լայնորեն կիրառվում է սողանքներին դիմակայելու միջոցներ սակայն վերջիններս մեծ ֆինանս են պահանջում, ուստի մշակվել ենք լուծման ալտերնատիվ և մատչելի տարբերակ։ Ստեղծվել են գեո- և բիո- ճաղավանդակներ՝ անիվների թափոններից։ Այս յուրահատուկ պաշտպանիչ շերտը, որը իրենից ներկայացրել է թափոն անիվներից պատրաստված կիսաօղակներ, օղակների մեջ տնկած հատուկ բույսեր։ Իրականացրած պիլոտային ծրագիրը հնարավորություն է տվել կանխել և հարմարվել սողանքային պայմաններին, լոկալ կանաչապատում իրականացնել, անձրևաջրերից սնվող հատուկ մշակաբույսեր տնկելու միջոցով ամրացրել գրունտային հողը։ Արդյունքում գրանցվել է սողանքը կանխված, չսահող հողային մակերես և էսթետիկ կանաչապատված տարածք։
Կլիմայական
ազդեցություն
Գեո և բիո ճաղավանդակներ տեղադրելուց հետո պարբերաբար մոնիթորինգների արդյունքում գրանցվեցին սողանքային գրունտային հողի շարժի կանգ, սողանքային տվյալ տարածքը այլևս չէր ընդլայնում իր մակերեսը, իսկ տնկած մշակաբույսերն էլ որոշակի աճից հետո այլևս ջրելու կարիք չունեին, քանի որ արմատային համակարգով կլանում էրն ստորգետնյա ջրերը, որոնք սողանքի առաջացման պատճառերից մեկն էին։ Իսկ նախնական պատկերը՝ շարունակական տարածքի ընդլայնմամբ կրկնվող սողանքներն էին։
Պիլոտային ծրագրի ֆինանսավորումը թույլ է տվել գնել և տնկել 30 հատուկ բուսատեսակներ, տեղափոխել սողանքի գոտի
140 թափոն անիվ, աշխատանքների արդյունքում լուծել ենք 150-200քմ սողանքային գոտու խնդիր
Գենդերային
բաղադրիչ
Առկա խնդրից շարունակ տուժել են գյուղում բնակվող և հողագործությամբ զբաղվող ու իրենց ապրուստը վաստակող մարդիկ։ Սողանքի պատճառով գյուղացիները դադարել էին մշակել անգամ հարակից իրենց հողակտորները։
Գյուղում բնակվող տղամարդկանց գերակա խնդիրն էր լուծել սողանքային գոտու խնդիրը, միևնույն ժամանակ բարդացել էր նաև կանանց գործը, քանի որ ստիպված ավելի հեռու էին գնում՝ հողակտորը մաքրելու և մշակելու համար պիտանի դարձնելու պատճառով։
Ծրագրի կրթական բաղադրիչի շրջանակում ներգրավվել են 52 աշակերտ, որոնցից 28 տղա, 24 աղջիկ։
Պիլոտային նախագիծն իրականացնելիս հաշվի են առնվել խնդրից տուժող բնակիչների կարիքներն ու առանձնահատկությունները։
Ծրագրի անմիջական ազդեցության կրողները գյուղի բնակիչներն են (5 ընտանիք)
Մասշտաբայնություն,
կրկնօրինակելիություն
Առաջարկվող լուծումը պարզ է ու բավական ճկուն՝ ընդլայնելու և կրկնօրինակելու համար։
Լուծումն ունի ներուժ կրկնելու և տարածելու, քանի որ պլիոտային նախագիծը գործարկելուց հետո հաստատվեց, որ այն նպաստել է կլիմայի փոփոխության և՛ մեղմանը, և՛ հարմարվողականությանը։
Ծրագրի հետագա ընդլայնումը կլուծի ՀՀ-ում առկա սողանքային 3000 օջախների կրճատմանը, որոնք զբաղեցնում են 65000 Հա տարածք, որոնք ըստ պետական տվյալների՝ տարեկան 5մլրդ դրամի վնաս են պատճառում
Կոնտակտային տվյալներ՝
tatev.dovmalyan.111@gmail.com
Ծրագրի իրականացման վայր՝
Տավուշի մարզ, գյուղ՝ Վերին Ծաղկավան
Համագործակցություն՝
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ, ՄԱԿ-ի Զարգացման Ծրագիր, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, «Այբ» կրթական հիմնադրամ, Սիներջի Հայաստանը, Startup Armenia Հիմնադրամ, մասնավոր հատվածի այլ ընկերություններ