Հոգեվանքի շրջակա տարածքի բարեկարգում և կանաչապատում

2023թ․ մարտ - ապրիլ 


«Երիտասարդները կլիմայական գործողություններում» անվանակարգ

Ծրագրի նկարագրություն

Ծրագրի նպատակն է մարդկանց մոտ բարձրացնել շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվությունը, սովորեցնել բնությանը վերաբերվել ինչպես սեփականություն և  բարեկարգել  ու նպաստել կանաչ գոտիների ավելացմանը։ Նմանատիպ նախաձեռնությունները բարձրացնում են բնապահպանական խնդիրների մասին իրազեկվածությունը և կրթում  ծառերի և անտառների կարևորության մասին: Ծրագիրն ունի նաև մշակութային և հոգևոր նշանակություն  գյուղի համար՝ ծառայելով որպես ժառանգություն։

Ծառերը զտում են օդից աղտոտող նյութերը, ինչպիսիք են ազոտի օքսիդները, ամոնիակը, ծծմբի երկօքսիդը և մասնիկները: Սա բարելավում է օդի որակը և նվազեցնում շնչառական խնդիրները մարդկանց մոտ: Կանաչ տարածքների և ծառերի հասանելիությունը նպաստում է սթրեսի մակարդակի նվազեցմանը և ֆիզիկական ակտիվության բարձրացմանը: Ծառերը ստեղծում են հաճելի միջավայր հանգստի համար։ Նրանք նաև բարձրացնում են գույքի արժեքները և նպաստում գյուղական զբոսաշրջության զարգացմանը: Այդ իսկ պատճառով էլ որոշվեց ստեղծել կանաչ գոտիներ, քանի որ գյուղում մեծամասամբ չոռոգվող տարածքները ծառայում են որպես արոտավայր։ 

Խնդրին ուղղված լուծումներից առաջինը ծառատունկ կազմակերպելն էր, որի իրակացմանը մասնակցեցին գյուղի երիտասարդներն ու մեծահասակները։

Քանի որ գյուղի կլիմայական պայմանները ցուրտ է, փորձագետի հետ խորհրդակցելուց հետո ընտրվեցին ծառատեսակներ (թխկի, հացենի), որոնց կպչողականությունն ավելի բարձր է և ծառատեսակները ցրտադիմացկուն են։ Շուրջ 700 ծառ տնկվեց Հոգեվանքի տարածքում, որոնց հետագա պահպանումն իրականացվում է բնակչության կողմից։ 

Կլիմայական 

ազդեցություն

Գենդերային

 բաղադրիչ

Մասշտաբայնություն,

կրկնօրինակելիություն

Կոնտակտային տվյալներ՝

margaryanani108@gmail.com 

Ծրագրի իրականացման վայր՝

ՀՀ Շիրակի մարզ, Անի համայնք, գյուղ Սառնաղբյուր 


Համագործակցություն՝ 

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

Անիի համայնքապետարան