Առաջադրող՝ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ
Տաթևիկ Մարգարյան
«Լիմիտլեսս ՍՊԸ»
հիմնադիր և տնօրեն
2023 - մինչ այժմ
«Կլիմայական ֆինանսավորման և նորարարության լուծումներ» անվանակարգում հաղթող
Ծրագրի նկարագրություն
«Տաքսի ծառայություն՝ առանց արտանետումների մեքենաներ» ծրագրով հիմնադրվել է «Eco Taxi» ծառայություն, որը համալրվել է շուրջ 25 նորագույն էլեկտրական մեքենաներով և հասարակությանը մատուցում է ուղևորափոխադրման բարձրորակ ծառայություններ` առանց շրջակա միջավայրին վնաս հասցնելու։ Այս ներդրման շնորհիվ, ըստ միջին վիճակագրական տվյալների 25 մեքենա տարեկան կկրճատի շուրջ 115 տոննա ածխաթթու գազի արտանետում: Սա նույնն է, որ խնայվի 127.2 խորանարդ մետր ծառահատում, կամ խնայվի 77 տնային տնտեսության կողմից օգտագործվող էներգիայի ծավալը և այլն:
Կլիմայական
ազդեցություն
Համաձայն ԱՄՆ շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության կողմից հրապարակված տեղեկատվության՝ միջինում մեկ ուղևորատար մեքենան մեկ տարում արտանետում է շուրջ 4.6 տոննա ածխաթթու գազ:
Գենդերային
բաղադրիչ
Ընկերությունը հիմնադրվել է կին ձեռներեցի կողմից
Մասշտաբայնություն,
կրկնօրինակելիություն
Ներդրումը լավ օրինակ է այլ ձեռներեցների համար, քանի որ բացի բնապահպանական տեսանկյունից օգտակար լինելուց, այն նաև տնտեսապես է շահավետ
Կոնտակտային տվյալներ՝
Ծրագրի իրականացման վայր՝
ք․Երևան
Համագործակցություն՝
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ