Առաջադրող՝ «Էյ-ԹԻ-Փի» բարեգործական հիմնադրամ
Ռուզաննա Առուստամյան
«Էյ-ԹԻ-Փի» բարեգործական հիմնադրամի տնօրեն
Ծրագրերի համակարգող
03/2021 – 03/2024
«Կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումներ» անվանակարգում հաղթող
Ծրագրի նկարագրություն
ԵՄ կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն Շրջակա միջավայրի համար. Կանաչ համայնք, դիմակայուն ապագա» ծրագիր նպատակն էր զարգացնել շրջակա միջավայրի պահպանությանը և կլիմայի փոփոխությանը հարմարվելու կարողությունները ՀՀ մարզային համայնքներում, կատարելագործել շահառու համայնքների կանաչ քաղաքաշինական կարողությունները, բարելավել շահառու և հարակից համայնքներրի քաղաքացիների կենսապայմանները, ստեղծել եկամտի այլընտրանքային աղբյուր «Տնամերձ տնկարաններ» ծրագրի շահառուների համար։
Ծրագիրն ընթացել է երեք հիմնական ուղղությամբ՝ կանաչապատում, կենցաղայի թափոնների կանաչ կառավարում եւ վերականգնվող էներգետիկա, էներգախնայողություն, էներգաարդյունավետություն։ «ԷՅ ԹԻ ՓԻ»-ն պատասխանատվություն էր ստանձնել կանաչապատման բաղադրիչի համար։ Ծրագրի ավարտին նախատեսված էր շահառու մարզերում ունենալ 100 հա տնկված անտառ։ Արդյունքում Լոռու մարզի Ուրասար համայնքում հիմնվել է 40 հա, Շիրակի մարզի Մեծ Սարիար համայնքում՝ 60 հա մակերեսով անտառ։ Անտառատնկման ընթացքում ստեղծվել է շուրջ 290 սեզոնային աշխատատեղ, անտառներ տնկելու համար օգտագործվեց 300 հազար տնկի, վերատնկումների փուլում տնկվեց եւս 90 հազար։ Անտառներ տնկելուց առաջ, որպեսզի աշխատանքն ունենա կայուն արդյունք, կատարվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում, ցանկապատվել տարածքները՝ տնկիները կենդանիներից պաշտպանելու համար, իրականացվել են հողի փխրեցում, մոլախոտերի հեռացում եւ այլ գործողություններ։ Ծրագրով կանաչապատել ենք 50 դպրոցի տարածք, յուրաքանչյուրում տնկել 300 ծառ՝ հիմնականում պտղատու։ Շահառու համայնքներում հիմնել ենք 22 այգի եւ հարակից հանգստյան գոտի։ Ընդհանուր առմամբ, «Համայնքային ծառատունկ» բաղադրիչով տնկվել է 33 316 ծառ։
Ծրագրով նախատեսված էր Գյումրիին մոտ ունենալ 100 հազար տնկի արտդրողականության տնկարան։ «ԷՅ ԹԻ ՓԻ»-ն ունի 4 տնկարանային տնտեսություն հիմնված տարբեր կլիմայական գոտիներում։ Հայաստանն ունի մի քանի կլիմայական գոտի և, որպեսզի տնվող ծառերն ունենան բարձր կպչողականություն, անհրաժեշտ է՝ դրանք անցած լինեն կլիմայավարժում։ Տարբեր կլիմայական գոտիներում տնկարաններ հիմնելով՝ հնարավորություն է ստեղծվում ունենալ ծառեր, որոնք արդեն անցել են կլիմայավարժում, հետեւաբար առկա է բարձր կպչողականություն։ Շիրակի մարզը համարվում է կանաչ գոտիների մակերեսով մի փոքր աղքատ և կարևորվել էր այստեղ ունենալ ջերմատուն, տնկարան, որը հետագայում կապահովեր մարզի կանաչապատման աշխատանքների համար տնկիներ։ Գյումրիում սելեկցիոն կայանում հիմնվել է ժամանակակից տնկարան։ 2023թ․ ավարտին առկա էր 120 հազարից ավելի տնկի՝ շուրջ 15 ծառաթփատեսակ։
Կանաչապատման աշխատանքները համայնքներում խթանելու եւ գործընթացներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար ծրագրի ընթացքում մեկնարկել է տնամերձ տնկարանների ծրագիրը։ Այն եւ կանաչապատման, եւ սոցիալական բաղադրիչ ունի։ 150 տնտեսություն դարձաձ ծրագրի շահառուներին տրամադրվել են միկրոդրամաշնորհներ տնամերձ տնկարաններ հիմնադրելու նապատակով։ «ԷՅ ԹԻ ՓԻ»-ի թիմը տրամադրել է նաեւ սերմեր, խորհրդատվություն, աջակցություն, որ շահառուները կարողանային աճեցնել տնկիները։ Ծրագրով նախատեսված էր 150 տնամերձ տնկարաների միջոցով տարեկան ապահովել 200 հազար արտադրողականություն։
Ամառային էկոճամբարներում ներգրաված էր 1000-ից ավելի դպրոցական, որոնք, բացի հանգստից, նաեւ ստացել են բնապահպանական գիտելիքներ ծրագրի երեք ուղղություններով։ Նրանց հետ միասին շահառու մարզերում նաեւ հանրային իրազեկման արշավներ, աղբահավաքներ է անցկացվել։
Կլիմայական
ազդեցություն
Ծրագրի շրջանակում երեք տարում տնկվել է 100 հա անտառ Լոռու և Շիրակի մարզերում, ավելի քան 300 հազար տնկի և ստեղծվել է շուրջ 290 սեզոնային աշխատատեղ։
Հայաստանում EU4Environment նախագիծը նախատեսում է ծառեր տնկել 15 համայքներում, 50 դպրոցներում և 10 զբոսայգիներում՝ տարեկան 2000 տոննա CO2 արտանետումներ կրճատելու նպատակով:
100 հեկտար անտառների հիմնումը ժամանակի ընթացքում կարող է կուտակել մինչև 50,000 տոննա CO2, մինչդեռ Գյումրիի մերձակայքում գտնվող 150 բակերի տնկարանները և 1 տնկարանը նպատակ ունեն տարեկան տարածել 500,000 բնիկ բուսատեսակներ՝ բարձրացնելով տեղական կենսաբազմազանությունը և էկոհամակարգը
Գենդերային
բաղադրիչ
Ծրագիրն ուներ մոտ 2000 շահառու, որի 50%-ը՝ կանայք և աղջիկներ, մնացած 50%-ը՝ տղամարդիկ
Մասշտաբայնություն/
կրկնօրինակելիություն
Ծրագրը նախադեպային է և ունի բոլոր նախադրյալները կրկնօրինակվելու և ՀՀ այլ մարզերում ևս շարունակվելու համար
Կոնտակտային տվյալներ՝
rousanne@armeniatree.org
Ծրագրի իրականացման վայր՝
Լոռու , Շիրակի և Տավուշի մարզեր
Համագործակցություն՝
Եվրոպական միություն, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամ, «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամ