Սյուզաննա Նազարյան


Ստեփանավանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան թիվ 2 դպրոցի տնօրեն

Կլիմայական կրթության զարգացում

2021- մինչ այժմ 

«Կլիմայական կրթությունը բոլորի համար» անվանակարգում հաղթող

Ծրագրի նկարագրություն

Գլոբալ հաջողության հասնելու համար կլիմայի փոփոխության նվազեցմանն ուղղված պայքարը պետք է սկսել արմատավորել մարդկանց մեջ դեռևս մանկության տարիքից։ Որդեգրելով այդ հիմնավորումը և ուսումնասիրելով կլիմայի փոփոխության պատճառները, հետևանքները և դրանց դեմ ուղղված միջոցառումները՝ շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ծրագրերում ներգրավվել են դպրոցականներ, ովքեր տարածել են տեղեկատվությունն ու փորձն իրենց ընտանիքներում, համայնքներում և մեր վաղվա օրվա բնապահպությանն ուղղված քայլեր մշակողներն ու ապագա կերտողները կլինեն։


Կլիմայի փոփոխման նվազեցմանն ուղղված «Կանաչ հմտություններ երիտասարդների համար» ծրագիրը նախադեպը չունեցող ծրագիրն իր մեջ ներառում է բազմակողմանի զարգացումներով և գործողություններով օրակարգեր, որն էլ մեծ խթան հանդիսացավ դպրոցի և աշակերտների՝ տարբեր բնապահպանական և բնագիտական ծրագրերի մասնակցությանն ու կիրառմանը («Կանաչ դպրոց»«Մինի այգի», «Կլիմայի փոփոխության հարմարվողականություն», «Պահպանենք օզոնը», «Լոռու մարզի էկոդեսպաններ», «Էներգիախնայողություն, կանաչապատում, աղբի տեսակավորում», «Լոռվա պատանի բնագետներ», «Ես կարող եմ փրկել իմ մոլորակը», «Կրթող ջերմատուն», «Կայուն զարգացման ուսուցում», «Բնապահպանական կրթության ՀԱԲ», «Դիմակայենք կլիմայի փոփոխությանը», «Կանաչ և թվային զարգացում հանուն էներգետիկ անցման» և այլն)։ Այն տրամաբանական հաջորդաբար փուլերով իրականացվող գործընթաց էր, որը տվեց իր արդյունավետ պտուղները։ Ծրագրի գլխավոր նպատակն է կլիմայի փոփոխմանն նվազեցմանն ուղղված իրազեկվածության բարձրացումը, էներգետիկ կրթության խթանումը, այլընտրանքային ռեսուրսների կիրառումը, հմտությունների և առաջնորդության զարգացումը, մասնագիտական կողմնորոշումը, էներգետիկայի և բնագիտական ոլորտների մասնագետների ավելացումը։ Ծրագրի շրջանակում ձևավորվեց «Կանաչ ջոկատ», որին հնարավորություն է տրվել սովորել էներգետիկ գնահատման հմտություններ, գաղափարներ ներկայացնել՝ իրենց դպրոցների շենքերն առավել էներգաարդյունավետ դարձնելու նպատակով, ինչպես նաև մասնակցել դպրոցներում էներգետիկ վերազինման աշխատանքներին։ Արդյունքում՝ դպրոցում ունեցանք 5,5 ԿՎՏ արևային վահանակներ, որը զգալիորեն նվազեցրել է դպրոցի էլեկտաէներգիայի ծախսը։


«Մինի այգի» և «Կանաչ դպրոց» ծրագրերի իրականացման նպատակներն էին օրգանական գյուղատնտեսության միջոցով նվազեցնել թունաքիմիկատների կիրառումը, զարգացնել գյուղատնտեսական գիտելիքները, ստեղծել կլիմայի փոփոխության մեղմանն պայմաններ։ «Մինի այգին» հիմնվել է 2021 թվականին՝ դպրոցին կից 1003 քառ․ մետր տարածքում։ Արդեն երրորդ տարին է, ինչ այդ տարածքը վերածվել է կանաչապատ, հեքիաթային միջավայրի։ Այգում սիրով աշխատում են ամբողջ դպրոցի աշակերտները և ուսուցիչները։ Այգին գործնական միջավայր է, որտեղ աշակերտները ձեռք են բերում կարողություններ և հմտություններ գյուղատնտեսությունից, բնագիտական առարկաներից, ձեռնարկատիրությունից և կարևորում են մաքուր էկոլոգիան, առողջ սնունդը, համագործակցությունը, առողջ մրցակցությունը, գնահատում են աշխատանքը։ 


Դպրոցում հիմնել է 30 քառ․ մետր տարածքով ջերմատուն։ Կամավորությամբ դպրոցի աշխատակիցները մետաղական թափոններով հակակարկտային տարածք կառուցեցին։ Նաև դպրոցում գործում է  Պատանի խնայողներ ակումբը, որի աշակերտները ցանում են սերմեր, մշակում են, ստանում սածիլներ և այգեգործության աշխատանքների մեկնարկին տեղափոխում են այգի։


Տարբեր ծրագրերի մանակցության արդյունքում երեխաների մոտ ձևավորվել են հմտություններ և կարողություններ՝ ուղղված կլիմայի փոփոխության ազդեցության նվազեցմանն ու հարմարվողականությանը, այն դարձել է շարունակական գործընթաց, տեսլական, ուղղություն։

Կլիմայական 

ազդեցություն

Գենդերային

 բաղադրիչ

Մասշտաբայնություն/

կրկնօրինակելիություն

Կոնտակտային տվյալներ՝

suzi.suzanna.52@gmail.com

Ծրագրի իրականացման վայր՝

Լոռու մարզ, ք․ Ստեփանավան 

Համագործակցություն՝ 

ՀՀ կառավարություն, ՀՀ ԿԳՄՍՆ, ՀՀ ՇՄՆ, Յունիսեֆ Հայաստան, ՄԱԶԾ,Վորլդ Վիժն, «Կանայնք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ, «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն ՀԿ, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ,Էյ-Թի-Փի, Ջինիշյան հիմնադրամ, YCCD NGO - Youth Cooperation Center of Dilijan