Կարինե Սիմոնյան
Ալավերդու համայնքապետարանի զարգացման ծրագրերի և տուրիզմի բաժնի պետ
Ալավերդի համայնքի ներդրումը կլիմայի փոփոխության մեղմմանը
2022 – 2024
«Կլիմայական համայնքային գործողություններ և քաղաքականություն» անվանակարգում հաղթող
Ծրագրի նկարագրություն
«Ալավերդի համայնքի ներդրումը կլիմայի փոփոխության մեղմում» ծրագրի նպատակն է համայնքում էներգախնայողությանն ուղղված միջոցառումների և արևային ինքնավար կայանների տեղադրման միջոցով նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումների ծավալը, նպաստել կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանը։ Ծրագրով իրականացվել է՝
Ալավերդի համայնքի տարածքում բազմաբնակարան շենքերի և համայնքապատկան հասարակական շենքերի մասնակի ու ամբողջական ջերմամեկուսացում։
Համայնքապատկան շենքերի տանիքներին արևային ինքնավար կայանների և արևային ջրատաքացուցիչների տեղադրում։
500կՎտ դրվածքային հզորությամբ արևային ինքնավար կայանի կառուցման գործընթացի մեկնարկ։
Համայնքապատկան շենքերի և համայնքի գիշերային լուսավորության համակարգերի արդիականացում՝ էներգախնայող լեդ լուսատուներով։
Համագործակցություն բնակիչների հետ՝ մասնավոր տարածքում սեփական ինքնավար կայանների տեղադրման համար։
Համայնքի աղբավայրի ժամանակավոր լոկալիզացիա և տեսակավորված աղբի հետագա մշակման հանձնելու համար պրեսավորման արտադրամասի հիմնում։
Կլիմայական
ազդեցություն
2023թ․ տարեվերջին համայնքային (շուրջ 2 կմ) փողոցների արտաքին լուսավորության համակարգերը արդիականացվել են՝ կրճատելով տարեկան 12 տոննայով CO2 արտանետումներ: 2024թ․ նախատեսվում է ավելի քան 6,5 կմ լուսավորության համակարգի արդիականացում, որի արդյունքում CO2 արտանետումները կկրճատվեն տարեկան 39 տոննայով:
Ավելի քան 40 ԲԲՇ և 2 հասարակական շենք էներգաարդիականացվել են, ինչը հանգեցրել է տարեկան կտրվածքով շուրջ 1000 տոննայով CO2-ի կրճատման։
500 կՎտ դրվածքային հզորության համայնքապատկան արևային կայանի կառուցմամբ կկրճատվի մոտ 270 տոննա/տարեկան CO2 արտանետումներ։
Աղբավայրի ժամանակավոր լոկալիզացիայի աշխատանքների արդյունքում հնարավոր է դարձել կանխել աղբի ինքնայրման գործընթացը՝ այդպիսով էականորեն նվազեցնելով CO2 արտանետումների քանակը։
Միաժամանակ վերոնշյալ աշխատանքները կլիմայական ազդեցությունից բացի ունեն նաև բնակիչների համար հարմարատեվության առաջացման կոնպոնենտ, ինչպես նաև օրինակ են համայնքի բնակիչների և հարևան համայնքների համար։
Գենդերային
բաղադրիչ
Ծրագրում ներգրավված են Ալավերդիի համայնքապետարանի աշխատակիցները՝ տղամարդ/կին գրեթե հավասար հարաբերակցությամբ
Մասշտաբայնություն/
կրկնօրինակելիություն
Համայնքները տեսնելով այս ոլորտում ակտիվ համայնքների, այդ թվում՝ Ալավերդի համայնքի օրինակը, վերջին տարիներին ակտիվորեն մասնակցում են կլիմայի փոփոխությանն մեղմմանն ուղղված սեմինարներին և հայտ են ներկայացնում համանման ծրագրերին՝ իրենց համայնքում ևս էներգախնայողության և կլիմայի փոփոխման տեմպի մեղմմանն ուղղված ծրագրեր իրականացնելու համար
Կոնտակտային տվյալներ՝
karinesimonyan1702@gmail.com
Ծրագրի իրականացման վայր՝
Լոռու մարզ, Ալավերդի համայնք
Համագործակցություն՝
ՀՀ Կառավարություն, Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալություն, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր, Ալավերդու համայնքապետարան, Դիլիջանի երիտասարդական համագործակցության կենտրոն ՀԿ