Առաջադրող՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ
Կարինե Գրքիկյան
«ԴԻԼԻ» ՍՊԸ, ֆինանսական տնօրեն
Էներգաարդյունավետ արտադրություն
2022 - մինչ այժմ
«Կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված լուծումներ» անվանակարգում հաղթող
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի նպատակն է էլեկտրաէներգիայի խնայումը, ինչպես նաև արևային էներգիայի օգտագործմամբ էլեկտրականության ստացումը և արտադրական գործընթացում կիրառումը։
Ծրագրի շրջանակում իրականացվել է կաթի վերամշակման և արտադրության համար գերժամանակակից և էներգաարդյունավետ սարք-սարքավորումների, հոսքագծերի կիրառում, սառնարանային համալիր, վերականգնվող էներգիայի 250 ԿՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի գործարկում։ Ծրագրի իրականացումը միտված է կլիմայի փոփոխության մեղմմանը՝ արտադրական գործընթացում հանածո վառելիքի փոխարեն օգտագործելով վերականգնվող էներգիա։
Դիլիջանում հիմնադրված «Դիլի» ընկերությունը առաջարկում է կաթնամթերքի լայն ընտրանի։ «Դիլի» ընկերությունը ունի իր սեփական ֆերման, որտեղ կենդանիները սնվում են միայն եվրոպական տեխնոլոգիաներով մշակված բնական կերերով՝ ապահովելով կաթնամթերքի բարձր որակը։ Կաթի վերամշակման գործարանը զինված է նորագույն էներգաարդյունավետ տեխնոլոգիաներով, ինչպես նաեւ սնուցվում է արևային էներգիայով։
Կլիմայական
ազդեցություն
Տարեկան 130 տոննա CO2 արտանետման կրճատում միայն արևային էներգիայի միջոցով, իսկ էներգաարդյունավետության միջոցով դժվար է արտանետումների ճշգրիտ կրճատում ներկայացնել, բայց կարելի է փաստել, որ նոր սերնդի սարքավորումների շնորհիվ վստահաբար ավելի էներգաարդյունավետ է արտադրությունը, իսկ արտադրանքն ավելի որակյալ ու մրցունակ։ Արդյունքում բիզնեսն ավելի կայուն է
Գենդերային
բաղադրիչ
Կազմակերպության տնօրենը և ֆինանսական տնօրենը հանդիսանում են կանայք, ընդ որում աշխատակիցների 60%-ից ավելին ևս կանայք են, ովքեր իրենց մեծ ներդրումն ունեն ընկերության կայացման և առաջընթացի գործում
Մասշտաբայնություն,
կրկնօրինակելիություն
Ներկայացված ծրագիրը կլիմայի մեղմման գործընթացի օրինակ է։
Շրջապատի բոլոր բիզնեսները, աշխատակիցներն ու նաև մրցակից կազմակերպությունները նույնպես հետաքրքրվում են տնտեսումներով և ստացված օգուտներով, և նախաձեռնում են նմանատիպ նախագծեր
Կոնտակտային տվյալներ՝
finance@dili.am
Ծրագրի իրականացման վայր՝
ՀՀ Տավուշի մարզ, ք․ Դիլիջան
Համագործակցություն՝
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ, «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ