Մեր ծրագրերը
«Համայնքների հզորացմանն ուղղված կայուն կլիմական դիմակայունությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման պրակտիկաների միջոցով» հետազոտական նախագիծ
Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը «Կանայք կլիմայում եւ էներգետիկայում» ՀԿ-ի հետ համապտեղ մեկնարկել է «Համայնքների հզորացմանն ուղղված կայուն կլիմական դիմակայունությունը բնապահպանական, սոցիալական եւ կառավարման պրակտիկաների միջոցով» նախագիծը, որի իրականացման համար որպես պիլոտային համայնքներ ընտրվել են Աշոցքի եւ Ամասիայի համայնքները։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է պիլոտային համայնքներում իրականացնել իրավիճակի ուսունմասիրություն, խնդիրների վերհանում եւ բարելավման առաջարկությունների մշակում՝ հաշվի առնելով ներդրումային սկզբունքը, որն առաջնահերթություն է տալիս բնապահպանական, սոցիալական խնդիրներին եւ կառավարմանը։
«Կանաչ գիրք» ծրագրի նպատակն է նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ խթանել էկոկրթությունը և ապահովել բոլոր սովորողների համար որակյալ և արդիական կրթություն ստանալու հավասար պայմաններ։ «Կանաչ գիրք» ծրագրի շրջանականերում, համագործակցելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև շահագրգիռ կառուցների հետ, կմշակվեն որակյալ, պարզ և համառոտ գիտահեն թվային մոդուլներ՝ կառուցելով բնության և մարդու հարաբերությունների խնդիրների և հնարավոր լուծումների տրամաբանական շղթան։
2022թ. ապրիլի 5-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» մրցանակաբաշխությունը, որը նպատակ ուներ ճանաչելի դարձնել կանանց ներդրումը և առաջնորդությունը կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականությանն ուղղված գործողություններում և լուծումներում։ Մրցանակաբաշխության ընթացքում ստացված բոլոր ծրագրերը և լուծումները ընդգրկվել և հրապարակվել են կայքի էլեկտրոնային հարթակում: Միջոցառումը նախաձեռնվել և ֆինանսավորվել է Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի՝ Կանաչ Կլիմայի Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ծրագրի շրջանակում և «Կանայք կլիմայում և էներգետիկայում» կազմակերպության կողմից։
Սևանա լճի ավազանի հողածածկույթի և մարդածին ճնշման քարտեզագրում "ԵՄ-ն Սևանի համար" ծրագրի շրջանակներում
Ծրագրի հիմնական նպատակն է ստանալ տարածքային տվյալներ հողի ծածկույթի, մակերևութային և ստորերկրյա ջրերի վրա մարդածին ճնշումների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են Սևանա լճի ավազանում սոցիալական, տնտեսական և բնապահպանական ասպեկտների փոխազդեցությունների ավելի լավ հասկանալու համար: Անթրոպոգեն ճնշումները ներառում են քաղաքային կեղտաջրերի արտահոսքը, արդյունաբերական (հանքարդյունաբերություն,սննդի արտադրություն) կեղտաջրերի արտահոսքը, կոշտ թափոնները, գյուղատնտեսական գործունեությունը, ձկնաբուծությունը, զբոսաշրջությունը և այլն։
Կայուն էներգետիկայի օրեր» եռօրյա միջոցառումների շրջանակում «Կանայք կլիմայում և էներգետիկայում» կազմակերպության կողմից կազմակերպված Էքսպո-ցուցահանդեսը Արթիկի և հարակից համայնքների բնակիչներին ներկայացրեց տասնյակից ավել կայուն էներգիայի տեխնոլոգիաներ՝ իրազեկելով և ցուցադրելով Հայաստանում առկա արդի և հասանելի կայուն էներգիայի լուծումները։ Էքսպոյին ներկայացված էին «Էկովիլ», «էկոստեպ», «Շտիգեն», «Արև էներջի», «Ֆրի էներջի», «Սոլարա», «Օհմ էներջի», «Սոլարոն» ընկերությունները և «Մեծ Պարնի համայնք» կլիմայական քաղաքացիական ներդրումային շրջանառու հիմնադրամը։ Էքսպոյին ցուցադրվեցին նաև էլեկտրական տրանսպորտային միջոցներ, ինչպիսիք են էլեկտրական մոբիլները, ինքնագնացները:
Ապրիլի 28-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում մեկնարկեց «Կայուն էներգետիկայի օրեր» եռօրյա միջոցառումների շարքը, որոնց շրջանակում «Կանայք կլիմայում և էներգետիկայում» կազմակերպությունը մշակեց և համայնքի 11 դպրոցների աշակերների շրջանում կազմակերպեց «Կանաչ» հմտություններ» խաղը, որը ներառում էր կլիմայի փոփոխության, հարմարվողականության, էներգախնայողության, վերականգնվող էներգետիկայի, էներգաարդյունավետ վարքագիծ դրսևորելու վերաբերյալ դասընթացներ և մրցույթներ ինտերակտիվ, ներառական, ներգրավող և զվարճալի մոտեցումերի կիրառմամբ:
"Կանաչ" հմտություններ երիտասարդների համար"
Ծրագրի հիմնական նպատակն է դպրոցներում բարձրացնել իրազեկվածությունը կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանն ու ադապտացմանն ուղղված գործողությունների, «կանաչ» տեխնոլոգիաների վերաբերյալ՝ դպրոցականներին մասնակից դարձնելով իրենց դպրոցների էներգաօգտագործման գնահատման, ինչպես նաև շենքերի էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներում։
"ԷկոՔվեսթ" Տավուշ
Ծրագրի նպատակն էր պարզել հանրության պատկերացումները կլիմայի փոփոխության, վերջինիս ազդեցության մեղմման և ադապտացման վերաբերյալ, թե ինչպես է կլիմայի փոփոխությունն ազդում մարդկանց կյանքի որակի վրա, դրանք քարտեզագրել՝ հետագայում դրանց նորարարական լուծումներ տալու համար։
Շրջակա միջավայրի կառավարման բնագավառում խորհրդատվություն
«Ապագա առաջնորդների ներգրավում, երիտասարդների համար հարմարվողականության հիմնախնդիրների և լավագույն փորձի վերաբերյալ թվային կրթական մոդուլի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացվել է Հայաստանի կլիմայի փոփոխության հարմարվողականության ոլորտի քաղաքական գերակայությունների ուսումնասիրություն, կլիմայի փոփոխության հարմարվողականության մարտահրավերների վերաբերյալ հայաստանի «թեժ կետերի» (hot spots) քարտեզագրում, էլեկտրոնային խաղի մշակման համար սցենարի մշակում։
ՔՀԿ-ները հանուն Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման
Ծրագիրն ուղղված էր ՏԻՄ գնումների գործընթացում էներգարդյունավետություն և վերականգնվող էներգետիկայի զարգացումն ապահովող կանոնակարգերի և կարգավորիչ միջոցների լավագույն փորձի հիման վրա հանրային քաղաքականությունների մշակմանը, բարելավմանն ու առաջխաղացմանը, համայնքների ներգրավմանը կայուն էներգետիկ զարգացման ծրագրերի մշակման, իրականացման և մշտադիտարկման գործընթացներում։
Ոլորտային նորություններ
Տեղական և միջազգային ոլորտային զարգացումների, կանաչ տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ իրազեկման առաքելությունն իրականացնելու նպատակով ստեղծվել է Ֆեյսբուքյան էջ (https://www.facebook.com/wicearmenia/), որտեղ օրական տեղադրվում է համապատասխան տեղեկատվություն։
Քննարկումներ, հանդիպումներ, միջոցառումներ
Կազմակերպությունը կազմակերպում է թեմատիկ քննարկումներ և հանդիպումներ ուղղված կայուն զարգացմանը, որոշումների կայացման գործընթացներում կանանց և երիտասարդության մասնակցության խթանմանը։