Search this site
Embedded Files
WiCE
  • Մեր մասին
    • Մեր մասին
    • Գործընկերներ
    • WiCE համայնք
  • Նորություններ
    • Գնումներ
    • Միջոցառումներ
  • Ծրագրեր
    • Մրցանակաբաշխություն
      • 2022 Awards
        • Աստղինե Պասոյան
        • Նունե Սարուխանյան
        • Անահիտ Թարխանյան
        • Հռիփսիմե Մկրտչյան
        • Նունե Հարությունյան
        • Դիանա Բադեյան
      • 2024 Awards
        • Կարինե Գրքիկյան
        • Ռուզաննա Առուստամյան
        • Լիլյա Դավթյան
        • Կարինե Սիմոնյան
        • Քրիստինե Տեր-Մաթևոսյան
        • Սյուզաննա Նազարյան
        • Տաթևիկ Մարգարյան
        • Տաթևիկ Դովմալյան
        • Մանուշ Հովնանյան
        • Անի Մարգարյան
        • Ալմաստ Մամաջանյան
    • Կանաչ գիրք
    • Դիմակայուն համայնքներ
  • Միացիր մեզ
WiCE
  • Մեր մասին
    • Մեր մասին
    • Գործընկերներ
    • WiCE համայնք
  • Նորություններ
    • Գնումներ
    • Միջոցառումներ
  • Ծրագրեր
    • Մրցանակաբաշխություն
      • 2022 Awards
        • Աստղինե Պասոյան
        • Նունե Սարուխանյան
        • Անահիտ Թարխանյան
        • Հռիփսիմե Մկրտչյան
        • Նունե Հարությունյան
        • Դիանա Բադեյան
      • 2024 Awards
        • Կարինե Գրքիկյան
        • Ռուզաննա Առուստամյան
        • Լիլյա Դավթյան
        • Կարինե Սիմոնյան
        • Քրիստինե Տեր-Մաթևոսյան
        • Սյուզաննա Նազարյան
        • Տաթևիկ Մարգարյան
        • Տաթևիկ Դովմալյան
        • Մանուշ Հովնանյան
        • Անի Մարգարյան
        • Ալմաստ Մամաջանյան
    • Կանաչ գիրք
    • Դիմակայուն համայնքներ
  • Միացիր մեզ
  • More
    • Մեր մասին
      • Մեր մասին
      • Գործընկերներ
      • WiCE համայնք
    • Նորություններ
      • Գնումներ
      • Միջոցառումներ
    • Ծրագրեր
      • Մրցանակաբաշխություն
        • 2022 Awards
          • Աստղինե Պասոյան
          • Նունե Սարուխանյան
          • Անահիտ Թարխանյան
          • Հռիփսիմե Մկրտչյան
          • Նունե Հարությունյան
          • Դիանա Բադեյան
        • 2024 Awards
          • Կարինե Գրքիկյան
          • Ռուզաննա Առուստամյան
          • Լիլյա Դավթյան
          • Կարինե Սիմոնյան
          • Քրիստինե Տեր-Մաթևոսյան
          • Սյուզաննա Նազարյան
          • Տաթևիկ Մարգարյան
          • Տաթևիկ Դովմալյան
          • Մանուշ Հովնանյան
          • Անի Մարգարյան
          • Ալմաստ Մամաջանյան
      • Կանաչ գիրք
      • Դիմակայուն համայնքներ
    • Միացիր մեզ

Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում 2024

26.07.2024


Հուլիսի 26-ին տեղի ունեցավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում 2024» խորագիրը կրող միջոցառում-մրցանակաբաշխությունը, որը կազմակերպվել էր ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը «Կանայք կլիմայում և էներգետիկայում» կազմակերպության հետ համատեղ, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի և Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ:


Մանսակցություն Հայ կանանց միջազգային ասոցիացիայի (Armenian International Women's Association (AIWA)) կազմակերպած սիմպոզիումին

02.06.2024


Հունիսի 02-ին տեղի ունեցավ Հայ կանանց միջազգային ասոցիացիայի (Armenian International Women's Association (AIWA)) կազմակերպած սիմպոզիումի շրջնականերում "Հավաքելով Փոփոխությունները․ Կանանց, Գյուղատնտեսության և Շրջակա Միջավայրի Կայունության Հանդիպումը" պանելային քննարկմանը, որի արդյունքները հասանելի են YouTube հարթակում։


Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում 2024

11.06.2024


ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը «Կանայք կլիմայում և էներգետիկայում» կազմակերպության հետ համատեղ, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ կազմակերպում է «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում 2024» խորագիրը կրող միջոցառում-մրցանակաբաշխություն:

⏳Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետ՝ հուլիսի 3:


Կանաչ պետական գնումների քննարկումներ

04.12.2023


«Կանայք կլիմայում և էներգետիկայում» հասարակական կազմակերպությունը մասնակցեց Հայաստանում կանաչ պետական գնումների և էկոպիտակավորման վերաբերյալ EU4Environment բաղադրիչի նորքո կազմակերպվող աշխատաժողովին։


«Էկո կաֆե» աշխատաժողով ուսուցիչների հետ

07.06.2023


Տեղի ունեցավ «Կանայք կլիմայում և էներգետիկայում» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող և ՄԱԶԾ- ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրով ֆինանսավորվող ««Կանաչ գիրք» էկոկրթությունը ՏՀՏ գործիքների կիրառմամբ» ծրագրով նախատեսված «Էկո կաֆե» խորագիրը կրող աշխատաժողովը։

Բաց նամակ լիազոր մարմիններին Նուբարաշենի աղբավայրի հրդեհի կապակցությամբ

25.05.2023


Մայիսի 18-ին բռկնված հրդեհը 7 օր է չի ստացվում մարել, այդ պարագայում հարկավոր են քայլեր Երևանի և հարակից բնակավայրերի բնակիչների անվտանգությունն ապահովելու համար, քանի որ մարդկանց առողջությանը սպառնացող ռիսկերը շատ մեծ են։

Հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել են պատասխանատու կառույցներին։

Ավելին՝ news.am հոդվածում

Քննարկում Երևանի՝ «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի շուրջ

30.03.2023


Կազմակերպության փորձագետներ՝ Նունե Սաքանյանը և Մերի Հարությունյանը մասնակցեցին 2023թ. մարտի 30-ին «ԷկոԼուրի» մամուլի ակումբում տեղի ունեցած «Քաղաքացիների իրավունքը՝ ապրելու մաքուր և առողջ շրջակա միջավայրում» թեմայով կլոր սեղան քննարկմանը: Այն կազմակերպել էր «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն «Եղիր տեղեկացված Երևանում և Գյումրիում Կանաչ քաղաքների պլանների և ծրագրերի մասին» ծրագրի շրջանակներում՝ CEE Bankwatch Network միջազգային ցանցի աջակցությամբ: 

«Սեւանա լճի ավազանի հողածածկույթի և մարդածին ճնշումների քարտեզագրում» խորագրով աշխատարան

06.09.2022


Սույն թվականի սեպտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ «Սևանա լճի ավազանի հողածածկույթի և մարդածին ճնշումների քարտեզագրում» խորագրով աշխատաժողովը, որը կազմակերպվել էր «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի կողմից՝ Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի ներքո: 

Ամփոփվել են կլիմայի փոփոխության վերաբերյալ մրցույթ-հարցման արդյունքները

13.08.2022


Ամփոփվել են Երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպության կողմից կազմակերպված կլիմայի փոփոխության վերաբերյալ մրցույթ-հարցման արդյունքները։ Հարցմանը մասնակցել է 135 հոգի։

Շնորհավորում ենք Երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ

12.08.2022


Օրվա կապակցությամբ կազմակերպել ենք մի հետքրքիր մրցույթ, որին մասնակցելով` կարող եք ստուգել Ձեր գիտելիքները կլիմայի փոփոխության վերաբերյալ, իսկ առավելագույն միավորները հավաքելու դեպքում՝ ստանալ անակնալ նվեր կազմակերպության կողմից։ 

Մեկնարկեց «Կանաչ գիրք» ծրագիրը

20.07.2022


Հուլիսի 20-ին Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ «Կանաչ գիրք» ծրագրի մեկնարկային հանդիպումը, պետական, կրթական, հետազոտական, հասարակական և գործարար ոլորտների հետաքրքրված անձանց մասնակցությամբ։

“Դիլիջան” ազգային պարկում կենսաբազմազանության եւ առանցքային էկոհամակարգերի մոնիթորինգի համակարգի ներդրում

20.07.2022


Կ.գ.թ. Տատյանա Դանիելյան, կ.գ.թ. Արամ Աղասյան, 

Անի Սաֆարյան 

“Դիլիջան՚” ազգային պարկում կենսաբազմազանության  մոնիթորինգի  համակարգի ներդրման հիմնական նպատակն է կանխատեսել  տարածքում բնական ու մարդածին  ազդեցությունների հետևանքով առաջ եկած գործնթացների զարգացումը և կառավարման անհրաժեշտ միջամտությունների միջոցով լանդշաֆտների, բնական միջավայրերի և տեսակների  պահպանության բարելավման նպաստումը:

«Դիլիջան» Ազգային Պարկի տարածքում թափոնների ճնշումը և ազդեցությունը կենսաբազմազանության՝ ինվազիվ և ինդիկատոր տեսակների, ինչպես նաև ցամաքային, օդային և ջրային էկոհամակարգերի վրա

31.05.2022

Հովածի հեղինակներն են՝ Կ.գ.թ. Տատյանա Դանիելյան, կ.գ.թ. Դշխուհի Սահակյան (ԿՏԲԿ Հայաստան), Նունե Հարությունյան (ԿՏԲԿ Հայաստան), կ.գ.թ. Արամ Աղասյան (ՀՀ ՇՄՆ), կ.գ.թ. Արմինե Հայրապետյան (ԿՏԲԿ Հայաստան) EU BSB 884 ծրագրի աշխատակազմ

Գավառում կայացավ «Սևանա լճի ավազանի հողածածկույթի և մարդածին ճնշման քարտեզագրում» խորագրով աշխատանքային հանդիպում

12.05.2022

2022թ. մայիսի 12-ին  «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի հետազոտական թիմը Գավառի մարզպետարանում ներկայացրեց «Սևանա լճի ավազանի հողածածկույթի և մարդածին ճնշման քարտեզագրում` Գավառ համայնքի օրինակով» հետազոտության նախնական արդյունքները։ Հետազոտական աշխատանքները իրականցվել են  Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակներում։

«Կանաչ» հմտություններ երիտասարդների համար» ծրագիրը՝ որպես հաջողված և բազմաարդյունք ծրագիր

11.12.2021

««Կանաչ» հմտություններ երիտասարդների համար» ծրագրի վերաբերյալ հրապարակվել է SGP Youth in Action գրքույկի մեջ, որտեղ ներկայացված են տարբեր երկրների հաջողված ծրագրերը կապված երիտասարդների ներգրավման և կայուն զարգացման հետ:

«ՀՀ-ում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման գործողություններում գենդերային հիմնախնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները» թեմայով խորհրդաժողով

18-19.11.2021

Տեղի ունեցավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի կազմակերպած «ՀՀ-ում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման գործողություններում գենդերային հիմնախնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները» թեմայով խորհրդաժողովը:

«Կանաչ» ջոկատների փորձի փոխանակման միջոցառում

24.09.2021

Օրերս Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ «Կանայք կլիմայում և էներգետիկայում» կազմակերպության կողմից իրականացվող և ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրով ֆինանսավորվող ««Կանաչ» հմտություններ երիտասարդների համար» ծրագրի՝ դպրոցներում ստեղծված «կանաչ» ջոկատների փորձի փոխանակման միջոցառումը:

Էներգաարդյունավետության բարձրացման միջոցառում դպրոցում

25.08.2021

Հրազդանի Վ.Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցը "Կանաչ" հմտություններ երիտասարդների համար" ծրագրի շրջանակներում ստացավ էներգաարդյունավետ լամպեր:

Հանդիպում–քննարկում Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի բնագիտական ուղղվածություն ունեցող ուսուցիչների հետ

21.07.2021

Հայաստանի դպրոցներում իրականացվող «Կանաչ հմտություններ երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ հանդիպում–քննարկում Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի բնագիտական ուղղվածություն ունեցող ուսուցիչների հետ: 

«Կանաչ տեխնոլոգիաներ դպրոցում» միջոցառում

25.04.2021

Ապրիլի 25-ին Լոռու մարզի «Հայաստանի մանուկներ» («ՔՈԱՖ») բարեգործական հիմնադրամի սմարթ կենտրոնում տեղի ունեցավ «Կանաչ տեխնոլոգիաներ դպրոցներում» խորագիրը կրող միջոցառումը: 

Կանայք հանուն կլիմայի և էներգետիկայի համաժողով

27.12.2019

Հայաստանում կանայք ակտիվորեն զբաղվում են կայուն ապագա ստեղծելով, և նրանց ներդրումը պետք է ճանաչվի, խրախուսվի և պատշաճ կերպով ներկայացվի հանրությանը:

«էներգետիկայի և կլիմայի փոփոխության վերաբերյալ երկխոսություն» ծրագրի շրջանակում դասընթաց

31.05.2019

«էներգետիկ և կլիմայի փոփոխության վերաբերյալ երկխոսություն» ծրագրի շրջանակում Հայաստանի էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ դասընթաց կազմակերպության անդամների համար:

Կանայք կլիմայում և էներգետիկայում ՀԿ Հ․՝ +374 41 102221Է․՝ wicearmenia@gmail.com
Report abuse
Page details
Page updated
Report abuse