Գավառում կայացավ «Սեւանա լճի ավազանի հողածածկույթի եւ մարդածին ճնշման քարտեզագրում» խորագրով աշխատանքային հանդիպում

12.05.2022


2022թ. մայիսի 12-ին  «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի հետազոտական թիմը Գավառի մարզպետարանում ներկայացրեց «Սևանա լճի ավազանի հողածածկույթի և մարդածին ճնշման քարտեզագրում` Գավառ համայնքի օրինակով» հետազոտության նախնական արդյունքները։ Հետազոտական աշխատանքները իրականցվել են  Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակներում։ EU4Sevan ծրագրի թիմի ղեկավար Քրիստիան Հենշելը և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ` Մարտին Պետրոսյանը հանդես եկան ողջույնի խոսքով՝ անդրադառնալով իրականացվող աշխատանքի առանցքային նշանակությանը մարզի համար։ Այս համատեքստում  EU4Sevan ծրագրի ՋՌՀԿ գծով խորհրդական Ալեքսանդր Առաքելյանը ներկայացրեց ծրագրի հիմնական բաղադրիչները և ակնկալվող արդյունքները։