Հանդիպում–քննարկում Երեւանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի բնագիտական ուղղվածություն ունեցող ուսուցիչների հետ

21.07.2021

Հայաստանի դպրոցներում իրականացվող «Կանաչ հմտություններ երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ հանդիպում–քննարկում Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի բնագիտական ուղղվածություն ունեցող ուսուցիչների հետ:

Ծրագիրը, օգտագործելով դպրոցի ուսուցիչների ներուժը, նպատակ ունի բարձրացնել դպրոցականների իրազեկվածության մակարդակը կանաչ տեխնոլոգիաների ոլորտում։

«Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի նախագահ Նունե Սաքանյանը ներկայացրեց ծրագիրը, դրա շրջանակներում կատարված աշխատանքները և ձեռքբերված արդյունքները:

Հիմնադրամի փորձագետ Երեմիա Ենգիբարյանը ներկայացրեց ծրագրի շրջանակներում դպրոցում տեղադրվող 7 կՎտ հզորության արևային ՖՎ կայանի աշխատանքի սկզբունքը և օգտագործվող տեխնոլոգիաները:

Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև ուսուցիչներին, աշակերտներին և ծնողներին էներգախնայողության, էներգաարդյունավետ տեխնոլոգիաների, արևային ՖՎ կայանի աշխատանքի և օգտակարության մասին պրակտիկ գիտելիքների պատկերավոր փոխանցման նախատեսվող միջոցառումները: