Հայաստանի համայնքների կլիմայական դիմակայունության հզորացմանն ուղղված աշխատաժողով

23.05.2025

Նոր մոտեցումներ՝ հին խնդիրների լուծման համար․ կայացավ աշխատաժողով՝ նվիրված Հայաստանի համայնքների կլիմայական դիմակայունության հզորացմանը: Մայիսի 23-ին ՀՀ Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղում տեղի ունեցավ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի և «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի հետ համատեղ իրականացվող  «Հայաստանի համայնքների հզորացմանն ուղղված կայուն կլիմական դիմակայունությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման պրակտիկաների միջոցով» ծրագրի շրջանակում աշխատաժողով։

Այս կարևոր միջոցառման նպատակն էր մեկ հարթակում միավորել մասնագետների, համայնքների ներկայացուցիչների և շահակից կազմակերպությունների ջանքերը՝ քննարկելու կլիմայական փոփոխությունների պայմաններում համայնքների դիմակայունության ամրապնդման ուղիները։

Բացման խոսքով հանդես եկան՝

▪️ Կարեն Բադիշյանը, ՀՀ Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ

▪️ Շուշանա Սիրականյանը, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ծրագրերի համակարգող

▪️Նունե Սաքանյանը, «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի հիմնադիր և նախագահ

Նունե Սաքանյանը, իր «Կլիմայական ռիսկերը և համայնքների դիմակայունությունը» թեմայով ելույթում ընդգծեց, որ համայնքների կլիմայական դիմակայունությունն անհրաժեշտ է կառուցել համապարփակ մոտեցմամբ՝ ներառելով բնապահպանական պատասխանատվություն, սոցիալական արդարություն և արդյունավետ կառավարում: Նա նշեց, որ համայնքները կդառնան դիմակայուն՝ գործելով համատեղ, ձևավորելով գործընկերային մշակույթ և մթնոլորտ, ինչպես նաև ձևավորելով կայուն բիզնես մոդելներ և կայացնելով ռեսուրսաարդյունավետ որոշումներ։