Առաջադրող՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ Կարմիրգյուղի հ.1 միջնակարգ դպրոց
Առաջադրող՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ Կարմիրգյուղի հ.1 միջնակարգ դպրոց
Հասմիկ Ումրշատյան
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի հ.1 միջնակարգ դպրոցի քիմիայի ուսուցիչ,
ՄԿԱ գծով փոխտնօրեն
09/2021 - 12/2021
Ծրագրի նկարագրություն
Մրցույթի նպատակն է բարձրացնել երիտասարդների շրջանում կլիմայի փոփոխության հարմարվողականության վերաբերյալ իրազեկվածությունը և ներգրավել նրանց կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունները մեղմելու և կանխարգելելու, ինչպես նաև հարմարվողականության միջոցառումների մշակման գործընթացներում: Աշակերտները, ուսումնասիրելով կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը համայնքում, կատարելով հետազոտություններ, առաջարկեցին մեղմելու և կանխարգելելու հարմարվողականության միջոցառումներ. օրինակ՝ համայնքում ինչպիսի մշակաբույսեր կարող են աճեցվել: Ուսումնասիրեցին նաև ջերմատները, ծանոթացան օրգանիկ գյուղատնտեսության, կաթիլային ոռոգանը և առաջարկեցին լուծումներ՝ պատրաստելով հաղթական տեսանյութ։
Կլիմայական
ազդեցություն
Իրազեկվածության բարձրացում և լուծումների մշակման նոր հմտությունների զարգացում շուրջ չորս տասնյակ աշակերտների շրջանում
Գենդերային
բաղադրիչ
Ծրագրին մասնակցել է 16 տղա և 24 աղջիկ
Մասշտաբայնություն,
կրկնօրինակելիություն
Աշակերտները ստացած գիտելիքները փոխանցեցին 100-ից ավել բնակիչների և աշակերտների շրջանում
Տեսանյութի միջոցով առաջարկի հանրայնացում
Կոնտակտային տվյալներ՝
Կարմիրգյուղի հ.1 միջնակարգ դպրոց
umrshatyan.a@mail.ru
Ծրագրի իրականացման վայր՝
ՀՀ, Գեղարքունիքի մարզ
Համագործակցություն՝
«Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագիր