Մարգարիտ Ստեփանյան
Մարգարիտ Ստեփանյան Ա/Ձ,
MAGI ապրանքանիշի հիմնադիր
Մարգարիտ Ստեփանյան
Մարգարիտ Ստեփանյան Ա/Ձ,
MAGI ապրանքանիշի հիմնադիր
03/2019-մինչ այժմ
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի նպատակն է արտադրել կտորե պայուսակներ՝ նպաստելով պոլիէթիլենային տոպրակների օգտագործման կրճատմանը։ Պայուսակները կարում են աշխատաշուկայում ոչ մրցունակ, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կանայք։ Այդպիսով ձեռնարկությունը փորձում է նպաստել աջակցության կարիք ունեցող կանանց ֆինանսական խնդիրների լուծմանը, ինչպես նաև նոր հմտությունների ձեռք բերմանը։ Ամսական արտադրվում է միջինում 500 պայուսակ, սակայն, ըստ անհրաժեշտության, արտադրվում են նաև կրկնակի։ Արտադրությանը զուգահեռ իրականացվում է բնապահպանական քարոզարշավ։
Կլիմայական
ազդեցություն
Հողի և ջրի աղտոտվածության կրճատում
Պոլիէթիլենային տոպրակների արտադրության և օգտագործման կրճատում
Պոլիէթիլենային տոպրակների արտադրությունից ջերմոցային գազերի կրժատում
Գենդերային
բաղադրիչ
Դերձակի մասնագիտության մեջ հմտացել է աշխատաշուկայում ոչ մրցունակ գրեթե 50 կին, ովքեր ներգրավվել են Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների միջոցով, աշխատակիցների մեջ եղել են տղամարդիկ, աշխատանքի են ընդունել նաև նախկինում ազատազրկված կայանք
Մասշտաբայնություն,
կրկնօրինակելիություն
Արտադրությունն աճելու նախադրյալներ ունի՝ կախված շուկայի պահանջարկից
Կտորե պայուսակներ արտադրող ընկերությունները շատացել են
Կոնտակտային տվյալներ՝
Ծրագրի իրականացման վայր՝
ՀՀ, ք․Երևան
Համագործակցություն՝
Երևան քաղաքի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, Իրիս Բիզնես Ինկուբատոր, Վորլդ Վիժն ՀՀ