Առաջադրող՝ Հայ-ռուսական համալսարան
Առաջադրող՝ Հայ-ռուսական համալսարան
Մարիամ Մոմջյան
Հայ-ռուսական համալսարանի բիզնեսի և մենջմենթի ամբիոն,
Տնտեսական գիտությունների թեկնածու
10/2021 – 10/2022
Ծրագրի նկարագրություն
«Վերականգնվող էներգետիկայի զարգացումը և թվային էներգետիկայի ու խելացի էներգասպառման փոխազդեցության հիմնախնդիրները» գիտական թեմայի շրջանակներում կատարված հետազոտական աշխատանքը նպատակ ունի մշակելու և բացահայտելու վերականգնվող էներգետիկայի զարգացման, ոլորտի թվայնացման այն ուղղությունները և առավելությունները, որոնք հնարավորություն կտան մշակելու խելացի էներգասպառմանն առնչվող թվային գործիքներ և հարթակներ։ Ուսումնասիրության շրջանակում իրականացվել է միջազգային փորձի ուսումնասիրություն։ Կմշակվեն տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) կիրառմամբ էներգախնայողության և էներգասպառման արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ, ոլորտը կարգավորող իրավական դաշտի կատարելագործման ուղղությամբ առաջարկություններ։ Կբացահայտվեն և կգնահատվեն ՏՏ կիրառմամբ սպառողների էներգետիկ գրագիտության բարձրացման միջոցով խելացի էներգասպառման տնտեսական հետևանքները, որն էլ իր տնտեսական և սոցիալական ազդեցությունը կունենա ինչպես առանձին սպառողների տնտեսական բարեկեցության, այնպես էլ ընկերությունների և ողջ տնտեսության զարգացման վրա ընդհանրապես:
Կլիմայական
ազդեցություն
Ծրագրի իրագործումն ուղղված է կայուն զարգացման 7-րդ՝ մաքուր և մատչելի էներգիայի ապահովման վերաբերյալ նպատակի իրագործման ուղղությամբ ՀՀ ներուժի գնահատմանը և դրա բարելավմանը։
Գենդերային
բաղադրիչ
Ծրագրի իրագործման թիմում ընդգրված 4 անդամներից երկուսը (այդ թվում՝ թեմայի ղեկավարը) կանայք են
Մասշտաբայնություն,
կրկնօրինակելիություն
Հետազոտության գիտական արդյունքի հիման վրա նախատեսվում է գիտական աշխատանքների և սպառողների իրազեկվածությունը բարձրացնող նյութերի հրապարակում, գիտաժողովի և սեմինարների անցկացում
Կոնտակտային տվյալներ՝
mmomjyan@mail.ru
Ծրագրի իրականացման վայր՝
ՀՀ, ք․Երևան
Համագործակցություն՝
ՀՀ գիտության պետական կոմիտե