Առաջադրող՝ ԷկոԿրթարան, «Էկոս» էկոկրթական, մշակութային ՀԿ
Առաջադրող՝ ԷկոԿրթարան, «Էկոս» էկոկրթական, մշակութային ՀԿ
Նելլի Եղոյան
«Էկոս» էկոկրթական, մշակութային ՀԿ
Հիմնադիր նախագահ
11/2023 - 05/2024
«Կլիմայական կրթություն բոլորի համար» անվանակարգ
Ծրագրի նկարագրություն
ԷկոԿրթարան նորարական էկոլոգիական կրթության կենտրոնի նպատակն է.
ձևավորել գիտակից և պատասխանատու սերունդ` ուսուցանելով շրջակա միջավայրի և կլիմայի վրա ազդեցության կառավարման կարևորությունը,
տրամադրել գիտելիքներ էկոլոգիայի, էկոհամակարգերի և կլիմայի փոփոխությունների պատճառների ու հետևանքների մասին,
ստեղծել և իրականացնել գիտահանրամատչելի նորարարական աշխատարաններ, էկոարշավ-աշխատարաններ, վերօգտագործման աշխատարաններ, որոնք կխթանեն գործնականում կիրառել ստացած գիտելիքները և սկզբունքները` ներառյալ ածխածնի արտանետումների կրճատման, էներգիայի խնայողության միջոցները,
վերհանել կլիմայի փոփոխության ազդեցությունը էկոհամակարգերի վրա` ուսումնասիրելով հատկապես տեղական կլիմայական փոփոխությունների ազդեցությունը բուսական և կենդանական աշխարհների վրա և խրախուսել հանուն կլիմայական կայունության իրականացվող գործողությունները։
ԷկոԿրթարանը ձգտում է ձևավորել գիտակից և պատասխանատու սերունդ, հանրություն, որը պատրաստ է պաշտպանել ու վերականգնել շրջակա միջավայրը և կլիման` հանուն առողջ և կայուն ապագայի։ Էկոկրթարանի «Ծառերը մանրադիտակի տակ» նախագծի նպատակն է` տրամադրելով գիտելիքներ ծառերի կառուցվածքի, առանձնահատկությունների վերաբերյալ` բարձրացնելով մասնակիցների գիտակցությունը ծառերի էկոլոգիական դերի և կլիմայի վրա ազդեցության մասին, հենց բնության մեջ բնությունն ուսումնասիրելով զարգացնել հետազոտական և վերլուծական հմտություններ, խրախուսել էկոլոգիական պատասխանատվությունը և բնապահպանական գործողությունները, որոնք կնպաստեն կլիմայի փոփոխության մեղմացմանը և կայուն ապագայի ապահովմանը:
Ծրագիրն առաջարկում է գիտահանրամատչելի աշխատարան-էկոարշավ, որի հիմնական բաղադրիչներն են`
էկոարշավ հատուկ ընտրված երթուղով՝ լսելով, տեսնելով, ծանոթանալով արժեքավոր ծառատեսակների հետ,
ընթացքում տարբեր նմուշների հավաքում
շարժական լաբորատորիայում ուսումնական հետազոտության իրականացում,
տվյալների վերլուծություն, մեկնաբանում, արդյունքների ամփոփում,
ծառերի ու կլիմայի փոխազդեցության ուսումնասիրություն,
կլիմայական փոփոխությունների ազդեցության գնահատում,
քննարկում, կարծիքների փոխանակում, եզրափակում։
Կլիմայական
ազդեցություն
Գիտելիքների և հմտությունների բարելավում, կայուն վարքագծի դրսևորում:
Գենդերային
բաղադրիչ
Ծրագրին մասնակցել են 64% իգական սեռի, 36% արական սեռի ներկայացուցիչներ։
Ծրագրի իրագործողներ` 100 % իգական սեռի ներկայացուցիչներ
Մասշտաբայնություն/
կրկնօրինակելիություն
Ծրագրի փորձարկմանը մասնակցել 220 երեխա, նախատեսվում է հիմնական փուլում 1540 մասնակից ներգրավել։
Կոնտակտային տվյալներ՝
nelliecoschool@gmail.com
Ծրագրի իրականացման վայր՝
Արգելոցապարկային համալիրի տարածքում, որի ունի մասնաճյուղեր ՀՀ-ի տարբեր մարզերում
Համագործակցություն՝
Շրջակա Միջավայրի նախարարությունը և նախարարության ենթակա բոլոր կառույցները, հանրակրթական դպրոցներ, Աբովյանի համայնքապետարան, «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոն, Խ.Աբովյանի տուն-թանգարան