Առաջադրող՝ «Էկոպարսեկ» էկոլոգիական ՀԿ
Առաջադրող՝ «Էկոպարսեկ» էկոլոգիական ՀԿ
Ադրինե Մունղեշտյան
«Էկոպարսեկ» էկոլոգիական ՀԿ նախագահ
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ-ում թափոնների կառավարման համակարգի լավացմանը, թափոնների նվազեցմանը, վերօգտագործմանը, վերամշակմանը, թափոնների և էկոլոգիական այլ խնդիրների վերաբերյալ տեղեկատվութուն: Տվյալ պահին ծրագիրը լուծում է Երևանում 3R ծառայությունների քարտեզագրման և դրանց մասին տվյալների` լայն հանրությանը հասանելիության խնդիրը, քաղաքապետարանների կողմից թափոնների տարբերակման կազմակերպման խնդիրներ: Yrvn.am հարթակը ՀՀ քաղաքացիներին տրամադրում է ինտերակտիվ քարտեզ, որտեղ պատկերված են Հայաստանում 3R ծառայությունները` դրանց մասին տեղեկատվությամբ: Հարթակը նաև քաղաքապետարաններին հնարավորություն է տալիս ավելացնել քաղաքապետարաններին պատկանող թափոնների տարբերակված հավաքման կետերը, քաղաքացիներից այդ կետերի տեղադրման վերաբերյալ հետադարձ կապ ընդունել, պլանավորել հետագա կետերի դիրքերը: Հարթակը նաև ներառում է ուսումնական տեղեկատվություն:
Կլիմայական
ազդեցություն
Թափոնների նվազեցման, վերօգտագործման և վերամշակման ծավալների մեծացում՝ հանրության համար հասանելի տեղեկատվական հարթակի և քաղաքապետարանների համար վերամշակվող թափոնների հավաքագրման կառավարման համակարգի տրամադրման շնորհիվ:
Գենդերային
բաղադրիչ
Ներգրավված կանայք` 2 հիմնական, 3 կամավոր
Ներգրավված տղամարդիկ` 3 հիմնական
Մասշտաբայնություն/
կրկնօրինակելիություն
Լուծման կրկնօրինակման ներուժը մեծ է: Այն արդեն ունի այլ քաղաքապետարանների ներկառուցման հնարավորություններ, ավելին` արդեն իսկ բանակցություններ են վարվում Գյումրու և Վանաձորի քաղաքապետարանների հետ:
Հարթակը նաև հաջողությամբ փորձարկվել է այլ էկոլոգիական խնդիրների քարտեզագրման և հասանելի տեղեկատվության տրամադրման նպատակով` օդի աղտոտման, կանաչապատման, և այլն, բոլոր ուղղություններով սպասվում են համագործակցություններ ներգրավված կազմակերպությունների հետ:
Կոնտակտային տվյալներ՝
info@ecoparsec.com
Ծրագրի իրականացման վայր՝
ք․ Երևան
Համագործակցություն՝
Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության ՀՈԱԿ
Hazardous Waste Management Project Yerevan-Warsaw-Tirana