Տաթևիկ Հարությունյան
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ արևելք»
նախաձեռնության հաղորդակցության փորձագետ
Տաթևիկ Հարությունյան
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ արևելք»
նախաձեռնության հաղորդակցության փորձագետ
12/2023 - 12/2025
«Կլիմայական խնդիրների լուսաբանում» անվանակարգ
Ծրագրի նկարագրություն
ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր՝ հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությունը միավորում է հազարավոր տեղական և տարածքային իշխանությունների, որոնք կամավոր կերպով հանձն են առել իրականացնել ԵՄ կլիմայի և էներգիայի նպատակները: Այս համատեքստում ամենամյա կտրվածքով ԵՄ կողմից կազմակերպվում է ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ միձոցառումների շարքը, որը միավորում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, մասնավոր ընկերություններին, հասարակական կազմակերպություններին, համայնքների բնակիչներին և այլ շահառուների՝ Կայուն էներգիայի օրերի միջոցով կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության, ինչպես նաև էներգետիկ աղքատության հաղթահարմանն ուղղված նախաձեռնությունների և միջոցառումների խթանման նպատակով՝ հանուն մաքուր, անվտանգ և կայուն զարգացման: 2024 թվականին ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում Կայուն էներգիայի օրեր են կազմակերպվել աշխարհի 60 երկրներում, «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանն անդամակցող ավելի քան 12.000 համայնքներում։
Էներգետիկ անցման և էներգետիկ անկախության ներկա համատեքստում Կայուն էներգիայի շաբաթվա յուրաքանչյուր օր հնարավորություն է խթանելու վարքագծային փոփոխություններ և նորարարություններ ԵՄ-ում և ամբողջ աշխարհում էներգետիկ և կլիմայական նպատակներին հասնելու համար: 2024թ․ էներգետիկ շաբաթն անցկացվեց «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Եվրոպայի համար» կարգախոսի ներքո: Այս կարգախոսն արդիական է նաև Հայաստանի համար՝ էներգետիկ անվտանգության ապահովման և ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարություն համատեքստում: Ծրագրի շրջանակներում իրականացվում է համայնքային լուսաբանման արշավների համակարգում, խթանում և մշտադիտարկում։
2019 թվականից ի վեր Հայաստանում Դաշնագրին անդամակցող համայնքների ակտիվ մասնակցությունը ԵՄ Կայուն էներգիայի շաբաթում դարձել է լավ ավանդույթ։ Յուրքանչյուր տարի այդ միջոցառումները լայնորեն լուսաբանվել են։
Ծրագրի հիմնական բաղադրիչներից է ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում էներգախնայողությանն ու վերականգնվող էներգիային նվիրված միջոցառումների անցկացումը Հայաստանի համայնքներում։
Կլիմայական
ազդեցություն
Հայաստանյան համայնքներն աստիճանաբար սկսում են մշակել ու իրականացնել Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրեր։ Ամեն տարի ՀՀ համայնքները միանում են ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա միջոցառումներին։
2024-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան մասնակցել է ՀՀ 12 համայնք, իրականացվել է 69 միջոցառում, մասնակիցների թիվը գերազանցում է 10,000-ը։
Գենդերային
բաղադրիչ
2024-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան մասնակցել են համայնքների 10,000-ից ավելի բնակիչներ՝ հիմնականում երիտասարդներ և աշակերտներ։
Մասշտաբայնություն/
կրկնօրինակելիություն
Յուրաքանչյուր տարի ՀՀ շատ համայնքները միանում են ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան և անցկացնում էներգախնայողությանը, վերականգնվող էներգիային նվիրված միջոցառումներ, ինչը կրկնօրինակելի է մյուս համայնքների համար ևս։
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում իրականացված միջոցառումները լայնորեն լուսաբանվել են տեղական, ինչպես նաև միջազգային հարթակներում։
Կոնտակտային տվյալներ՝
Ծրագրի իրականացման վայր՝
ՀՀ
Համագործակցություն՝
ՀՀ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարություն
Եվրոպական հանձնաժողով
Հայաստանի համայնքների միություն