Վիկտորյա Բուռնազյան
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ փոխնախագահ
Վիկտորյա Բուռնազյան
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ փոխնախագահ
07/2023 – 05/2025
«Կլիմայական համայնքային գործողություններ և քաղաքականություն» անվանակարգ
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի նպատակն է Հայաստանի լեռնային էկոհամակարգերում բնական ռեսուրսների պահպանության և կայուն օգտագործման միջոցով ապահովել գյուղական բնակչության կենսապայմանները։ Լեռնային գյուղական համայնքներում Ծրագիրը ներմուծելու է բնական պաշարների կայուն օգտագործման տնտեսական խթաններ, նպաստելու է կլիմայի փոփոխության մեղմմանն ու հարմարվողականության բարձրացմանն ուղղված քայլերի իրականացմանը՝ մասնավորապես համայնքներում ներդնելով անտառների և արոտավայրերի կառավարման կայուն գործելակերպ ու զարգացնելով կարողությունները։ Ծրագրով նախատեսվում է նաև ստեղծել հանրային լրագրողների ցանց, որը կլուսաբանի ծրագրի գործողությունները, կբարձրաձայնի կլիմայի փոփոխության ազդեցությունը համայնքների համար, լսելի դարձնելու բնակավայրերի ձայնը, որպեսզի իրականացվեն կլիմայակայուն միջոցառումներ։
Ծրագրում ընդգրկված բնակավայրերի հանրային շենքերի տանիքներին տեղադրվել են արևային ինքնավար կայաններ՝ նպաստելով ջերմոցային գազերի կրճատմանը, հանրային շեների էներգաարդյունավետ վերանորոգման շնորհիվ ապահովվում է էներգիայի և ֆինանսների խնայողություն։ Բնակավայրերի հեռագնա արոտներ տանող ճանապարհներն են կարգի բերվում, ստեղծվում են խմոցներ։
Ծրագրի շրջանակներում ընդգրկված հանրային լրագրողները բարձրաձայնում են համայնքում կլիմայական խնդիրների մասին, ներկայացնում բուսական, կենդանական աշխարհի համար կլիմայի փոփոխության արդյունքում առաջացած խնդիրները, ջրային ռեսուրսների վիճակը, բարձրաձայնում կլիմայական խնդիրների լուծման անհրաժեշտության մասին։ Հանրային լրագրողները Վիկտորյա Բուռնազյանի աջակցությամբ ապահովում են իրենց բնակավայրերի մասին տեղեկատվություն, որպեսզի բնակավայրերը իրենց կլիմայական խնդիրներով, առօրյա կյանքով, հաջողություններով լսելի և տեսանելի լինեն լայն հանրության համար, որպեսզի ներկայացվող տեղեկատվությունը հիմք հանդիսանա բնակավայրերում կլիմայի փոփոխության դիմակայունության բարձրացման ծրագրերի մշակման և իրականացման համար և համայնքները լինեն ավելի ապահով և զարգացած։
Ծրագրի շրջանակներում աջակցել է Ծրագրի թիրախ համայնքների բնակիչների շրջանում իրազեկվածության բարձրացմանը, անցկացրել է դասընթացներ համայնքների ակտիվ բնակիչների հետ՝ իրազեկելով կլիմայի փոփոխության, ջերմոցային գզերի արտանետումների, հարմարվողականության և մեղմման միջոցռումների, ոլորտում պետական քաղաքականության մասին։ Բնակիչները ստացել են լրագրողական աշխատանքի հմտություններ՝ դառնալով հանրային լրագրողներ և լուսաբանելով համայնքային խնդիրները, կլիմայական խնդիրները, իրադարձրություններ, վերականգվող էներգետիկայի զարգացման, զբոսաշրջության զարգացման վերաբերյալ հարցեր։
Կլիմայական
ազդեցություն
Ծրագիրը նպատակ ունի բարելավել գյուղական լեռնային համայնքներում կենսապայմանները՝ խթանելով բնական ռեսուրսների կայուն օգտագործումը: Ներդրելով անտառների և արոտավայրերի կառավարման կայուն պրակտիկա և տեղադրելով արևային ինքնավար կայաններ՝ նախաձեռնությունը նվազեցնում է ջերմոցային գազերի արտանետումները և բարձրացնում էներգաարդյունավետությունը: Բացի այդ, այն անդրադառնում է կլիմայի փոփոխության ազդեցությանը տեղական էկոհամակարգերի և ջրային ռեսուրսների վրա:
4 մարզերի թիրախ 7 համայնքների բնակիչները իրազեկված են կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության միջոցառումների մասին։ -Շահառու համայնքներն ունեն տնտեսական խթաններ փոքր զբոսաշրջային բիզնես զարգացնելու և եկամուտ ստանալու համար բնական ռեսուրսների շահագործումը նվազեցնելու հարցում, օգտվում են հեռագնա արոտներից, արոտներն օգտագործում են հերթափոխով, որպեսզի հողեր էրոզիայի չենթարկվեն։
Անտառկառավարման պլաններ են մշակվում, որոնք նպաստում են անտառների պահպանմանը և կայուն օգտագործմանը։
Հանրային լրագրողները բարձրաձայնում են կլիմայական խնդիրների և դրանց լուծման անհրաժեշտության մասին։
Համայնքները դառնում են ավելի գրագետ՝ կառավարելու կլիմայական ռիսկերը։
Հանրային լրագրողների կողմից ներկայացվող տեղեկատվությունը կարող է հիմք հանդիսանալ ավելի պրոֆեսիոնալ ուսումնասիրությունների և վերլուծությունների համար, որոնց արդյունքում համայնքների համար կմշակվեն կլիմայի փոփոխության հարմարվողականության և մեղմման միջոցառումներ
Գենդերային
բաղադրիչ
Հանարային լրագորղների ցանցի 50 տոկոսից ավելին կանայք են
Ծրագիրը խթանում է գենդերային ներառականությունը՝ վերապատրաստելով բնակիչներին, ներառյալ կանանց, որպես հանրային լրագրողների: Սա նրանց հնարավորություն է տալիս բարձրացնելու իրազեկությունը կլիմայական խնդիրների և համայնքային մարտահրավերների մասին: Զարգացնելով լրագրության հմտությունները՝ մասնակիցները կարող են արդյունավետորեն պաշտպանել իրենց համայնքները և նպաստել կլիմայի դիմակայունության ջանքերին:
Մասշտաբայնություն/
կրկնօրինակելիություն
Համայնքներում կենսաբազմազանության պահպանումը, արոտների ենթակառուցվածքների բարելավումները, զբոսաշրջությանը նպաստելը, տեղի բնակիչների ջանքերով բնակավայրերի խնդիրների վերհանումը և դրանց լուծումներ գտնելը կարող են կրկնօրինակվել նաև այլ համայնքներում՝ օգտագործելով տեղական ռեսուրսները և համայնքի ներգրավվածությունը՝ խթանելու կայուն գործելակերպը:
Կոնտակտային տվյալներ՝
Ծրագրի իրականացման վայր՝
Սյունիքի, Լոռու, Վայոց ձորի, Տավուշի մարզերի 7 խոշորացված համայնքներում
Համագործակցություն՝
Շվեյցարիայի կառավարություն, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալություն, Բնության համաշխարհային հիմնադրամի կովկասյան և հայաստանյան գրասենյակներ, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ