Առաջադրող՝ Երևանի քաղաքապետարան
Առաջադրող՝ Երևանի քաղաքապետարան
Սիրարփի Հայկազյան
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Բնապահպանության վարչության պետ
Նախագծի իրականացնող
05/2023 – 12/2025
«Կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումներ» անվանակարգ
Ծրագրի նկարագրություն
«Երևան քաղաքի ջրային էկոհամակարգերի պահպանում և բարելավում» ծրագրի նպատակն է համալիր միջոցառումների միջոցով ապահովել Երևան քաղաքի ջրային էկոհամակարգերի կայունությունը և կենսաբազմազանությունը:
Ծրագիրը միտված է Հրազդան գետի, Երևան քաղաքում դրա խոշոր վտակների և Երևանյան լճի ջրերը մաքրելուն՝ կենցաղային աղբից և կոյուղաջրերից: Այդ նպատակով Երևանյան լճից հանվել է շուրջ 10,000 խ.մ․ աղբ, Հրազդան գետից 2023-2024թթ. ընթացքում՝ շուրջ 18,000 խ.մ աղբ: Հրազդան գետի վրա տեղադրվել է աղբաորսիչ հարմարանք, ներկայումս տեղադրվում են ևս երկուսը: Գետառ գետի վրա, նախքան Հրազդան գետ թափվելը, կեղտաջրերի մաքրման կայանի կառուցումը ավարտական փուլում է: Բանակցություններ են վարվում Հրազդան և Գետառ գետերի հարևանությամբ առկա տնտեսվարողների հետ՝ կեղտաջրերի մաքրման լոկալ կայանների տեղադրման համար։
Իրականացվում են Հրազդանի կիրճում առկա հողօգտագործման իրավունքների, ինչպես նաև կենսաբազմազանության գույքագրման և քարտեզագրման համալիր աշխատանքներ, որի արդյունքում կներկայացվեն համապատասխան հիմնավորումները՝ ՀՀ կառավարության կողմից Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի (ԲՀՊՏ) կարգավիճակ տրամադրելու համար: Դա նախադրյալներ կստեղծի Հրազդանի կիրճի էկոհամակարգերի առավել արդյունավետ պահպանություն իրականացնելու համար։
Ծրագրի արդյունքում ստեղծվելու է Հրազդանի կիրճ բնության հատուկ պահպանվող տարածքը, որը նոր հիմքերի վրա է դնելու տարածքի էկոհամակարգերի պահպանությունը; Արդյունքում բարելավվելու են Հրազդան և Գետառ գետերի, Երևանյան լճի ջրի որակական բնութագրիչները, վերականգնվելու են Հրազդանի կիրճի անտառային էկոհամակարգերը, ուժեղացվելու է կիճի կենսաբազմազանության պահպանությունը, դադարելու են տարածքի հողերի օտարումները և կառուցապատումները, որոնք բացասական ազդեցություն են ունենում Հրազդանի կիրճի էկոհամակարգերի տարբեր բաղադրիչների վրա։
Կլիմայական
ազդեցություն
Ծրագիրն ունի կլիմակայան կարևոր ազդեցություններ, որոնք կապված են հարմարվողականության և մեղմման համալիր միջոցառումների հետ։
Ծրագրի արդյունքում բարելավվելու է Հրազդան գետի և Երևանյան լճի ջրի որակը, որը հանդիսանում է ոռոգման ջրի աղբյուր Երևան քաղաքի կանաչ տարածքների և Արարատյան դաշտի շուրջ մեկ տասնյակ բնակավայրերի գյուղատնտեսական հողերի ոռոգման համար։
Հրազդանի կիրճում ԲՀՊՏ ստեղծմամբ կբարելավվեն և կընդարձակվեն անտառային տարածքները, որը կբերի ածխաթթու գազի կլանման ավելացման
Գենդերային
բաղադրիչ
Ներկայացված ծրագրում ընդգրկված են և՛ կին, և՛ տղամարդ մասնակիցներ՝ գրեթե հավասար համամասնությամբ։ -Աշխատանքները համակարգվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության կողմից։
Հրազդանի կիրճում առկա հողօգտագործման իրավունքների, ինչպես նաև կենսաբազմազանության գույքագրման և քարտեզագրման աշխատանքներում ներգրավված են հիմնականում կանայք (բուսաբաններ, կենդանաբաններ, ԱՏՀ մասնագետներ և այլն)
Մասշտաբայնություն/
կրկնօրինակելիություն
Հրազդանի ԲՀՊՏ-ն կլինի ՀՀ միակ համայնքային ԲՀՊՏ-ն, որը կրկնօրինակելի է մյուս համայնքներում ևս։
Առաջարկվում է Հրազդանի կիրճի՝ Երևանից դուրս գտնվող տարածքները ևս մտցնել ստեղծվող ԲՀՊՏ-ի մեջ, քանի որ կիրճի՝ Երևան քաղաքից միչև Արզնի հատվածներում դեռևս պահպանվել են չխաթարված էկոհամակարգեր
Կոնտակտային տվյալներ՝
Ծրագրի իրականացման վայր՝
Երևան քաղաքի ջրային էկոհամակարգեր՝ Հրազդան գետ, Գետառ և Ողջաբերդ վտակներով, Երևանյան լիճ
Համագործակցություն՝
ՀՀ կառավարություն, Երևանի քաղաքապետարան