Նարինե Հովհաննիսյան
Դիլիջանի կենտրոնական դպրոց
ֆիզիկայի ուսուցիչ
Նարինե Հովհաննիսյան
Դիլիջանի կենտրոնական դպրոց
ֆիզիկայի ուսուցիչ
04/2024 - 05.2024
«Կլիմայական կրթություն բոլորի համար» անվանակարգ
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի նպատակն իսկզբանե եղել է ավարտական նախագծային աշխատանքի կատարումը, բայց խորքային նպատակն էր՝ տեխնոլոգիական լուծումներով էներգախնայողությանը հասնելը։
Ծրագրով ստեղծվել է խելացի լամպ, որը, ժամանակակից տեխնոլոգիական լուծումների շնորհիվ, ապահովում է էներգախնայողություն։ Երբ շրջապատում մութ է, լամպը պայծառ լուսարձակում է, իսկ երբ լուսավորությունը բավարար է՝ լամպի պայծառությունը թուլանում է՝ այդպիսով խնայելով էներգիան։
Ծրագրի իրականացման իմնական բաղադրիչներն են՝ RGB (Red, Green, Blue) լուսադիոդային լամպը, լսողական սենսորը, ֆոտոսենսորը, Arduino Unօ միկրոկոնտրոլերները։
Կլիմայական
ազդեցություն
Նախագիծը իրականացնելու ընթացքում սովորողները ուսումնասիրել են արհեստական լուսավորության տարբեր տեսակները, էլեկտրական լուսավորության զարգացման պատմությունը
Կատարել են մի քանի տեսակի լամպերի կառուցվածքի ուսումնասիրում, կատարել համապատասխան չափումներ և սեփական չափումների, հաշվարկների արդյունքնում համոզվել, որ լամպերն են էներգախնայող
Հաշվարկել են՝ որքան է կազմում շիկացման լամպը լուսադիոդային լամպով փոխարինելու արդյունքում խնայած էլեկտրաէներգիան, ֆինանսական միջոցները և որքան ածխաթթու գազ է կրճատվում
Նախագծել և ստեղծել են այնպիսի լամպ, որը և՛ խելացի է, և՛ էներգախնայող
Գենդերային
բաղադրիչ
Ծրագրի ղեկավարը կին է
Ծրագրում ներգրավված են եղել երեք տղաներ, ովքեր իրականացրած ծրագիրը ներկայացրել են հանձնաժողովին և իրենց դասընկերներին՝ 8 տղա, 9 աղջիկ
Մասշտաբայնություն/
կրկնօրինակելիություն
Նախագիծն ունի կրկնօրինակման ներուժ։ Ծրագրի գաղափարը կարելի է կիրառել ժամանակակից լամպերի արտադրության ոլորտում՝ հասնելով էլեկտրաէներգիայի ծավալի կրճատումների։ Արդյունքում ծրագիրը կունենա մեծածավալ տարածում և երկարարժամկետ ազդեցություն
Կոնտակտային տվյալներ՝
Ծրագրի իրականացման վայր՝
ՀՀ Տավուշի մարզ, ք․ Դիլիջան
Համագործակցություն՝
Դիլիջանի կենտրոնական դպրոց
Ֆաբլաբ ակադեմիա