Նունե Ավետիսյան
«Էկոսֆերա» հաղորդաշարի հեղինակ և վարող
Նունե Ավետիսյան
«Էկոսֆերա» հաղորդաշարի հեղինակ և վարող
Ծրագրի նկարագրություն
«Հայաստանը՝ կլիմայական բարեփոխումների շեմին» խորագիրը կրող հաղորդման նպատակն է հնարավորինս լայն շրջանակների համար լսելի դարձնել ոլորտի խնդիրներն ու իրականացվող բարեփոխումները, փոփոխել հասարակության մտածողությունը, քննարկման առարկա դարձնել տարբեր օրենսդրական փոփոխությունները։
Ընդունվող օրենքները մտահոգություն չեն առաջացնի, եթե մարդիկ դրան արդեն իսկ պատրաստ են կամ արդեն իսկ կրում են այդ փոփոխությունները։ «Էկոսֆերա» հաղորդաշարի շրջանակում բավականին հաճախ է անդրադարձ կատարվում կլիմայական փոփոխությունների հետևանքներին, առաջարկվող լուծումներին և այլն, օրինակ՝ Հայաստանում հողերի անապատացման խնդրին կամ Սևանա լճի տարիներ շարունակ մտահոգող հիմնահարցերին ու ոլորտային թեմաներին։
«Հայաստանը՝ կլիմայական բարեփոխումների շեմին» հաղորդման մեջ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող ընտանիքներ կամ կանայք են, որոնք կիսվում են խնդրի լուծման իրենց տարբերակներով։ Մասնավորապես՝ ինչպես են փորձում հնարավորինս նվազեցնել թափոնների քանակությունը, ինչն էլ իր հերթին կարող է նպաստել մթնոլորտային արտանետումների նվազմանը։ Հաղորդման մեջ նաև խոսվում է օրենսդրական բարեփոխումների մասին։
Կլիմայական
ազդեցություն
Գյուղատնտեսույան ոլորտում կլիմայական խնդրի լուծումների տարածում, որը կարող է նպաստել մթնոլորտային արտանետումների նվազմանը։
Գենդերային
բաղադրիչ
Հաղորդման մեջ ներգրաված մասնակիցների թիվն է՝ 3 կին և երկու տղամարդ։
Մասշտաբայնություն/
կրկնօրինակելիություն
Խնդիրների և լուծումների վերաբերյալ հաղորդումները նպաստում են լավ փորձի տարածմանը։
Կոնտակտային տվյալներ՝
Ծրագրի իրականացման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Համագործակցություն՝
Հանրային ռադիո