Առաջադրող՝ Երևանի քաղաքապետարան
Առաջադրող՝ Երևանի քաղաքապետարան
Դիանա Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության գլխավոր մասնագետ, Շվեդիայի Լունդի համալսարանի՝ «Նորարարություն կառավարման մեջ՝ բնության վրա հիմնված լուծումներ» ծրագրի շրջանավարտ
2022-2024
«Կլիմայական խնդիրների լուսաբանում» անվանակարգ
Ծրագրի նկարագրություն
Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերն ունեն բնապահպանական, շրջակա միջավայրի պահպանման ու կլիմայի փոփոխության մեղմանն ուղղված կարևորագույն նշանակություն: Ծրագրի նպատակն է Երևան քաղաքում իրականացվող՝ էներգաարդյունավետությանը, շրջակա միջավայրի պահպանմանը, «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրին, կոշտ թափոնների կառավարմանը, օդի աղտոտվածության խնդրի լուծմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ իրականացնել լուսաբանում հասարակության շրջանում։
Ոլորտային ծրագրերի իրագործման արդյուքնում զգալիորեն նվազեցվում է էլեկտրաէներգիայի, բնական գազի ծախսերը, իսկ տարեկան կտրվածքով նաև կրճատվում են վնասակար CO2-ի արտանետումները։
Նմանատիպ ծրագրերի հանրային իրազեկման արշավների շնորհիվ բարձրանում է քաղաքացիների տեղեկացվածությունը, իսկ որոշ դեպքերում բնակիչները դառնում են ծրագրի անմիջական մասնակիցներ:
Կլիմայական
ազդեցություն
Հրապարակված նյութերի բազմաթիվ դիտումները ապահովում ու բարձրացնում են քաղաքացիների իրազեկվածությունը, բացի այդ նպաստում առավել բարեկեցիկ պայմանների ապահովմանը։
Միաժամանակ, հաշվի առնելով մայրաքաղաքի կլիմայական և կառավարման առանձնահատկությունները, քաղաքը մշակում է սեփական ծրագրերը, ներդնում նոր լուծումներ: Լուսաբանման տեսանկյունից ընտրվում են տարբեր ձևաչափեր՝ ռեպորտաժներ, կարճ ֆիլմեր, հարցազրույցներ:
Գենդերային
բաղադրիչ
Իրականացված իրազեկման արշավների, պատրաստված հոլովակների, տեսանյութերի համար որպես առաջնային թիրախային լսարան ընտրվում են կանայք, քանի որ կլիմայի փոփոխության ազդեցության հետևանքնեն առաջին հերթին կանայք են կրում իրենց վրա։
Մասշտաբայնություն/
կրկնօրինակելիություն
Նախագծերի մեկնարկի, ընթացքի ու ավարտի վերաբերյալ պատրաստված տեսանյութերը, հոդվածները հրապարակվել են քաղաքապետարանի պաշտոնական՝ yerevan.am կյաքում, սոցիալական հարթակների պաշտոնական էջերում, տարածվել տպագիր և օնլայն բոլոր լրատվամիջոցներին, հեռուստառադիոընկերություններին (ԶԼՄ-ների youtube-յան ալիքներում և սոցիալական ցանցերում հարյուր հազարավոր դիտումներ):
Յուրաքանչյուր հրապարակում տեղ է գտել ավելի քան 60 լրատվամիջոցում:
Երևանի քաղաքապետարանի սոցիալական հարթակների էջերում ունեցել նվազագույնը 50 հազար դիտում (1 տեսանյութը):
Համայնքն իր ծրագրերի մի մասն իրականացնում է՝ միջազգային փորձի հիման վրա:
Կոնտակտային տվյալներ՝
Ծրագրի իրականացման վայր՝
ՀՀ, ք. Երևան
Համագործակցություն՝
Երևանի քաղաքապետարան
ԵՄ, ՄԱԶԾ