Առաջադրող՝ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ
Առաջադրող՝ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ
Անժելա Բարսեղյան
«Արվսվիսբանկ» ՓԲԸ
Գործադիր տնօրենի տեղակալ, Առևտրի ֆինանսավորման և միջազգային գործառնությունների դեպարտամենտի տնօրեն
«Կլիմայական ֆինանսավորման և նորարարության լուծումներ» անվանակարգում առաջատար
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի նպատակն է առանց գրավի շրջանառու միջոցների համալրումը։ Ծրագիրն իրականացվել է էլեկտրաէներգետիկայի ազատականացման նոր մոդելի շրջանակներում, որտեղ մատակարարը հնարավորություն է ստանում հաշիվ ապրանքագիրը թողարկելուց հետո անմիջապես դիմել Բանկ առանց գրավի ֆինանսավորում ստանալու և շրջանառու միջոցները համալրելու նպատակով: Միևնույն ժամանակ, իրավաբանական անձ հանդիսացող սպառողը հնարավորություն է ստանում մատուցված ծառայության դիմաց վճարել հետաձգման պայմանով` ընդհուպ մինչև 120 օր: Այս գործիքը թույլ է տալիս երկու կողմին էլ կարգավորել դրամական հոսքերը, ավելին, ֆինանսավորման ծավալները կարող են ավելանալ` ելնելով վաճառքի ծավալների աճից:
Կլիմայական
ազդեցություն
Նպաստում է լիկվիդայնությանը, ինչը դրական նախապայմաններ է ստեղծում վերականգնվող էներգիայի շուկայի զարգացման համար, որն էլ իր հերթին բերում է կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանը` մեծացնելով մաքուր էներգիայի արտադրության ծավալները Հայաստանում
Գենդերային
բաղադրիչ
Ծրագիրը նախաձեռնվել և առաջ է մղվել կին աշխատակիցների կողմից
Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է մեծմասամբ կին աշխատակիցներ միջնորդությամբ
Մասշտաբայնություն,
կրկնօրինակելիություն
Ծրագրի կրնկօրինակման ներուժը մեծացնելու նպատակով բանակցություններ են տարվում նոր մատակարարներ ներգրավելու և սպառողների ցանկը ընդլայնելու ուղղությամբ
Կոնտակտային տվյալներ՝
anzhela.barseghyan@armswissbank.am
Ծրագրի իրականացման վայր՝
ք․Երևան, Հայաստան
Համագործակցություն՝
Արմսվիսբանկ ՓԲԸ