Առաջադրող՝ Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ
Անգին Արշակյան
«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն
08/2024-11/2026
«Կլիմայական կրթությունը բոլորի համար» անվանակարգ
Ծրագրի նկարագրություն
Ծրագիրի նպատակն է «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում խնամք ստացող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 3-18 տարեկան դեռահասների, շուրջօրյա ծառայություն ստացող և ցերեկային ծառայություններից օգտվող երեխաների համար ուսուցման արդյունավետ գործիքների միջոցով նախագծային ուսումնառության հետ համադրելու միջոցով ձևավորել պատանիների համայնք, որոնք կունենան անհրաժեշտ հմտություններ ու փորձառություն իրենց համայնքին առաջնորդելու էկոլոգիապես կայուն զարգացման ճանապարհով։
Կլիմայի փոփոխությունը մեր ժամանակների ամենամեծ միջսերնդային անարդարությունն է: Կանանց, երեխաների և դեռահասների առողջության և իրավունքների պաշտպանության կարևորությունը կլիմայական ճգնաժամի պայմաններում անվիճելի է։Կլիմայի փոփոխությունը կենսական նշանակության վտանգ է ներկայացնում բոլորիս համար, սակայն հղի կանայք, նորածիններն ու երեխաները կրում են ամենածանր հետևանքները։ Կլիմայական խնդիրների լուծման համար անհրաժեշտ է, որպեսզի երեխաները լինեն տեղեկացված, գիտելիքներով լեցուն, կիրթ և բարեխղճորեն մասնակցեն բնապահպանական աշխատանքներին, գիտակցեն կլիմայական սպառնալիքները, որի արդյունքում կձևավորվի առողջ, դիմակայուն սերունդ։
Անմշակ տարածքում տնկվել են հարյուրավոր ծառեր, ծառերի շուրջը ստեղծվել է կանաչ միջավայր, տարբեր մշակաբույսեր տնկելով՝ ձմերուկ, սեխ, լոբի դդմիկ, տարբեր բանջարաբոստանային կուլտուրաներ։ Երեխաների մտահորիզոնը մեծացնելու համար իրականացվում են նպատակային արշավներ, էքսկուրսիաներ։ Քանի որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կլիմայի փոփոխությունը զգացվում է առավելապես ամառվա ամիսներին օդի ջերմաստիճանի բարձրացման պատճառով անապատացման և չորայնության, նպատակ է դրվել հզորացնել տարածքը բազմապիսի մշակաբույսերով, ծառերով, թփերով, նպաստելով կլիմայի փոփոխության բարելավմանը և ստեղծել կլիմակայուն գյուղատնտեսություն։ Գարնանը տնկվել են ինտենսիվ կեռասենու, խնձորենու, ծիրանենու, բալենու, դեղձենու ծառեր և առաջին պտուղները նորատունկ ծառերից ստացվել են խնձորենուց և դեղձենուց։ Առաջիկայում Զատիկ մանկատան տարածքը կունենա գեղեցիկ այգի։
Կլիմայական
ազդեցություն
Ծրագիրը բարձրացնում է կլիմայի վերաբերյալ իրազեկվածությունը դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների շրջանում կրթական դասընթացների և ուսուցիչների վերապատրաստման միջոցով: Մտագրոհները մասնակիցներին հնարավորություն է տալիս մշակել և իրականացնել կայուն լուծումներ՝ խթանելով շրջակա միջավայրի վրա պատասխանատվության և ճկունության մշակույթը համայնքում:
Հին ու փտած ծառերից ազատում, վերամշակում, թափոններից նոր արտադրատեսակների ստացում և կլիմայի փոփոխության մեղմում։
Ծառատունկ,կանաչ տարածքների ընդլայնում ,կլիմակայուն գյուղատնտեսության ապահովում, ջերմատան կառուցումմշակաբույսերին հասցված վնասների նվազում։
Գենդերային
բաղադրիչ
Մասնակցությունը բաշխվել է հավասարապես 50/50։
Ֆեսբուքյան էջով հրապարակումները և պաստառները հասանելի են եղել բոլորին։
Յուրաքանչյուր դասընթացի ժամանակ յուրահատուկ մոտեցում է ցուցաբերվել՝ գիտելիքի պաշարի, բնակավայրի, ինչպես նաև ոչ բարենպաստ գոտում տեղակայման, սոցիալապես խոցելի խմբերի, ինչպես նաև կենտրոնում բնակվող և ցերակային ծառայություններից օգտվող 3-18 տարեկան երեխաների ծնողների, կանանց և աղջիկների ներգրավման ուղղությամբ։
Մասշտաբայնություն/
կրկնօրինակելիություն
Շարունակական համագործակցություն համայնքի բնակիչների և սովորողների հետ էկոլոգիական դաստիարակության ուղղությամբ աշխատանքներ կազմակերպելու համար։
Ստացած գիտելիքներով և փոձով փոխանակում համայնքի բնակիչների շրջանում։
Կոնտակտային տվյալներ՝
Ծրագրի իրականացման վայր՝
ք․ Երևան
Համագործակցություն՝
«Զատիկ» ՊՈԱԿ