Առաջադրող՝ Փամբակի համայնքապետարան
Առաջադրող՝ Փամբակի համայնքապետարան
Անուշ Սարգսյան
Դեբեդ բնակավայրի վարչական ղեկավար
2023 – 2028
«Կլիմայական համայնքային գործողություններ և քաղաքականություն» անվանակարգ
Ծրագրի նկարագրություն
Դեբեդ բնակավայրում իրականացվել է դաշտամիջյան ճանապարհների բարեկարգում, Դեբեդի վարչական շենքի տանիքին տեղադրվել են արևային ՖՎ համակարգեր, համայնքում իրականացվել է հանրային լրագրողների վերապատրաստում, ջրագծի կառուցում, ծառատունկ։
Վերջին տարիներին տարածաշրջանը վեր է ածվել մշտական սելավների ու կարկուտի տեղայնացման վայրի, որին հաջորթում է մթնոլորտային բարձր ջերմաստիչանը և երաշտը։ Փոփոխված կլիմայի պատճառով հորդառատ անձրևներն ու կարկուտվ մեծ վնասներ է հասցնում միջհամայնքային, ներհամայնքային, դաշտամիջյան և սարամիջյան ճանապարհներին։ Իրականացված ծրագրերը նպատակ են ունեցել նպաստել կլիմայի փոփոխության հարմարվողականությանը, խնդիրների բացահայտմանն ու բարձրաձայնմանը։ Լուսաբանման շնորհիվ խնդիրները ստանում են իրենց համապատասխան արձագանքը և դրանք էլ իրենց հերթին նպաստում են արդյունավետ և շուտափույթ լուծումներ գտնելուն։
Ներհամայնքային ճանապարհներից մոտ 8 կմ ճանապարհհատված պարբերաբար վերանորոգվում է, որը մեծ ծախսեր է ենթադրում իրենից։ Բնության համաշխարհային հիմնադրամի ցուցաբերած աջակցությամբ, գյուղի որոշ հատվածներում կառուցվել են ճամանակավոր ջրահեռացման ակոսներ հիմնական ճանապարհահատվածից ջուրը հեռացնելու նպատակով։ Ծրագրի աջակցությամբ նաև տեղադրվել է խմոցներ կենդանիների համար։ Պարբերաբար իրականացվում է դասընթաց վերապատրաստումներ բնակիչների համար, մարդու և բնության կապի վերաբերյալ։ Բարեկարգված ճանապարհները խթանել են նաև գյուղատնտեսության զարգացմանը և զգալիորեն ավելացրել վարվող և ցանվող հողատարածքների ափը։ 30 և ավելի տարիներ չմշակվող հողատարածքները օգտագործվում են իրենց նպատակային նշանակությանը համապատասխան։
Դեբեդ բնակավայրը խմելու ջրի խնդիր ունի դեռ 90-ական թվականներից։ GIZ-ի աջակցությամբ կառուցվել է ջրագիծ, որի շրջանակներում վերանորոգվել է նաև երկու ջրամբար։ Ջրագծի կառուցման շնորհիվ Դեբեդ բնակավայրի բնակելի տարածք է հասել խմելի ջրի ջրախողովակը։ Ջրամբարների կառուցումը նվազեցրել է ջրի կորուստները։ Բնակավայր հասցված ջուրը կմատակարարի բնակչության 80 տոկոսը։
LILA ծրագրի աջակցությամբ Դեբեդ բնակավայրի տանիքին տեղադրվել է 15 ԿՎՏ հզորությամբ արևային կայան։ Կայանի տեղադրրումը նվազեցրել է համայնքապետարանի էլեկտրաէներգիայի ծախսերի կեսից ավելին /այն իր մեջ ներառում է Դեբեդի վարչական կենտրոնի, Դեբեդի փողոցային լուսավորության համակարգ,Դեբեդի Արևիկ մանակապարտեզ ՀՈԱԿ/։ LILA ծրագրի շրջանակներում Դեբեդ բնակավայրի երիտասարդները ակտիվ ներգրավված են Հանրային լրագրողներ ծրագրի մեջ։
Միջազգային ծրագրերի և ՏԻՄ-ի կողմից ստացած աջակցությունները մեծ առաջընթացի խթան են հանդիսանում։ Բացահայտված և ճիշտ թիրախավորված խնդիրները ելք են հանդիսանում արդյունավետ լուծումների համար։ Բնակիչների և համայնքի միասնական աշխատանքի արդյունքում հնարավոր է քիչ ֆինանսական միջոցներն օգտագործել ավելի նպատակային։
Կլիմայական
ազդեցություն
Բարեկարգված ճանապարհների շնորհիվ զգալիորեն ավելացել են վարվող և ցանվող հողատարածքների ափը։ 30 և ավելի տարիներ չմշակվող հողատարածքներն օգտագործվում են իրենց նպատակային նշանակությանը համապատասխան։
Գյուղի որոշ հատվածներում կառուցվել են ժամանակավոր ջրահեռացման ակոսներ հիմնական ճանապարհահատվածից ջուրը հեռացնելու նպատակով։
Տեղադրվել են խմոցներ կենդանիների համար։
Պարբերաբար իրականացվում է դասընթաց- վերապատրաստումներ բնակիչների համար՝ մարդու և բնության կապի վերաբերյալ։
Կառուցվել է ջրագիծ, որի շրջանակներում վերանորոգվել է նաև երկու ջրամբար։
Ջրամբարների կառուցումը նվազեցրել է ջրի կորուստները։ Բնակավայր հասցված ջուրը մատակարարվում է բնակչության 80 տոկոսին։
Դեբեդ բնակավայրի տանիքին տեղադրվել է 15 ԿՎՏ հզորությամբ արևային կայան։
Գենդերային
բաղադրիչ
Բնակավայրում, համայնքային զարգացման գործում ակտիվ ներգրավված են և՛ կանայք, և՛ տղամարդիկ։
Խնդիրները վեր են բարձրացվում բոլոր բնակիչների տեսանկուններից։
«Հանրային լրագրողներ» ծրագրում ներգրավված են երկու կին և մեկ տղամարդ։
Բնապահպանական ծրագրերին մասնակցել են 13 կին և 16 տղամարդ (ջրագծի վերանորոգում, ծառատունկ, ճանապարհների բարեկարգում)։
Մասշտաբայնություն/
կրկնօրինակելիություն
Դեբեդցիներն ակտիվորեն ներգրավված են «Հանրային լրագրողներ» ծրագրի շրջանակներում, որի արդյունքում լուսաբանվում են համայնքային խնդիրները, գտնում համապատասխան լուծումներ։ Այս մոտեցումը՝ բնակավայրի տարբեր տարիքային խմբերի համագործակցությունը միմյանց հետ, շատ արդյունավետ է համայնքային զարգացման բոլոր բնագավառներում։
Հաջողված փորձը կրկնօրինակվել է հարակից բնակավայրերում ևս։
Կոնտակտային տվյալներ՝
Ծրագրի իրականացման վայր՝
Լոռու մարզ, Փամբակ համայնք
Համագործակցություն՝
ՀՀ Կառավարություն, Լոռու մարզպետարան, Փամբակի համայնքապետարան, Բնության համաշխարհային հիմանդրամ, Հայաստանի Մանուկներ բարեգործական հիմնադրամ, Հայ ավետարանչական ընկերակցություն, LILIA ծրագիր, Հայաստանում Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն