Առաջադրող՝ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ
Առաջադրող՝ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ
Աննա Եղոյան
Հայէկոնոմբանկ ԲԲԸ, միջին և փոքր վարկերի տրամադրման բաժնի գլխավոր մասնագետ, հասարակական և շրջակա միջավայրի կառավարման համակարգի պատասխանատու
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի նպատակն է բարձրաձնել էրերգաարդյունավետ և էրերգախնայող ներդրումների դերը հայաստանյան շուկայում: Կանաչ ֆինանսավորման համակարգումը իրենից ենթադրում է մի շարք գործառույթներ, սկսած կանաչ ֆինանսավորման համար նախատեսված ռեսուրսների արդյունավետ բաշխման կազմակերպումից մինչև ֆինանսական և ոչ ֆինանսական գործիքների օգնությամբ կանաչ վարկավորումը հանրամատչելի դարձնելը: Գործողության շնորհիվ ներդրվել է ամբողջ վարկային պորտֆելի սոցիակալան և շրջակա միջավայրի ռիսկերի դասակարգման համակարգ, որը մշակվել է հաշվի առնվելով միջազգային լավագույն փորձը: Վերջինս թույլ է տվել ունենալ համակարգված պատկերացում ընդհանուր պորտֆելի մեջ կանաչ վարկավորման իմաստով ռիսկայնության մասին, ինչն էլ իր հերթին հնարավորություն է տալիս նոր վարկային միջոցներ ներգրավելիս կատարել գնահատում և արդյունավետ պլանավորում: Որակական արդյունքները գնահատելի են յուրաքանչյուր կանաչ ֆինանսավորում ստացված նախագծի համար առանձին: Արդյունքում Էներգաարդյունավետ կամ էրերգախնայող ներդրում իրականացնելիս յուրաքանչյուր նախագծի համար հնարավոր է չափել ներդրումից հետո խնայված էներգինան:
Կլիմայական
ազդեցություն
Էներգաարդյունավետ կամ էրերգախնայող ներդրում իրականացնելիս, յուրաքանչյուր նախագծի համար հնարավոր է դարձել չափել ներդրումից հետո խնայված էներգինան
Գենդերային
բաղադրիչ
Վարկավորման ողջ գործընթացի մեջ ներգրավված են թե կին թե տղամարդ աշխատակիցներ
Ֆինանսավորումը հասանելի է հաճախորդներին առանց սեռային խտրականության
Մասշտաբայնություն,
կրկնօրինակելիություն
Ծրագիրը շարունակական է
Կանաչ ֆինանսավորման համակարգը ներդնումից առ այսօր գործում է
Կոնտակտային տվյալներ՝
Հայէկոնոմբանկ ԲԲԸ
anna.yeghoyan@aeb.am
Ծրագրի իրականացման վայր՝
Հայաստան