Բեռտա Մարտիրոսյան
Լուսանկարիչ
Բեռտա Մարտիրոսյան
Լուսանկարիչ
2020 - մինչ այժմ
Ծրագրի նկարագրություն
Այս նախաձեռնության շրջանակում լուսանկարների միջոցով հանրությունը ծանոթանում է Հայաստանի վայրի բնության (թռչուններ, սողուններ, կաթնասուններ, միջատներ) հետ, կենդանատեսակներին, նրանց սպառնացող վտանգներին, բնության վրա մարդու բացասական ազդեցության հետևանքներին՝ նպաստելով վարքագծի փոփոխությանը։ Լուսանկարվել է շուրջ 200 թռչնատեսակ, որոնց մեջ կան և՛ լայնորեն տարածված, և՛ կարմիրգրքյան տեսակներ։ Սոցիալական հարթակներում տեղադրված այս լուսանկարներն ու տեսակի մասին պատմող տեղեկատվությունը նպաստում է վարքագծի փոփոխությանը, օրինակ, շատերը հրաժարվել են որսից, ավելի հոգատար ու ուշադիր են դարձել շրջակա միջավայրի նկատմամբ։
Կլիմայական
ազդեցություն
Լուսանկարների միջոցով մարդիկ ավելի զգոն և հոգատար են դարձել կարմիրգրքյան տեսակների հանդեպ, ահազանգում են որսագողության դեպքում, շատերը նաև դադարեցրել են որսը
Ստեղծվել է համայնք, որը զգոն է դարձել հրդեհների, դաշտերի այրման, ջրերի աղտոտվածության դեպքերի նկատմամբ
Գենդերային
բաղադրիչ
Լուսանկարները, տեղադրվելով սոցիալական հարթակներում, հավասարապես ուղղված են կանանց, տղամարդկանց, ինչպես նաև երիտասարդների շրջանում տեղեկացվածության բարձրացմանը
Մասշտաբայնություն,
կրկնօրինակելիություն
Լուսանկարների միջոցով հանրայնացնելով կենսաբազմազանության խնդիրները՝ շղթայական ռեակցիա են առաջացրել մարդկանց մոտ, դարձնելով ավելի գիտակից և պատասխանատու քաղաքացիներ
Կոնտակտային տվյալներ՝
photoberta16@gmail.com
Ծրագրի իրականացման վայր՝
Հայաստանի բոլոր մարզեր
Ֆինանսավորում՝
Սեփական միջոցներ