Առաջադրող՝ SolarOn
Առաջադրող՝ SolarOn
Էմմա Ալլախվերդյան
«ՍՈԼԱՐՈՆ» արևային վահանակներ արտադրող կազմակերպության կոմերցիոն տնօրեն
03/2018-03/2022
«Կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված լուծումներ» անվանակարգում կիսաեզրափակչի մասնակից
Ծրագրի նկարագրություն
Նախաձեռնության նպատակն է հասանելի դարձնել արևային էներգիայի օգտագործումը բազմաբնակարան շենքերի բնակիչների համար։ Հայաստանի բնակչության զգալի մասն ապրում է Երևանում և այլ քաղաքներում, իսկ բնակարանային պայմաններում արևային էներգիայի աղբյուրներից օգտվելը կապված է բարդությունների հետ սահմանափակ տարածքի պատճառով։ Այդ կապակցությամբ մշակվեց և շուկա ներմուծվեց «SolarOn Simple» արևային վահանակը, որը թույլ է տալիս բնակարաններում բնակվողներին օգտվել արևային էներգիայից, արտադրել և սպառել էներգիա, այդպիսով նպաստելով ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը մթնոլորտ։ «SolarOn Simple» արևային վահանակը 500Վտ հզորությամբ «Plug and Play» արտադրանք է, որն անհրաժեշտ է տեղադրել դեմքով դեպի արևը և պարզապես միացնել վարդակին և արտադրել էներգիա, այդպիսով ունենալ սեփական արևային կայան։
Կլիմայական
ազդեցություն
SolarOn Simple արևային վահանակը տարեկան կարող է արտադրել մինչև 800 կվտ*ժ էլ.էներգիա, ինչի միջոցով մթնոլորտ չի արտանետվի տարեկան մինչև 350կգ CO2 գազ
Գենդերային
բաղադրիչ
Գաղափարի մշակման և արտադրության գործընթացներում ներգրավված են հավասար թվով կին և տղամարդ մասնագետներ
Մասշտաբայնություն,
կրկնօրինակելիություն
Կրկնօրինակման ենթակա մատչելի և հարմար արտադրանք, որը մշակված է հաշվի առնելով միջազգային փորձը
Կոնտակտային տվյալներ՝
«ՍՈԼԱՐՈՆ» արևային վահանակներ արտադրող կազմակերպություն
Ծրագրի իրականացման վայր՝
ՀՀ, ք․ Երևան