Առաջադրող՝ «Աժդահակ» սոցիալ-բնապահպանական կենտրոն ՀԿ
Առաջադրող՝ «Աժդահակ» սոցիալ-բնապահպանական կենտրոն ՀԿ
Նելլի Դռնոյան
«Աժդահակ» սոցիալ-բնապահպանական կենտրոն» ՀԿ
էկո-ծրագրերի ղեկավար
02/2019-12/2021
«Կլիմայական կրթությունը բոլորի համար» անվանակարգում կիսաեզրափակչի մասնակից
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի նպատակն է հանրային մասնակցության խթանումը կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործընթացում՝ կարևորելով համայնքներում բնապահպանական կրթությունը էկոլոգիական մշակույթի ձևավորմամբ և համապատասխան գործողություններով, բաղկացած հետևյալ քայլերից՝
Ոչ ֆորմալ դասընթացներ, որոնց միջոցով շահառուներն իրազեկվել են կլիմայի փոփոխության և դրա պատճառների, մեղմմանն ու հարմարվողականությանն ուղղված գործողությունների մասին,
Հետաքրքրված մասնակիցների կողմից իրականացվել են թիմային հետազոտական աշխատանքներ, աշխատանքների քննարկում, բացթողումների լրացում և հետագա քայլերի մշակում։ Հավաքագրված տվյալների հիման վրա մշակվել է հեղինակային 4 սցենար։ Կազմակերպվել է նաև թատերական խաղ երեխաների ակտիվ ներգրավմամբ։
Երիտասարդների և դպրոցականների մասնակցությամբ մշակվել և իրականացվել են գործողություններ, մասնավորապես տեքստիլ թափոններից կարվել են բազմակի օգտագործման պայուսակներ, տետրերից պատրաստվել են փաթեթեավորման թղթեր, տպագրվել են «Ո՛չ պոլիէթիլենային տոպրակներին» խորագրով տեղեկատվական թերթիկներ։
Կլիմայական
ազդեցություն
Բոլոր ուղղակի և ոչ ուղղակի շահառուները ստացել են ոլորտային գիտելիքներ և հմտություններ
Համայնքում ձևավորվել է էկոլոգիական մշակույթ
Իրականացվել է ծառատունկ
Մշակվել է կենսահումուսի արտադրության տեխնոլոգիա
Գենդերային
բաղադրիչ
Կանայք և երեխաները ազդեցություն ունեն ոլորտային գործողությունների հաջողակ ընթացքի վրա, իսկ ծրագրերի արդյունքները՝ այդ խմբերի վրա
Կանանց կյանքի որակի բարելավվում՝ կենսահումուսի պատրաստմամբ
Մասշտաբայնություն,
կրկնօրինակելիություն
Հեղինակային սցենարներով ցուցադրված թեմատիկ ներկայացումներն ունեցել են բավականին լայն տարածում և բեմադրվել են շատ դպրոցներում
Նախադեպը չունեցող կենսահումուսը կիրառելի է գյուղատնտեսների կողմից
Կոնտակտային տվյալներ՝
«Աժդահակ» սոցիալ-բնապահպանական կենտրոն» ՀԿ
ajdahakbk@mail.ru
Ծրագրի իրականացման վայր՝
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ․ Գեղարքունիք
Համագործակցություն՝
«Ամքոր-Հայաստան» ԲՀ, «Էյ Թի Փի» ԲՀ, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն, Վորլդ Վիժն Հայաստան