Առաջադրող՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի հ.1 միջնակարգ դպրոց
Առաջադրող՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի հ.1 միջնակարգ դպրոց
Սուսաննա Մարդոյան
ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի հ.1 միջնակարգ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի
Դասասենյակների էներգաարդյունավետության բարձրացում, քառախցիկ պատուհանների տեղադրում
12/2020-10/2021
Ծրագրի նկարագրություն
«Դասասենյակների էներգաարդյունավետության բարձրացում, քառախցիկ պատուհանների տեղադրում» նախագիծն իրականացվել է «Կանաչ հմտություններ երիտասարդների համար» ծրագրի շրջանակում, որը նախագծային ուսուցման մեթոդով նպաստում էր համապատասխան հմտությունների և կարողությունների զարգացմանը։ Արդյունքում, դպրոցի ֆիզիկայի ուսուցիչը, մասնակցելով կլիմայի փոփոխության և էներգաօգտագործման ուսումնասիրությունների վերաբերյալ դասընթացներին՝ տեսական և գործնական դասընթացներ է անցկացրել դպրոցում ձևավորված «կանաչ» ջոկատի աշակերտների շրջանում։ Դպրոցի շենքում իրականացված էներգաօգտագործման ուսումնասիրություն արդյունքում ջոկատայինների կողմից առաջարկվել է փոխարինել դպրոցի հին պատուհանները։ Առաջարկը ներկայացվել է 10 տարբեր դպրոցների «կանաչ» ջոկատայինների շրջանում անցկացված մրցույթին, ճանաչվել է հաղթող ծրագիր և ֆինանսավորվել։ Արդյունքում՝ դպրոցի 5 դասասենյակի պատուհաններ փոխարինվել են նորով։
Կլիմայական
ազդեցություն
Էներգիայի սպառման և ՋԳ արտանետումների կրճատում, ինչպես նաև սովորողների առողջության և կրթական պայմանների, հարմարավետության բարձրացում
Բնագիտական առարկաների և բնապահպանության նկատմամբ մեծ հետաքրքրվածություն
Գենդերային
բաղադրիչ
Հավասար հնարավորություն է ստեղծվել «Կանաչ» ջոկատի կազմում ներգրավվելու համար
Ծրագրի արդյունքները հավասարապես ուղղված են թե՛ աղջիկներին, թե՛ տղաներին
Մասշտաբայնություն,
կրկնօրինակելիություն
Փորձի փոխանակում համադպրոցականների, դպրոցի մյուս աշակերտների, համայնքի բնակիչների շրջանում
Ձեռք բերված գիտելիքը և հմտությունները կիրառելի է ինչպես առօրյայում, այնպես էլ դպրոցի այլ ծրագրերում
Կոնտակտային տվյալներ՝
Կարմիրգյուղի հ.1 միջնակարգ դպրոց
susik2509@mail.ru
Ծրագրի իրականացման վայր՝
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Կարմիրգյուղ
Համագործակցություն՝
«Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ, ՄԱԶԾ ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագիր