Շուշան Անտոնյան
Ուսուցիչ
Շուշան Անտոնյան
Ուսուցիչ
09/2021 - 05/2024
«Կլիմայական կրթություն բոլորի համար» անվանակարգ
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի նպատակն է քայլարշավերի միջոցով նպաստել էկոզբոսաշրջության ակտիվացման, դեռ վաղ հասակից ճանաչել լանդշաֆտը իր բնական պայմաններով, ավելի մոտ լինել բնությանը, սիրել բնությունն ու պահպանել այն։
Ծրագիրը լուծել է աշակերտների՝ բնական լանդշաֆտները ճանաչելու, բնական միջավայրում մարդ-բնություն փոխհարաբերությունները զգալու և ճիշտ կառուցելու, բնության մեջ ճիշտ վարքագիծ դրսևորելու կարևորությունը։
Ծրագրի իրականացման հիմնական բաղադրիչների շարքին են դասվում տեսական դասերն ու քայլարշավերը։ 3 տարվա ընթացքում ՀՀ մարզերի ամենատարբեր համայնքներում իրականացվել է 50-ից ավել քայլարշավեր, որոնք հենց տեղում բնության մեջ ամրապնդել են «Կլիմայական արկղիկ» ձեռնարկի միջոցով ստացված գիտելիքները։ Քանակական իմաստով ծրագրին 3 տարիների ընթացքում մասնակցել է 200 աշակերտ, 30 ծնող, 60 մեծահասակ։ Որակական առումով այդքան մարդ ծանոթացել է կլիմայի փոփոխության պատճառներին և հետևանքներին, քայլել է ՀՀ արահետներով ձևավորելով վարքագիծ բնության հետ փոխարաբերվելու կանոնների մասին։
Կլիմայական
ազդեցություն
Ամեն քայլարշավի ընթացքում իրականացվել է աղբահավաք
Գենդերային
բաղադրիչ
Քայլարշավերին մասնակցել են ինչպես պատանի աղջիկներ, այնպես էլ տղաներ
Մեծահասակների քայլարշավերում նույնպես ներգրավված են եղել գրեթե հավասար թվով կանայք և տղամարդիկ
Մասշտաբայնություն/
կրկնօրինակելիություն
Տարբեր դպրոցների աշակերտների հետ նույնպես հնարավոր է իրականացնել քայլարշավային այս ծրագիրը
Կոնտակտային տվյալներ՝
Ծրագրի իրականացման վայր՝
ՀՀ քայլարշավային երթուղիներ, բոլոր մարզերում
Համագործակցություն՝
Ծրագիրն իրակացվել է սեփական միջոցներով