Առաջադրող՝ "ԷկոՊայուսակ" ՍՊԸ, սոցիալական ձեռնարկատիրություն
Առաջադրող՝ "ԷկոՊայուսակ" ՍՊԸ, սոցիալական ձեռնարկատիրություն
Հռիփսիմե Քոչարյան
«ԷկոՊայուսակ» ՍՊԸ Տնօրեն
Սոցիալական ձեռնարկատիրություն
10/2020 - մինչ այժմ
«Կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված լուծումներ» անվանակարգ
Ծրագրի նկարագրություն
Սոցիալական ձեռնարկատիրության նպատակն է նպաստել պոլիէթիլոնային տոպրակների օգտագործման նվազեցմանն ու կայուն լուծումների ստեղծմանը ՀՀ-ում, նվազեցնել դրանց օգտագործումը, բարելավում ՀՀ էկոլոգիական վիճակը, ջատագովել կայունության գաղափարը։ Ըստ տարբեր ուսումնասիրությունների
մեկ էկո պայուսակը փոխարինում 22 000-70 000 պոլիէթիլենային տոպրակների
Մեկ էկո պայուսակը նպաստում է, որպեսզի չհատվի 3 ծառ
Ձեռնարկատիրությունը բարձրացնում է իրազեկությունը պոլիէթիլենային տոպրակների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին և խթանում է կայուն այլընտրանքները (դասընթացներ, ֆլեշմոբեր, պայուսակների վրա բնապահպանական մտքերի տպագրություն), բարձրացնում է բնապահպանական պատասխանատվությամբ քաղաքացիների թիվը։
Ծրագրի իրականացմամբ ակնկալվում է ռեսուրսների խնայողության և արդյունավետ օգտագործման կարողություն, վարքագծի փոփոխություն, բնապահպանական պատասխանատվությամբ քաղաքացիների թվի ավելացում․ էկո մշակույթի ձևավորում, կրթական պրոդուկտ։
Էկո կտորից պայուսակների արտադրությունը սովորաբար պահանջում է ավելի քիչ էներգիա՝ համեմատած պոլիէթիլենային տոպրակների արտադրության հետ, ինչը հանգեցնում է էներգիայի սպառման հետ կապված ածխածնի արտանետումների նվազմանը: Միաժամանակ նպաստում է օգտագործողների ծախսերի նվազեցմանը ի շնորհիվ բազմակի օգտագործման։
Կլիմայական
ազդեցություն
Մինչ 2023թ․ սպառվել է շուրջ 16 000 կտորե պայուսակ, որն ըստ հաշվարկների թույլ չի տալիս, որ սպառվի նվազագույնը՝ 352 000 000 պոլիէթիլենային պայուսակ մնչև 2026 թվականը։
Ջերմոցային գազերի, քիմիական միացությունների արտանետումների կրճատում, որոնք առաջանում են պոլիէթիլենային տոպրակների արտադրությունից և այրումից։
Կայուն նյութերի օգտագործում, օր․, օրգանական բամբակ, այն օգնում է պահպանել բնական ռեսուրսները՝ ջուր, էներգիա, որոնք սովորաբար օգտագործվում են մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների արտադրության մեջ:
Կայուն գործելակերպի խթանում․ էկո տոպրակի օգտագործումը նպաստում է սպառողների կայուն վարքագծին՝ խրախուսելով մյուսներին հետևել օրինակին և ընդունել էկոլոգիապես ավելի մաքուր սովորություններ:
էկո տոպրակ կրելը հաղորդագրություններով կամ լոգոներով, նպաստում են բնապահպանական իրազեկմանը։
Գենդերային
բաղադրիչ
Էկո պայուսակների արտադրության մեջ ներգրավված են բացառապես կանայք, որոնք ունեն առողջական խնդրով երեխաներ։
Սոց․ ձեռնարկատիրությունը 56, այս տարի արդեն 57 մայրիկի անվճար կար ու ձևի հմտություն է տրամադրել, որոնցից 12-ի հետ ակտիվ համագործակցում է։
-Մեծաքանակ պատվերների համար կան տարբեր կանանց խմբեր ՀՀ տարբեր խոցելի համայնքներում․ Ալավերդի համայնքում մասնաճյուղ կա, որպես հանքարդյունաբերության այլընտրանքային աշխատանք, և աշխատում են 4 կին, կանանց խմբեր կան սահմանամերձ Վարդենիս, Իջևան համայնքերում ևս։
Մասշտաբայնություն,
կրկնօրինակելիություն
Ծրագիրը վարակիչ, կրկնօրինակման ներուժ ունի։
Կոնտակտային տվյալներ՝
Ծրագրի իրականացման վայր՝
Արտադրություն՝ Երևան, Ալավերդի, Վարդենիս, Իջան
Սպառում՝ ՀՀ ամբողջ տարածքում