Գայանե Սիմոնյան
«ԲիԼայֆ» մեղրի արտադրության հիմնադիր
Գայանե Սիմոնյան
«ԲիԼայֆ» մեղրի արտադրության հիմնադիր
03/2021 – մինչ այժմ
«Կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումներ» անվանակարգ
Ծրագրի նկարագրություն
Մեղվազբոսաշրջային ծառայության առաքելությունն է տուրիզմի միջոցով բարձրաձայնել մեղուների պահպանման գլոբալ կարևորությունը` որպես երկրագնդի գլխավոր փոշոտիչների։ Երկրորդ կարևոր սոցիալական և բնապահպանական նպատակը հետևյալն է` ամենամյա անվճար գործնական և տեսական մեղվաբուծական դասընթացների միջոցով օգնել կանանց՝ զարգացնել մեղվաբուծությունը և հնարավորինս մեղմել մեղվաընտանիքների անկումները։
Որպես սոցիալական ձեռնարկատիրություն` ապիտուրիզմի ծառայության վաճառքից գեներացված հասույթի մի մասը ուղղվում է համայնքում կին մեղվաբույծների համար մեղվաբուծական անվճար դասընթացների կազմակերպմանը, ինչն օգնում է մեղմացնել մեղուների անկումները և զարգացնել մեղվաբուծությունը` դրանում օգտագործելով կանանց ներուժը։ Ամեն տարի իրականացվում են մեղվաբուծական գործնական և տեսական դասընթացներ` ներգրավելով նաև միջազգային գործընկերների։ PUM կազմակերպության օժանդակությամբ հրավիրել է նաև հոլանդացի մեղվաբույծ փորձագետ, որի փորձը և գիտելիքները կարևոր նշանակություն ունեին տեղացի մեղվաբույծների համար։
Մեղվազբոսաշրջային ծառայությունը ոչ միայն հետաքրքիր առողջարար ու ժամանցային զբոսաշրջության ձև է, այլ նաև կրթական, որի ընթացքում տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկներին իրազեկում ենք մեղուների մասին և բարձրաձայնում նրանց պահպանման կարևորությունը մոլորակի համար, քանի որ մեր պարենային զամբյուղի 75% և ավելին ապահովում են մեղուները։
Գործունեության շրջանակում փորձ է արվում լուծել հետևյալ խնդիրները․
Զբոսաշրջիկներին իրազեկել այն բնապահպանական աղետի մասին, որը սպասվում է մոտ ապագայում մեղուների անկումների հետ կապված,
ներկայացնել բոլոր խնդիրները, որոնց առնչվում է մեղվահասարակությունը,
ցույց տալ մարդկանց դերը և պատասխանատվությունը մոլորակի գլխավոր փոշոտիչների պահպանման համար։
Բիզնես գործունեության սոցիալական նպատակն է կատարել կարևոր բնապահպանական քայլ` հնարավորինս մեղմել մեղվաընտանիքների կորուստները և զարգացնել մեղվաբուծությունը, որը հասանելի է միայն պրակտիկ գիտելիքների միջոցով։
Կլիմայական
ազդեցություն
Մեղվազբոսաշրջային ծառայությունից օգտվել է արդեն 2800 զբոսաշրջիկ, ովքեր եղել են աշխարհի տարբեր երկրներից, տարբեր տարիքային խմբերի և տարբեր մասնագիտությունների
Գենդերային
բաղադրիչ
Դասընթացների մասնակիցների մոտ 80%-ը հանդիսանում են կին մեղվաբույծները
Որպես սոցիալական ձեռնարկատիրություն ` ապիտուրիզմի ծառայության վաճառքից գեներացված հասույթի մի մասը ուղղվում է համայնքում կին մեղվաբույծների համար մեղվաբուծական անվճար դասընթացների կազմակերպմանը, ինչը օգնում է մեղմացնել մեղուների անկումները և զարգացնել մեղվաբուծությունը` դրանում օգտագործելով կանանց ներուժը։
Մասշտաբայնություն/
կրկնօրինակելիություն
Ամեն տարի իրականացնում ենք մեղվաբուծական գործնական և տեսական դասընթացներ ` ներգրավելով նաև միջազգային գործընկերների։
Նախաձեռնության մասնակից ուսանողներն արդեն ստեղծել են նմանատիպ սոցիալական բիզնես մոդել, որը գործում է համայնքում։
Փորձը ներուժ ունի տարածվելու և կիրառվելու այլ համայնքներում
Կոնտակտային տվյալներ՝
Ծրագրի իրականացման վայր՝
ՀՀ Լոռու մարզ, ք. Սպիտակ
Համագործակցություն՝
Ներգնա զբոսաշրջային կազմակերպություններ, PUM միջազգային կազմակերպություն