Առաջադրող՝ ՀՀ Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարան
Առաջադրող՝ ՀՀ Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարան
Սոֆիա Միրզախանյան
Խոյ համայնքի ավագանու անդամ
2024 – 2025
«Կլիմայական համայնքային գործողություններ և քաղաքականություն» անվանակարգ
Ծրագրի նկարագրություն
Ծրագրով նախատեսվում է 20 հա ունեցող անտառի հիմնում, միջհամայնքային ճանապարհների երկարությամբ ծառատունկի իրականացում, հանրային իրազեկվածության բարձրացում ծառատունկի, երկիր մոլորակի, կանաչ տարածքների կարևորության վերաբերյալ։
Ծրագրի իրականացման նպատակն է ունենալ բարեկարգ, անվտանգ և գեղեցիկ ճանապարհներ, ծառատունկի իրականացմամբ ապահովել թթվածնով հարուստ մթնոլորտ։ Անտառի կարևորագույն գործառույթը նյութերի և էներգիայի շրջապտույտն է, որը միմյանց է կապում կենդանի և անկենդան բնության բաղադրիչները (ֆոտոսինթեզ)։ Ֆոտոսինթեզի արդյունքում առաջանում է թթվածին, որը պաշտպանում է կենդանի օրգանիզմները մահացու ուլտրամանուշակագուն ճառագայթներից: Գիտակցելով արհեստական անտառների պաշտպանական նշանակությունը՝ ծրագրով հիմնականում շեշտադրվեց հենց նմանատիպ անտառի հիմնումը։
Կլիմայական
ազդեցություն
20 հեկտար անտառի ստեղծումն օգնում է ֆոտոսինթեզի միջոցով մթնոլորտից ածխաթթու գազի կլանմանը, դրանով իսկ մեղմելով ածխածնի արտանետումների ազդեցությունը։
Տնկիների ձեռք բերում, տնկում և խնամք
Գենդերային
բաղադրիչ
Ծրագրի իրականացմանը ներգրավված կլինեն թե՛ կանայք, և թե՛ տղամարդիկ, առանց տարիքային սահմանափակման,
Յուրաքանչյուր (7 տարեկանից բարձր) տարիքի անձ կունենա իր ներդրումը՝ սկսած տարածքի մաքրման աշխատանքներից մինչև անտառի հիմնում և խնամք
Մասշտաբայնություն/
կրկնօրինակելիություն
Ծրագրի կրկնօրինակման ներուժը մեծ է, քանի որ 21-րդ դարում առաջնային և կարևորագույն խնդիրներից մեկը կլիմայի փոփոխության մեղմման ուղղությամբ լուծումներ գտնելն է, իսկ այս դեպքում դրական և շոշափոլի արդյունքն ակնհայտ է
Կոնտակտային տվյալներ՝
Ծրագրի իրականացման վայր՝
ՀՀ Արմավիրի մարզ, Խոյ համայնք
Համագործակցություն՝
Հայ Անտառ տնտեսություն, Խոյի համայնքապետարան, ՄԱԿ-ի Զարգացման Ծրագիր