Առաջադրող՝ ՀՀ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարան
Առաջադրող՝ ՀՀ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարան
Հասմիկ Մացակյան
Փամբակ համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմնի կոորդինատոր ղեկավար և համակարգող
12/2023 – 07/2024
«Կլիմայական համայնքային գործողություններ և քաղաքականություն» անվանակարգ
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի հիմնական նպատակն է մշակութային արժեքների պահպանումը՝ նորարարական կլիմայական լուծումների կիրառմամբ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և վերաբնակեցված անձանց ինտեգրումը հասարակությանը՝ մշակութային տարրերի պահպանմամբ։
«Զարդանախշերի երկխոսություն» ծրագրի շրջանակում Փամբակ համայնքի Բազում բնակավայրի մշակույթի տան տանիքին տեղադրվել է արևային ֆոտովոլտային կայան՝ նպատակ ունենալով, նորարարական լուծումներին ընդառաջ, որդեգրել կլիմայի փոփոխության մեղման և հարմարվողականության քաղաքականություն։ Արդյունքում, ոչ թե շարունակել օգտվել ՀԷԿ-երի, կողմից արտադրված էլեկտրաէներգիայից, ինչի արդյունքում ուղղակի և անուղղակի վնասներ են հասցվում բնությանը և էկոլոգիային, այլ օգտվել արևի էներգիայից, դրանից ստեղծել, կուտակել սպառման համար անհրաժեշտ քանակի, ինչպես նաև ռեզերվային քանակի էլեկտաէներգիա:
<<Զարդանախշերի երկխոսություն>> ծրագրի արդյունքում ստեղծվել են գորգագործության և կարպետագործության երկու խմբակներ՝ յուրաքանչյուրում տասը մասնակից, որոնք հավասարապես ներառել են Բազում և Ազնվաձոր բնակավայրերի 15-45 տարեկան կանանց և աղջիկների՝ թե տեղաբնակների շրջանակներից, թե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և վերոնշյալ բնակավայրերում վերաբնակեցված մեր հայրենակիցներից: Տեղադրված արևային ֆոտովոլտային կայանի ստեղծած էլեկտաեներգիայի սպառողներ՝ ծրագրի շահառուներ են հանդիսանում ոչ միայն գորգագործության և կարպետագործության խմբակներ հաճախող թվով 20, այլև բազմաթիվ այլ անձինք, ովքեր հաճախում են Բազում բնակավայրում գտնվող մշակույթի տանը գործող տարբեր խմբակներ: Մշակույթի տանը գործում է նաև շուրջ 10 անձից բաղկացած նորաստեղծ կարի արտադրամասը, որի աշխատակիցները նույնպես հանդիսանում են պոտենցիալ շահառուներ:
Կլիմայական
ազդեցություն
Բազումում արևային ֆոտովոլտային կայանի տեղադրումը նվազեցնում է կախվածությունը հիդրոէներգիայից՝ մեղմելով դրա օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի դեգրադացիան: Օգտագործելով արևային էներգիան՝ գործողությունը նվազեցնում է ջերմոցային գազերի արտանետումները և նպաստում էներգիայի կայուն սպառմանը, որը համահունչ է կլիմայի փոփոխության հարմարվողականության և մեղմացման նպատակներին:
Գենդերային
բաղադրիչ
Ծրագիրն առաջնահերթություն է տալիս գենդերային ներառականությանը: Ներգրավելով մասնակիցներին ինչպես տեղի բնակիչներից, այնպես էլ բռնի տեղահանված և վերոնշյալ բնակավայրերում վերաբնակեցված հայրենակիցներից՝ այն հզորացնում է կանանց, ընդլայնում է նրանց հմտությունները և խթանում սոցիալական համախմբվածությունը տարբեր խմբերի միջև՝ ի վերջո նպաստելով տնտեսական հնարավորություններին և համայնքի ինտեգրմանը:
Մասշտաբայնություն/
կրկնօրինակելիություն
Փորձը կրկնօրինակվել է Փամբակ համայնքի Մարգահովիտ, Եղեգնուտ, Դեբետ բնակավայրերի վարչական կենտրոններից
«Զարդանախշերի երկխոսություն» ծրագրի փորձը ունի ներուժ կրկնրինակվելու այլ համայնքների կողմից ևս
Կոնտակտային տվյալներ՝
macakyanhasmik@gmail.com
Ծրագրի իրականացման վայր՝
ՀՀ Լոռու մարզ, Փամբակ համայնքի Բազում բնակավայր
Համագործակցություն՝
ՄԱԿ-ի Զարգացման Ծրագիր
Փամբակի համայնքապետարան