Առաջադրող՝ ՎԶԵԲ GEFF-ը Հայաստանում
Առաջադրող՝ ՎԶԵԲ GEFF-ը Հայաստանում
Էլլա Ղամբարյան
«ԻՆ ԸՆԴ ԱՈՒԹ» ՍՊԸ («ԹԵԺ ԼԵՌ» ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՈՒՆ) Տնօրեն
Ներդրումներ վերականգնվող էներգիայի աղբյուրներում
08/2021 - 11/2021
«Կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված լուծումներ» անվանակարգ
Ծրագրի նկարագրություն
«Թեժ Լեռ» հանգստյան գոտին գտնվում է Լոռու լեռնային շրջանում, որտեղ հաճախ են էլեկտրաէներգիայի խափանումները։ Դրանք հաճախ խաթարում էին հանգստյան գոտու բնականոն գործունեությունը և խոչընդոտում էին անհրաժեշտ ծառայությունների մատուցմանը: էներգետիկ անկախությունը և էներգիայի ծախսերը նվազեցնելու ուղղությամբ ընկերությունը ներդրումներ է կատարել վերականգնվող էներգիայի աղբյուրներում։ Հանգստյան գոտում տեղադրված 115.2 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանը նախատեսված է հանգստյան գոտու էլեկտրաէներգիայի սեփական պահանջարկը բավարարելու և անխափան էներգամատակարարում ապահովելու համար: Նախագիծը ներառում է գերմանական արտադրության արևային վահանակների 15 տարվա երաշխիք: Հինգ տարվա ետգնման ժամկետի ավարտից հետո, արևային էլեկտրակայանը ընկերությանը կտրամադրի կայուն ծախսերի ծածկույթ մոտավորապես 20 տարի: Այս համակարգի շնորհիվ ընկերությունն ապահովում է իր էլեկտրաէներգիայի պահանջարկի ավելի քան 80%-ը։ Կայանը նպաստում է հանգստյան գոտուն նվազեցնել արտաքին էներգիայի աղբյուրներից կախվածությունը, կրճատել էլեկտրաէներգիայի ծախսերը և բարձրացնել գործունեության կայունությունը: Ինքնուրույն կանաչ էներգիա արտադրելով՝ հանգստյան գոտին ապահովում է հուսալի և էկոլոգիապես մաքուր հանգիստ իր հյուրերի համար:
Կլիմայական
ազդեցություն
Ֆոտովոլտային էլեկտրակայանի շահագործումը ընկերությանը թույլ է տալիս տարեկան արտադրել 148 ՄՎտժ կանաչ էներգիա:
Այս ներդրման արդյունքում տարեկան կրճատվում է 37 տոննա CO₂ արտանետումներ:
Գենդերային
բաղադրիչ
Ընկերությունը ղեկավարվում է կին ղեկավարի կողմից։
Ընդհանուր 40 աշխատողներից ավելի քան 60%-ը կանայք են։
Ընկերությունը աջակցում է նրանց մասնագիտական աճին և սոցիալական ներառմանը։
Մասշտաբայնություն,
կրկնօրինակելիություն
Ընկերությունը նախատեսում է մեծացնել արևային ֆոտովոլտային համակարգի հզորությունը մինչև 150 կՎտ և ներդրումներ կատարել էլեկտրական տրանսպորտային միջոցների ենթակառուցվածքի մեջ:
Կոնտակտային տվյալներ՝
«ԹԵԺ ԼԵՌ» ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՈՒՆ
ella.ghambaryan@tezhler.com
Ծրագրի իրականացման վայր՝
ՀՀ Լոռու Մարզ, գ․ Շահումյան, 2038, Դիլիջան-Վանաձոր ավտոմայրուղու 24-րդ կմ
Համագործակցություն՝
ՎԶԵԲ GEFF Հայաստանում ծրագիր՝ Ինեկոբանկ ՓԲԸ միջոցով, Օհմ Էներջի ընկերություն