Անի Բարեղամյան
Աշտարակի Սմբատ Շահազիզի հ. 2 հիմնական դպրոց,
Ուսուցիչ
Անի Բարեղամյան
Աշտարակի Սմբատ Շահազիզի հ. 2 հիմնական դպրոց,
Ուսուցիչ
02/2024 - 03/2024
«Կլիմայական կրթություն բոլորի համար» անվանակարգ
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի նպատակն է ձևավորել գիտելիքներ բնության, թղթի վերամշակման, կայուն զարգացան, անտառածածկ տարածքների պահպանության կարևորության մասին` ապահովելով համագործակցային միջավայր։
Տեսանյութի դիտման, խմբային և անհատական աշխատանքների միջոցով ձևավորել և զարգացնել նյութեր /գուաշ/, մեթոդներ և միջոցներ փորձարկելու կարողությունները, բնության և համայնքի հանդեպ վերաբերմունքը։
Դաստիարակելով որպես` ապագա ակտիվ քաղաքացիներ աշակերտները կարևորում են անտառների պահպանությունը որպես թթվածնի հիմնական աղբյուր, կարողանում է են փորձարկել նյութերը և գործիքները, նյութերն օգտագործում են մտածված և խնայողաբար, ազատորեն ստեղծագործելով մատներով, ձեռքերով, գրաֆիկական գործիքներով կարողանում են իրենց ձայնը բարձացնել բնության պահպանության գործում ներկայացնում են կարծիք, անտառածածկ տարածքների պահպանության մասին, գիտեն, որ անտառները երկիր մոլորակի թոքերն են և շատ կարևոր ազդեցություննեն թողնում կլիմայի գոծում, որ առանց անտառների չի կարող գոյատևել մարդը և այլն։
Նախագծի շարունակականությունն ապահովելու նպատակով, նախատեսվում է այց «ԷՅ-ԹԻ-ՓԻ» բարեգործական հիմնադրամ։ Այնտեղ աշակերտները կծանոթանան էնդեմիկ բույսերի տեսակներին, ինչպես նաև բույսերի աճեցման տեխնոլոգիային։ Աշնանը Հիմնադրամից ձեռք բերված բույսերի սերմերը սենյակային պայմաններում մշակելուց հետո սովորողները կտեղափոխեն դպրոցամերձ տարածք։ Երիտասարդներն ակտիվ ներգրավված են նաև Հանրային լրագրողներ ծրագրի մեջ։
Կլիմայական
ազդեցություն
Գիտակից և իրազեկ դպրոցականներ
Գենդերային
բաղադրիչ
Ծրագրի իրականացմանը ներգրավված է եղել 15 աղջիկ, 12 տղա
Նախագծի հեղինակ հանդիսացող ուսուցչուհին ճանաչվել է Մարտ ամսվա լավագույն ուսուցիչ
Մասշտաբայնություն/
կրկնօրինակելիություն
Նախագիծը ներկայացվել է «Կրթությունը` պետության հենասյուն» ուսուցչական համաժողովին որպես` օրինակելի դաս նախագիծ, աշակերտների մեջ բնության համայնքի հանդեպ վերբերմունքի ձևավորում
Նախագիծը ներկայացվել է նաև «Մանկավարժական մտքի փառատոնին», որտեղ քննարկվեց ոչ միայն թղթի վերամշակման, այլ նաև պոլիէթիլենային տոպրակների և պլաստիկե շշերին նոր կյանք հաղորդելու մասին հարցերը
Այս փորձը կրկնվեց այլ համայնքների դպրոցներում ևս
Կոնտակտային տվյալներ՝
Ծրագրի իրականացման վայր՝
ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Աշտարակ
Համագործակցություն՝
Եվրոպական դպրոցների ակադեմիա