Առաջադրող՝ ՀՀ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարան
Առաջադրող՝ ՀՀ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարան
Քրիստինե Սահակյան
Ծրագրի ղեկավար և համակարգող
10/2023 – 12/2023
«Կլիմայական համայնքային գործողություններ և քաղաքականություն» անվանակարգ
Ծրագրի նկարագրություն
Անի համայքի 17 բնակավայրերում աղբամանների քանակը բավարար չէ, ինչի արդյունքում աղբը հայտնվում է դրա համար չնախատեսված համայնքային տարածքներում՝ այդ թվում մոտակա ձորերում, ձորակներում, առուներում և այլն: Աղբամանների բացակայությունը/ պակասը բերում է նաև նրան, որ համայնքի բնակիչներից շատերը ստիպված աղբը այրում են իրենց բակերում, տնամերձ հողամասերում, փողոցներում, որն էլ անմիջականորեն ազդում է օդի որակի և բնակիչների առողջության վրա:
Ծրագրի նպատակն էր համայնքի ակտիվ երիտասարների ներգրավմամբ աջակցել Անի համայքի 1 քաղաքային և 3 գյուղական բնակավայրերում (ք. Մարալիկ, Սառնաղբյուր, Ձորակապ և Լանջիկ գյուղեր) կենցաղային աղբի հավաքման/կառավարման կարողությունների բարելավմանը՝ հիմք դնելով Անի համայքում աղբի տարանջատման գործընթացի մեկնարկին և հասարակության իրազեկության բարձրացման գործընթացների շարունակական իրականացմանը:
Ծրագրի իրականացումն ապահովել է ծրագրով սահմանված նպատակների իրագործմանը և լիարժեքորեն հասել իր նպատակին՝ Անի համայնքում լուծելով մի շարք խնդիրներ, մասնավորապես.
Անի համայնքի 4 բնակավայրերում աղբամանի տեղադրում՝ միաժամանակ նպաստելով աղբի տարանջատման մշակույթի ներդրմանը,
աղբի հետ կապված սանիտարահիգիենիկ պայմանների բարելավում, որն իր հերթին կնպաստի «Անի կոմունալ տնտեսություն» հիմնարկի գործունեության արդյունավետութան բարձրացմանը,
համայնքի բնակիչների իրազեկվածության բարձրացում՝ աղբի կուտակման, այրման/ինքնայրման հետևանքով մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա դրա հետևանքների, ինչպես նաև ջերմոցային գազերի արտանետումների հետևանքով կլիմայական ռիսկերի վերաբերյալ,
համայնքի երիտասարդների ներուժի արդյունավետ օգտագործում` ի նպաստ համայնքում աղբահանության հետ կապված խնդիրների լուծմանը։ Ծրագրի շրջանակներում 16-30 տարեկան ակտիվ երիտասարդներից կազմված 25 հոգանոց թիմի համար անց են կացվել դասընթացներ:
Ձեռք է բերվել 1 ձյունամաքրիչ հատուկ սարք, որը բազմաֆունկցիոնալ է, կատարում է կանաչապատման, ձյան մաքրման, հողագործական աշխատանքներ, ինչպես նաև ընդհանուր առմամբ 127 աղբամաններ (80 հատը նախատեսված խառը, իսկ 47-ը` պլաստիկ թափոնների համար), որոնք տեղադրվել են Անի համայնքի բնակավայրերում։ Աղբամանների տեղադրման վայրերի ընտրությունն իրականացվել է երիտասարդների հետ համատեղ՝ հաշվի առնելով տարածքում բնակիչների խտությունը, աղբահավաք կազմակերպության մեքենաների մոտեցման հնարավորությունները, տարածքում սպասարկման, սննդի և այլ օբյեկտների առկայությունը և այլն:
Ծրագրի իրականացման ընթացքում երիտասարդներն ունեցել են ակտիվ ներգրավվածություն ծրագրի բոլոր փուլերում՝ խթանելով բնապահպանական խնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացմանը, իրականացրել են համայնքային հսկողություն՝ աղբի բաց այրումը կանխելու և տեղադրված աղբամանները պատշաճ վիճակում պահելու, ինչպես նաև ծրագրի արդյունքների տարածման գործում:
Կլիմայական
ազդեցություն
Ծրագիր իրականացումը նպաստում է աղբի բաց այրման կանխմանը՝ հետևաբար նաև ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը՝ ի նպաստ շրջակա միջավայրի պահպանության և բարենպաստ կլիմայի, ինչպես նաև թիրախային համայքներում բնակչության իրազեկվածության բարձրացմանը, ինչը օրինակ կծառայի համայնքի մյուս բնակավայրերի համար
Գենդերային
բաղադրիչ
Անի համայնքի երիտասարդների խումբ՝ 13 տղա, 15 աղջիկ,
Ծրագային թիմ՝ 2 կին, համայնքապետարանի ներկայացուցիչներ՝ 2 տղամարդ, 2 կին
Մասշտաբայնություն/
կրկնօրինակելիություն
Ծրագրի իրականացումը թույլ տվեց որպես ծրագրի շարունակականություն դիտարկել տարանջատված պլաստիկ թափոնների հետագա վերաօգտագործման կամ համապատասխան ընկերություններին դրանց հանձման հնարավորությունները՝ համայքի համար լրացուցիչ եկամտի և աշխատատեղերի ստեղծման տեսանկյունից:
Ծրագիր իրականացումը օրինակ կծառայի համայնքի մյուս բնակավայրերի համար
Կոնտակտային տվյալներ՝
sks091279@gmail.com
Ծրագրի իրականացման վայր՝
ՀՀ Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Ձորակապ, Սառնաղբյուր և Լանջիկ գյուղեր
Համագործակցություն՝
ՅՈՒՆԻՍԵՖ, Ավստրիայի զարգացման գործակալություն, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ