Առաջադրող՝ Երևանի քաղաքապետարան
Առաջադրող՝ Երևանի քաղաքապետարան
Քրիստինե Սահակյան
«Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ,
Բնապահպանության մասնագետ
2017 – 2025
«Կլիմայական համայնքային գործողություններ և քաղաքականություն» անվանակարգ
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի հիմնական նպատակն է բնապահպանական և սոցիալական տեսանկյունից ուսումնասիրել Երևանի էներգաարդյունավետության ծրագրի փուլ 1-ով ընտրված հասարակական շենքերի նախագծանախահաշվային փաստաթղթերը, հետևել շինարարության ընթացքում շրջակա միջավայրի ապահովմանն ուղղված բոլոր նորմերի պահպանմանը, մշակել անհրաժեշտ հաշվետվողական նյութեր։
Երևանի էներգաարդյունավետության ծրագրի 1-ին փուլով նախատեսվում է Երևան համայնքի կողմից ընտրված համայնքային շինությունների էներգաարդյունավետության կայուն բարելավմանը, սեյսմիկ ամրացմանը և վերակառուցմանը, ինչպես նաև իրականացնել հորիզոնական միջոցառումներ (լուսավորության արդիականացում, արևային վահանակների տեղադրում և այլն), որոնց արդյունքում կկրճատվեն հանրային շենքերի էներգետիկ սպասարկման ֆինանսական ծախսերը և արտանետվող CO2 գազի քանակները՝ դրանով իսկ նպաստելով կլիմայի փոփոխության մեղմմանը։:
Ծրագիրը համահունչ է ՀՀ կառավարության «Աղետների ռիսկերի նվազեցման ազգային ռազմավարության» նպատակներին և ուղղված է երկրի սեյսմակայունության ապահովմանը, անհատական և հասարակական անվտանգության մակարդակի բարձրացմանը և երկրի կայուն զարգացմանը:
Հիմնվելով Երևան քաղաքի առաջնահերթությունների և նախնական ուսումնասիրության վրա՝ Երևանի քաղաքապետարանը ծրագրի առաջին փուլով ընտրել է կառուցման/վերակառուցման ենթակա թվով 15 մանկապարտեզ, իսկ հորիզոնական միջոցառումները կիրականացվեն թվով 47 հասարակական շենքերում։
Ծրագրով ընտրված այս բոլոր հասրակական շենքերի նախագծանախահաշվային փաստաթղթերի ուսումնասիրությամբ՝ ապահովվել է դրանում բնապահպանական և սոցիալական պարտադիր նորմերի ներառումը, անհրաժեշտոթւյան դեպքում՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հանրային քննարկումների կազմակերպումն ու ամփոփումը։
Կլիմայական
ազդեցություն
Ծրագրով ընտրված մանկապարտեզների նախագծերի ուսումնասիրություն՝ բնապահպանական տեսանկյունից՝ ապահովելով, որպեսզի նախագծերում ներառվեն շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված բոլոր նորմերը
Համապատասխան բնապահպանական հաշվետվությունների մշակում
Գենդերային
բաղադրիչ
Ծրագրի գենդերային բաղադրիչի գնահատումը քանակական առումով բարդ է իրականացնել կոնկրետ թվերով՝ հաշվի առնելով, դրանում ներգրավված նախագծային և շինարարական ընեկությունները և ծրագրի իրականացման և կոորդինացման թիմը:
Հիմնական շահառուներն են մանակարտեզների ավելի քան 7000 սաները և աշխատակիցները
Մասշտաբայնություն/
կրկնօրինակելիություն
Ծրագրի արդյունավետ իրականացումը հիմք է հանդիսացել Երևանի էներգաարդյունավետության ծրագրի 2-րդ փուլի իրականացման համար, որի շրջանակներում հիմնվելով Երևան քաղաքի առաջնահերթությունների և նախնական ուսումնասիրության վրա, ընտրվել են թվով 6 պոլիկլինիկաներ և 32 մանկապարտեզներ:
Ծրագրի երկրորդ փուլը նախատեսված է իրականացնել 2024-2028թթ. ընթացքում
Ծրագիրը կրկնօրինակաման ենթակա է այլ համայնքներում ևս
Կոնտակտային տվյալներ՝
Ծրագրի իրականացման վայր՝
ք. Երևան
Համագործակցություն՝
Երևանի քաղաքապետարան, Եվրոպական ներդրումային բանկ, Արևելյան եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամ, Կանաչ կլիմայի հիմնադրամ, ՄԱԿ-ի Զարգացման Ծրագիր