Առաջադրող՝ «Ոսկե Եղեգ» բարեգործական հասարակական կազմակերպություն
Առաջադրող՝ «Ոսկե Եղեգ» բարեգործական հասարակական կազմակերպություն
Կարինե Սառիկյան
«Ոսկե Եղեգ» բարեգործական հասարակական կազմակերպություն նախագահ
Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու
03/2021 – 11/2023
«Կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումներ» անվանակարգ
Ծրագրի նկարագրություն
«Ջերմասեր բանջարային բույսերի մշակման առանձնահատկությունները լեռնային, կարճ վեգետացիա ունեցող բնակլիմայական պայմաններում» խորագիրը կրող ծրագրի նպատակն է` կլիմայի փոփոխության պայմաններում ներդնել ջերմասեր, բարձրարժեք բանջարեղենների ժամանակակից տեսակներ և նոր սորտեր ու հիբրիդներ, որոնք էկոլոգիական տարբեր պայմաններում մշակելու դեպքում կարող են զարգանալ լեռնային, կարճ վեգետացիա ունեցող շրջաններում բարձրարժեք բանջարեղենների արտադրության ոլորտը:
Հանրապետության ազգաբնակչության շրջանում գրեթե ամենօրյա կերակրացանկում մեծ տեղ է հատկացված սննդարար և առողջարար բարձրարժեք բանջարեղենների օգտագործմանը: Հայտնի է, որ տարբեր մարզերի ազգաբնակչությունը բանջարեղենների իրենց պահանջի մի մասը բավարարում են հիմնականում ներկրումների հաշվին: Սակայն կլիմայի փոփոխության ներկա պայմաններում միանգամայն հնարավոր է տեղում կազմակերպել բարձրարժեք բանջարեղնների արտադրություն՝ բավարարելով ինչպես սեփական կարիքները այնպես էլ զբաղվել արտահանմամբ: Հաշվի առնելով այս հանգամանքը, սեմինարների և փորձացուցադրությունների միջոցով գյուղական բնակչությունը իրազեկվել է կլիմայի փոփոխության պայմաններում բարձրարժեք բանջարեղենների արտադրության գործընթացում կիրառվող վաղահաս տեսակների ներդրման մասին, որպեսզի նրանց կիրառման շնորհիվ տարբեր մարզերի գյուղական համայնքները զարգանան: Այդ տեսակները իրենց մեջ ներառել են բարձրարժեք բանջարեղենների նոր բուժիչ հակաօքսիդենտային հատկություններով և բետտա կարոտինով օժտված նոր սորտերի և հիբրիդների ավանդական և ոչ ավանդական տեսակների տեղում մշակումը և օգտագործումը:
Ագրոբիզնեսը խթանելու նպատակով առաջարկվում է
Մորմազգի բույսերի ավանդական և նոր տեսակների վաղահաս սորտերի և հիբրիդների ընտրություն և ներդրում ՀՀ լեռնային, կարճ վեգետացիա ունեցող տարբեր էկոլոգիական պայմաններում:
Կլիմայի փոփոխության պայմաններում բարձրարժեք բույսերի մշակության նոր տեխնոլոգիաների կիրառում:
Նախորդ դարերում առկա ավանդական, հինավուրց և ներկայիս ժամանակակից բանջարանոցների հիմնադրում, բաց թանգարանների ստեղծում ու փորձացուցադրությունների կազմակերպում:
Գիտնականների կողմից առաջարկված` սննդարար և բուժիչ բանջարեղենների արտադրության ավելացումը ներկայումս լայնորեն տարածվում է աշխարհի գրեթե բոլոր երկրներում, նպաստելով, ինչպես էկոլոգիապես մաքուր, բուժիչ ու օգտակար պարենամթերքի ստացմանը, այնպես էլ` ագրոբիզնեսին և ագրոտուրիզմին, ստեղծելով նոր ՓՄՁ-ներ, զարգացնելով ընտանեական և կոոպերատիվ բիզնեսը և տարբեր բնակլիմայական պայմաններ ունեցող համայնքները: Գործողությունը նորարարություն է բերել գյուղատնտեսությանը, համայնքին, երկրին, բարելավել և դրական փոփոխություն է ապահովել համեմատաբար կարճ վեգետացիա ունեցող լեռնային, նախալեռնային, լեռնաանտառային համայնքներում ջերմասեր բանջարային մշակաբույսերի տեղերում աճեցմանը։
Կլիմայական
ազդեցություն
Ջերմասեր բանջարային բույսերի մշակում փոփոխվող կլիմայի պայմաններում։
Գենդերային
բաղադրիչ
Գրեթե հավասար թվով կանայք և տղամարդիկ են ներգրավվել փորձացուցադրություններին և իրազեկման աշխատանքներին։
Շուրջ 1300 մասնակից (կանայք, տղամարդիկ և բարձր դասարանի աշակերտներ) իրազեկվել է իրականացված ծրագրերի, գիտափորձերի, փորձացուցադրությունների վերաբերյալ
Մասշտաբայնություն/
կրկնօրինակելիություն
Ծրագիրը կիրառվել է հանրապետության համեմատաբար կարճ վեգետացիա ունեցող մի շարք մարզերի տարբեր համայնքներում։
Գյուղական բնակչության մեծ մասը ջերմասեր բանջարեղենների վաղ և ապրանքային բերք ստանալու նպատակով մշակության ժամանակ ջրման նպատակով օգտագործում է կաթիլային ոռոգման համակարգ ու տեղական արտադրության հեղուկ կենսապարարտանյութեր, մշակում է մեր կողմից բուծված տվյալ գոտու պայմաններում ադապտացված սորտեր և հիբրիդներ։
Տեխնոլոգիաները կրկնօրինակելու համար անհրաժեշտ է, որ խոշոր հողատարածություններ ունեցող ֆերմերներին տրվի համապատասխան միջոցներ, սուբսիդիաներ, անհրաժեշտ նյութերը և սարքավորումները ձեռք բերելու համար
Կոնտակտային տվյալներ՝
Ծրագրի իրականացման վայր՝
ՀՀ Տավուշի մարզ, գյուղ Այգեձոր