Հռիփսիմե Պետրոսյան
Ախուրյանի նախաձեռնող ոչ ֆորմալ խումբ
Ծրագրի համակարգող
Հռիփսիմե Պետրոսյան
Ախուրյանի նախաձեռնող ոչ ֆորմալ խումբ
Ծրագրի համակարգող
12/2012 – 03/2023
«Կլիմայական համայնքային գործողություններ և քաղաքականություն» անվանակարգ
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի նպատակն է նպաստել Ախուրյան համայնքում խելացի կանգառի ստեղծման պիլոտային ծրագրի իրականացմանը, ինչը հնարավորություն կտա բնակիչների համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելուն զուգահեռ՝ խնայել էներգիան և պահպանել բնությունը, կրթել և իրազեկել հասարակությանը՝ հատկապես դպրոցականների շրջանում բնապահպանության և բնության ռեսուրսների խնայման կարևորության վերաբերյալ, հասարակության մեջ ներդնել աղբի տեսակավորման մշակույթը։
Կանգառասրահի վրա տեղակայվել է արևային պանել, որի շնորհիվ երեկոյան ժամերին փողոցը լուսավորվում է արևից ստացված էներգիայով, կանգառի ներսում տեղադրված է 3 վարդակ, որտեղ անցորդները կարող են լիցքավորել հեռախոսները։
Տարածքում նաև նախատեսված են աղբի տեսակավորման աղբամաններ, սակայն այս պահին դեռ այդքան էլ չի ծառայում իր նպատակին։
Ծրագրի շրջանակում նաև իրականացվել է բնապահպանական և բնության խնայմանն առնչվող իրազեկման արշավներ, որոնք անցկացվել են Ախուրյան համայնքի 10 տարբեր դպրոցներում՝ Կառնուտ, Կրաշեն, Մեծ Սարիար, Շիրակ, Ջաջուռ, Ախուրյան բնակավայրի 2 դպրոցներում և այլն, որի ընթացքում 120 բարձր դասարանի աշակերտների համար կազմակերպվել են հետաքրքիր և արդյունավետ ուսուցողական հանդիպում-դասընթացներ։
Կլիմայական
ազդեցություն
Արևային ՖՎ համակարգի տեղդրման արդյունքում կրճատված արտանետումներ
Շրջակա միջավայրի պահպանման կարևորության և կլիմայի փոփոխության ազդեցության վերաբերյալ իրազեկված ավելի քան 120 աշակերտ
Տեղադրված կանգառասրահի տարածքի լուսավորության ապահովում՝ արևից ստացված էներգիայի միջոցով
Տարածքում աղբի տեսակավաորման աղբամանների տեղադրում և տեսակավորման մշակույթի ձևավորում
Գենդերային
բաղադրիչ
Ծրագրի 120 մասնակիցներից 80-ը աղջիկներ են եղել, իսկ 40-ը տղաներ
Մասշտաբայնություն/
կրկնօրինակելիություն
Ներկայում աշխատանքներ են տարվում իրականացված ծրագիրն Ախուրյանի բնակավայրերում ևս կիրառելու ուղղությամբ։ Մասնավորապես նախատեսվում է տեղադրել նմանատիպ տեսակավորման աղբամաններ, արևային ՖՎ համակարգեր, կազմակերպել ուսուցողական դասընթացներ և իրազեկման արշավներ ավելի քան 200 աշակերտների համար
Կոնտակտային տվյալներ՝
Ծրագրի իրականացման վայր՝
Ախուրյան համայնք, Ախուրյան, Կառնուտ, Կրաշեն, Շիրակ, Ջաջուռ բնակավայրեր
Համագործակցություն՝
Ախուրյանի համայնքապետարան, «ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» բարեսիրական ՀԿ