Աղավնի Հարությունյան
Հայաստանի ամերիկյան համալսարանի
Յակոբեան բնապահպանական կենտրոն
Ծրագրի մենեջեր,
ԱՏՀ մասնագետ, դասախոս
Աղավնի Հարությունյան
Հայաստանի ամերիկյան համալսարանի
Յակոբեան բնապահպանական կենտրոն
Ծրագրի մենեջեր,
ԱՏՀ մասնագետ, դասախոս
«Կլիմայական ֆինանսավորման և նորարարության լուծումներ» անվանակարգ
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի նպատակն է տեխնոլոգիական կարողությունների փոխանցումը Սևծովյան երկրների շրջանում, տեխնոլոգիական ենթակառուցվածքների և կարողությունների զարգացումը, առցանց ծառայությունների ստեղծումը, տեղական և տարածաշրջանային դերակատարների ներգրավումը ՊՈՆՏՈՍ պլատֆորմի նախագծման աշխատանքներում։
Ծրագիրի շրջանակներում օգտագործվել են հանրության համար հասանելի «Կոպերնիկուս» համակարգի տվյալներն ու ծառայությունները (օր.՝ «Կոպերնիկուսի» ցամաքի և ծովային միջավայրի մոնիթորինգի ծառայությունները)՝ ստեղծելու առցանց ծառայությունների հարթակ, որն անվճար հասանելի կլինի ինչպես տեղական, ազգային, այնպես էլ ռեգիոնալ շահակիր կողմերի համար:Համակարգի տվյալները համադրվել են տեղական գիտելիքների հետ։
Հաշվի առնելով տարածաշրջանային մարտահրավերները՝ այդ տվյալների կիրառմամբ իրականացվել են թվային քարտեզների պատրաստման և վերլուծման աշխատանքներ։
Արբանյակային տվյալների միջոցով ուսումնասիրվել են այնպիսի պարամետրերի տատանումներ, ինչպիսիք են ուսումնասիրվող տարածքների ջրի ջերմաստիճանը, աղիությունը, օրգանական նյութերը, ջրիմուռների առկայությունը, անտառածածկի փոփոխությունը և դրա ազդեցությունը ջրի որակի վրա և այլն, որպես կլիմայի փոփոխության և անթրոպոգեն ազդեցության հետևանք։
ՊՈՆՏՈՍ-ի շրջանակներում իրականացվել են հետևյալ 5 հետազոտությունները, որպես կլիմայական և անթրոպոգեն ազդեցության հետևանք.
Քլորոֆիլի կոնցենտրացիայի և էվտրոֆիկացիայի դինամիկայի գնահատում
Ջրային հաշվեկշռի, ջրի արտադրողականության, սակավության և ջրային սթրեսի գնահատում
Ճահճացած հողերի և լողացող բուսականության ծածկույթի գնահատում
Անտառածածկի փոփոխությունների գնահատում և շրջակա միջավայրի վրա դրա ազդեցության գնահատում
Ափամերձ գծի փոփոխությունների դինամիկայի գնահատում - DSAS գործիքը կօգտագործվի ափամերձ գոտու էրոզիայի տեմպերը և էրոզիայի «թեժ կետերը» սահմանելու համար
Հետազոտությունների արդյունքները բավականին ծավալուն են և ամփոփված են առաձին զեկույցներում, որոնք հասանելի են հետևյալ հղումով․ https://pontos-eu.aua.am/pontos-assessments/
Կլիմայական
ազդեցություն
Ծրագիրը զարգացնում է կլիմայական կայունությունը սևծովյան երկրներում՝ զարգացնելով տվյալների փոխանակման PONTOS հարթակը: Օգտագործելով Copernicus արբանյակային տվյալները՝ այն գնահատում է շրջակա միջավայրի փոփոխությունները, ինչպիսիք են ջրի որակը և անտառածածկույթը՝ հնարավորություն տալով շահագրգիռ կողմերին տեղեկացված որոշումներ կայացնել ռեսուրսների կայուն կառավարման և կլիմայի հարմարվողականության համար:
Գենդերային
բաղադրիչ
Ծրագրի ղեկավար կազմակերպության մենեջերը կին է։
Ծրագրի 6 գործընկեր կազմակերպությունների մենեջերներից 4-ը տղամարդ են, 2-ը՝ կին
Մասշտաբայնություն,
կրկնօրինակելիություն
Ծրագրի շրջանակներում ստեղծված պլատֆորմը և գործիքակազմը՝ արբանյակային պատկերների կիրառմամբ շրջակա միջավայրի տարբեր պարամետրերի և դրանց փոփոխությունների ուսումնասիրության համար նախատեսված, հնարավոր է կրկնօրինակել կամ կիրառել ցանկացած այլ տարածքի համար։ Այդ դեպքում ընդամենն անհրաժեշտ կլինի որպես մուտքային տվյալ օգտագործել հետաքրքրող տարածքի արբանյակային պատկերը և կիրառել գործիքները։
Գործիքները ստեղծվել են ՊՈՆՏՈՍ-ի ծրագրավորողների կողմից՝ հետազոտողների թիմի հետ սերտ համագործակցության արդյունքում
Կոնտակտային տվյալներ՝
Ծրագրի իրականացման վայր՝
Հայաստան, Հունաստան, Վրաստան, Ուկրաինա
Համագործակցություն՝
Եվրոպական հարևանության գործիքի Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցություն