Հասմիկ Բարսեղյան
Ջրային հարցերով եվրոպական երիտասարդական խորհրդարանի նախագահ
Հասմիկ Բարսեղյան
Ջրային հարցերով եվրոպական երիտասարդական խորհրդարանի նախագահ
12/2020 – 11/2022
«Կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումներ» անվանակարգ
Ծրագրի նկարագրություն
«Միավորել Կուր-Արաքս գետավազանի երիտասարդներին հանուն ջրի և խաղաղության» ծրագրի նպատակն էր զարգացնել երկարաժամկետ համագործակցություն ջրային ռեսուրսների կայուն կառավարման և գետային էկոհամակարգերի պաշտպանության ոլորտում՝ Հայաստանի, Թուրքիայի և Վրաստանի Կուր-Արաքս գետավազանի երիտասարդների միջև աշխատաժողովի կազմակերպման, «Կուր-Արաքս երիտասարդական ցանց» ստեղծելու և ավազանի շուրջ խաղ մշակելու միջոցով:
Աշխատաժողովին մասնակցում էին ջրի երիտասարդ մասնագետներ, մենթորներ և փորձագետներ Հայաստանից, Վրաստանից և Թուրքիայից: Աշխատաժողովի ընթացքում իրականացվել են համատեղ ջրի որակի մոնիթորինգներ, անցկացվել են դասախոսություններ հրավիրված փորձագետների կողմից գետային ավազանի ներկա վիճակի, խնդիրների և կլիմայի փոփոխության ազդեցության մասին, առցանց Եվրոպայից մասնագետների կողմից ջրային դիվանագիտության և կոնֆլիկտների կառավարման մասին: Անցկացվել են բազմաթիվ թիմային աշխատանքներ. դերային խաղ ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման (IWRM) GWP (Գլոբալ ջրային համագործակցության) գործիքակազմով, Կապույտ խաղաղության (Blue peace) ինդեքսի գնահատում Կուր-Արաքս ավազանի համար, ճանաչողական ֆիլմերի պատրաստում մասնակիցների կողմից։
Աշխատաժողովի ընթացքում կազմակերպվել է նաև այցելություն Կոլխեթի ազգային պարկ` խորացնելու էկոհամակարգի պահպանման հիմնախնդիրների ըմբռնումը և նպաստելու կայուն ջրօգտագործման մշակույթի խթանմանը և կրթությանը: Սա նաև հնարավորություն էր մասնակիցների միջև ոչ ֆորմալ հարաբերությունների հաստատմանը: Աշխատաժողովի ավարտին մասնակիցները մշակեցին համատեղ Հռչակագիր հանձնառություններով (լինկ`https://drive.google.com/file/d/1bUNpZoDqzdwI9iBTWsM859T_9caOLRN4/view?usp=sharing ): Դրա հիման վրա ստեղծվեց Կուր-Արաքս երիտասարդական ցանց:
Կլիմայական
ազդեցություն
Աշխատաժողովը նպաստեց ավազանի մարտահրավերների, ջրային դիվանագիտության, անդրսահմանային ջրերի կառավարման միջազգային իրավունքի վերաբերյալ գիտելիքների ձևավորմանը, կլիմայի փոփոխության ազդեցության իրազեկմանը, երեք երկրների քաղաքացիական հասարակության, ակադեմիական և հասարակական հատվածի մասնակիցների միջև հաղորդակցությանը և հետագա ծրագրերի մշակման և համագործակցության կարողության վերհանմանը:
Խմբային աշխատանքների միջոցով (Դերային խաղ, Կապույտ Խաղաղության ինդեքսի վրա հիմնված գնահատում, ֆիլմերի պատրաստում) մասնակիցները սովորեցին անդրսահմանային ջրերի կառավարման ինստիտուցիոնալ և քաղաքական մարտահրավերների մասին և արտահայտեցին իրենց հանձնառությունները այդ ուղղությամբ, կիրառեցին ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման վերաբերյալ իրենց գիտելիքները, զարգացրին բանակցելու հմտությունները և գնահատեցին տարբեր շահագրգիռ կողմերի կարիքները: Եվրոպացի գործընկերների հետ առցանց փոխանակումը նպաստեց տարածաշրջանային երիտասարդության ինտեգրմանը միջազգային ցանցերին (օրինակ՝ Գլոբալ ջրային գործընկերության, Ջրի միջազգային քարտուղարության, Ջրի եվրոպական երիտասարդական խորհրդարանի, Ժնևի ջրային հանգույցի (Geneva Water Hub) և այլ ցանցեր) Ավազանի մասին խաղը կազմակերպվել է միջազգային երիտասարդների հետ COP27 կոնֆերանսում, Ստրասբուրգի EYE երիտասարդական միջոցառման և այլ առիթներով
Գենդերային
բաղադրիչ
Ծրագրի մասնակիցների` երիտասարդների և փորձագետների 60%-ը կանայք են
Մասշտաբայնություն/
կրկնօրինակելիություն
Ծրագրի Հռչակագիրը և Գործողությունների ծրագիրը ուղեցույցներ են հետագա աշխատանքի և փորձի կրկնօրինակման համար:
Մասնակիցներն առաջարկեցին ապագայում տեղական լեզվով նույնատիպ սեմինար կազմակերպել Հայաստանում, Վրաստանում, Թուրքիայում և ավազանի մյուս երկրներում, ինչպես նաև միացյալ տարածաշրջանային սեմինար ամեն տարի հունիսի 2-ին՝ Կուր-Արաքս ավազանի օրը` ամեն անգամ ունենալով կոնկրետ թեմատիկ ուղղվածություն՝ նպաստելու երիտասարդության համախմբմանը հանուն ընդհանուր կլիմայական և ջրի մարտահրավերների
Հռչակագիրը հիմք է հանդիսանում զարգացնել Կուր-Արաքս երիտասարդական ցանցը և նոր երիտասարդներ ներգրավել, ջրի հետ կապված թեմաներով համատեղ հետազոտական աշխատանք կատարել, շարունակել Կապույտ խաղաղության ինդեքսի վերաբերյալ հետազոտությունը, խթանել տեղական փոքր նախաձեռնությունները և կիսվել երիտասարդների հաջողության պատմություններով՝ Bluebook բլոգի և սոցիալական մեդիայի ցանցերի միջոցով:
Ավազանի մասին ստեղծված խաղը մեկ այլ կարևոր գործիք է խնդիրների մասին իրազեկման բարձրացման և միասին լուծումներ մշակելու համար
Կոնտակտային տվյալներ՝
Ծրագրի իրականացման վայր՝
Հայաստանի հանրապետություն, ք․Երևան
Վրաստանի հանրապետություն, ք․ Բաթումի
Համագործակցություն՝
ԱՄՆ Պետքարտուղարություն