Սուսաննա Ամիրխանյան
«Լաթե» բնապահպանական ՀԿ հիմնադիր
Սուսաննա Ամիրխանյան
«Լաթե» բնապահպանական ՀԿ հիմնադիր
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի նպատակն է փրկել բնությունը տեքստիլի թափոններից, վերամշակել այդ թափոնները։ Գործողության խնդիրներից է ձևավորել բնակչության կայուն մտածելակեր․ լավ պահպանված հագուստը փոխանցվում է անապահով ընտանիքներին, իսկ ոչ պիտանին վերամշակվում է և ստեղծվում պիտանի իրեր։ Հայաստանում չկա տեքստիլի վերամշակման գործարան։ Բոլոր ոչ պիտանի տեքստիլը, ինչպես նաև տեքստիլի արտադրական թափոնները հայտնվում են աղբավայրերում, որոշ մարդիկ ձմռանը այն օգտագործում են որպես վառելիք, ինչը հանգեցնում է օդի, հողի և ջրի աղտոտմանը: Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում շրջանաձև տնտեսության զարգացումը կարևոր խնդիր է։ Ծրագրի շնորհիվ մեծ քանակությամբ տեքստիլի թափոններ և հին հագուստ չեն հայտնվում աղբավայրերում կամ չեն այրվում։ Ներգրավված դերձակուհիները ստեղծում են բազմազան իրեր՝ վերմակներ, բարձեր, գորգեր, հագուստ, պայուսակներ, աքսեսուարներ, նկարներ, խոհանոցային պարագաներ, սփռոցներ և փափուկ խաղալիքներ: Կազմակերպության անդամները՝ կին կամավորներն են Հայաստանի բազմաթիվ մարզերից, որոնք իրենց տներում կարում են՝ տարածելով կազմակերպության ուղերձը։ Կազմակերպությունը մասնակցում է ցուցահանդեսների և վաճառքների՝ հնարավորություն ստեղծելով դերձակուհիների համար վաճառվող ապրանքներից ստանալ շահույթ։ Գոչծողության շրջանակում կազմակերպվում են նաև վարպետաց դասեր երեխաների համար, որի նպատակն է երեխաներին ցույց տալ, թե ինչպես կարելի է համատեղել արվեստը արհեստի հետ՝ օգտագործելով ձեռքի տակ եղածը: Այսպիսով, նշված գործողությամբ խրախուսվում է հոգատարությունը բնության հանդեպ։
Կլիմայական
ազդեցություն
նախաձեռնության շնորհիվ տեքստիլի թափոններն ու հին հագուստը վերամշակվում են և վերածվում նոր օգտակար իրերի՝ կանխելով դրանց այրումը կամ աղբավայրերում հայտնվելը, ինչը նպաստում է շրջակա միջավայրի պահպանմանը և կլիմայական փոփոխությունների նվազեցմանը՝ նպաստելով շրջանաձև տնտեսության զարգացմանը։
Գենդերային
բաղադրիչ
Ծրագրի մասնակիցները հիմնականում կին կամավորներն են Հայաստանի բազմաթիվ մարզերից, սակայն կա նաև տղամարդ-մասնակից։
Ծրագիրը բաց է բոլոր գաղափարակիրների համար։
Մասշտաբայնություն/
կրկնօրինակելիություն
Ծրագիրը գործում է ՀՀ տարբեր մարզերում։
Ծրագրի արդյունքում մասնակիցների կողմից բացվել են սեփական փոքր բիզնեսներ։
Ծրագրի նպատակները և կիրառվող լուծումները տարածվում են վարպետաց դասերի միջոցով, ինչպես նաև ցուցահանդեսներին մասնակցությամբ
Կոնտակտային տվյալներ՝
lateupcycling@gmail.com
Ծրագրի իրականացման վայր՝
Երևան, Էջմիածին, Թալին, Նոյեմբերյան, Վանաձոր, Սանահին, Բջնի