Զարինե Թարխանյան
ԱԱՀ Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի դասախոս, միջազգային ծրագրերի փորձագետ
Զարինե Թարխանյան
ԱԱՀ Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի դասախոս, միջազգային ծրագրերի փորձագետ
I բաղադրիչ՝ 06/2021 – 02/2024
II բաղադրիչ՝ 12/2021 - մինչ այժմ
«Կլիմայական համայնքային գործողություններ և քաղաքականություն» անվանակարգ
Ծրագրի նկարագրություն
Գործունեության նպատակներն են
խթանել համայնքների կանաչ զարգացումը և կառավարումը (իրականացվել է «ԵՄ-ն Շրջակա միջավայրի համար. Կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագրի շրջանակում),
հինգ տարում իրականացնել երիտասարդների և կանանց վերապատրաստում, ովքեր հետագայում հնարավորություն կունենան աշխատելու գյուղատնտեսության, ՏՀՏ, զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտներում (Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի շրջանակում «Դեկորատիվ բույսերի ագրոտեխնոլոգիա և լանդշաֆտային դիզայն» վերապատրաստում):
Համայնքների կանաչ զարգացման և կառավարմանն ուղղված ծրագրի իրականացման արդյունքում բացահայտվել են կանաչ կառավարման մոդելի հիմնական բաղադրչները, տրվել են տեղական և միջազգային փորձի հիման վրա լավագույն լուծումներ, ներկայացվել են առկա բացերը և խոչընդոտները, ինչպես նաև լուծումներ են առաջարկվել դրանց հաղթահարման և գործողությունների համար, ֆինանսական աղբյուրների հայթայթման ուղղությամբ: Բնապահպանական կրթության ոլորտում ներկայացվել են հիմնական թիրախները, տրվել են յուրաքանչյուր թիրախի համար առկա հայեցակարգը: Մասնակցել են ՏԻՄ -ի և կրթության ոլորտի շուրջ 50 մասնակից:
Մասնագիտական վերապատրաստումը կատարվել է մասնավորապես դեկորատիվ բույսերի ագրոտեխնոլոգիա և լանդշաֆտային դիզայն ուղղվածությամբ, որը կապահովի ժամանակակից ինովացիոն գիտելիքներով զինված մասնագետների քանակի ավելացում աշխատաշուկայում, արդիական մոտեցումների և նոր տեխնոլոգիաների տարածում մունիցիպալ կանաչապատման ոլորտում: Նախագծվել և իրականացվել է կանաչապատման ոլորտի արդիական դասընթաց, որը ներառել է տեսական գիտելիքներ և պրակտիկ ժամանակակից հմտությունների ներկայացում առաջավոր միջազգային փորձի վրա հիմնաված լուծումների քննարկում: Մասնակցել են շուրջ 40 մասնակից, որոնցից մի մասը շարունակել է կրթությունը ՀԱԱՀ մասգիստրատուրայում, իսկ մոտ 10 հոգի աշխատում եմ բնակավայրերի կանաչապատման ոլորտում:
Կլիմայական
ազդեցություն
Ծրագիրը կարևոր ազդեցություն է ունեցել կանաչ կառավարման մոդելի առանձին բաղարիչների մշակման և ներդրման հնարավորության ներկայացնելու վրա: Բնապահպանական կրթական բաղադրիչին մասնակցել են ՏԻՄ-ի և կրթության ոլորտի՝ շուրջ 50 մասնակից:
Կանաչապատման ոլորտի արդիական դասընթաց, տեսական և պրակտիկ բաղադրիչներով, որին մասնակցել են շուրջ 40 անձ, որոնց մի մասը շարունակել է կրթությունը ՀԱԱՀ մասգիստրատուրայում, իսկ մոտ 10 հոգի աշխատում եմ բնակավայրերի կանաչապատման ոլորտում:
Գենդերային
բաղադրիչ
Համայնքների կանաչ կառավարման բաղադրիչի շրջանակում մասնակցած անձանց ընհանուր բաշխվածությունն ըստ սեռի հետևյալն է՝ 70% կին, 30% տղամարդ։
Վերապատրաստման բաղադրիչի շրջանակում մասնակցած անձանց ընհանուր բաշխվածությունն ըստ սեռի հետևյալն է՝ 70% կին, 25% տղամարդ։
Մասշտաբայնություն/
կրկնօրինակելիություն
Կանաչ կառավարման առանձին էլեմենտներ ներկայում կիրառվում են ՀՀ տարբեր համայքներում և հանդիսանում են բնապահպանական ոլորտի ռազմավարությունների և գործողությունների ծրագրերի բաղկացուցիչ մասը:
Դասընթացն օրինակելի էր այն առումով, որ առաջինն էր Հայաստանում և կարճ ժամկետում վերապատրաստվեցին մասնագետներ, որոնք մրցունակ էին և հնարավորություն ունեցան մտնելու աշխատաշուկա:
Կոնտակտային տվյալներ՝
Ծրագրի իրականացման վայր՝
Ք. Երևան
Համագործակցություն՝
ԵՄ, Էյ ԹԻ ՓԻ բարեգործական հիմնադրամ, Ջինիշյան հիշատակի հիմնադրամ, էներգիայի հայկական գործակալություն
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ՀԱԱՀ, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ, Ամերիկայի Հայ օգնության ֆոնդ, «Սիվիտտա Հայաստան» գործարար խորհրդատվական ընկերություն